![FotorCreated](http://web.archive.org./web/20160106085241im_/http://www.arfd.info/hy/wp-content/uploads/2015/12/FotorCreated91-260x117.jpg)
– Ավարտին է մոտենում 2015 թվականը: Ինչպիսի՞նն էր այն Արցախի համար, ի՞նչ հաջողություններ ու ձախողումնր ունեցանք: – 2014 թվականի ավարտին եւս նման հարցադրում եղավ: Այն ժամանակ ես նշեցի, որ 2015 թվականը լինելու է բավականին ծանր տարի: Իրոք, այդ զգացումը անցնող տարվա բոլոր քաղաքական զարգացումներում, երկրի ներքին կյանքում, արտաքին ճակատում ուղեկցում էր մեզ: Տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումները մեզ լուրջ անհանգստության տեղիք էին տալիս 2015-ին: Մենք տեսանք, որ կարող էինք ավելի վատ եզրահանգում, ավելի վատ սցենար ունենալ, բայց, այդուհանդերձ, կարողացանք պահապնել հարաբերական խաղաղությունը: Սա ամենամեծ հաջողությունն է…