ԶԼՄ-ներում

Հուսով ենք` դրական լուրերով կվերադառնան

FotorCreated

«ԵԽ ԽՎ լիագումար նիստի օրակարգ ներառված հակահայկական բանաձևերի ընդունումը խափանելու դեմ լուրջ աշխատանքներ են ծավալվում և ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների, և Հայ Դատի գրասենյակների, և տարբեր երկրներում հայ համայնքների, և անհատների կողմից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպայի Հայ դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին կմեկնարկի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի…

Միջազգային հանրությունը չպետք է ծախու ապրանք դառնա Ադրբեջանի ձեռքին

FotorCreated

Առաջին անգամ չէ, որ ԵԽԽՎ-ն հակահայկական ու միակողմանի բանաձևեր է քննարկում` հակառակ հայկական կողմի բողոքների: Այս մասին «Արմենպրես» մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով ԵԵԽՎ ձմեռային նստաշրջանում երկու հակահայկական բանաձևերի սպասվող քննարկմանը: Նրա խոսքով՝ հայկական կողմը կարողացածն անում է, պարզապես այստեղ կարևորվում…

Հալեպում սով չկա, կա գնաճ և կենցաղային ծանր պայմաններ

FotorCreated64

Հալեպում սով չէ, առավել ևս մարդիկ շուն ու կատու չեն ուտում, պարզապես ահռելի գնաճ է և ծանր պայմաններ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը` անդրադառնալով տեղեկությունը, որ Սիրիայում մարդիկ ստիպված են խոտ, շուն, կատու ուտել՝ ողջ մնալու համար: «Այլ շրջաններում ինչպես է, չեմ կարող ասել, սակայն Հալեպում նման վիճակ չկա,…

Մեծ խելքի նշան չէ նոր սահմանադրությանը «ոչ» ասելը

FotorCreated

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Tert.am–ի հետ զրույցում Սահմանադրության շուրջ քաղաքական-հասարակական քննարկման առումով մեջբերեց Էլեոնորա Ռուզվելտի հայտնի արտահայտությունը, որ երբ խելացի մարդիկ քննարկում են գաղափարներ, միջակությունները` իրադարձություններ, հիմարները կամ սահմանափակները` անձանց: Նույնը, ըստ նրա, հիմա տեղի է ունենում Սահմանադրության պարագայում: Անդրադառնալով մեղադրանքին, որ նախագահական ընտրությունները հանելով, հայ հասարակությանը զրկում են այս համապետական ընտրություններին…

Իդեալիստ չենք, բայց վստահ ենք, որ հանրաքվեն հնարավոր է անցկացնել հնարավորինս նորմալ

FotorCreated28

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ,ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է իրենց «այո»-ի քարոզարշավի ընթացքում արձանագրվածին, դրանից բխող եզրահանգումներին, արդյո՞ք «բոլորը ոչ կամ այո» են և արդյո՞ք կա երաշխիք, որ նոր Սահմանադրությունը կունենա այն ընկալումն ու վստահությունը, որը Դաշնակցությունն այդքան կարևորում է: -Պարո՛ն Վարդանյան, եթե Սահմանադրությունն անցնի, ապա կստացվի, որ Դաշնակցությունը…

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը փոխելով ոչինչ չի փոխվի

FotorCreated

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադարձ կատարելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից հակահայկական բանաձևի ընդունմանը և Հայաստանի պատվիրակության կատարած աշխատանքներին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, նշեց, որ խնդիրը պատվիրակության կազմի հետ չէ կապված, նրանք բոլորն էլ առավելագույնս փորձել են ամեն հնարավոր բան անել. «Այն, որ Ադրբեջանի հետ կապված հարցերում…

Ո՞րն էր Սերգեյ Լավրովի այցի իրական նպատակը

FotorCreated

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բնական է համարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: 168.am-ի հարցին, թե ո՞րն էր Լավրովի այցի իրական նպատակը, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններն այն որակի են, որ նման այցելություններն ուղղակի կարող են նաև ամենօրյա լինել: «Այդտեղ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում, բայց, իհարկե,…

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

FotorCreated

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին՝ կոչ անելով անմիջականորեն մատնանշել այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը։ Կարապետյանն իր նամակում արտահայտել է Եվրոպայի հայ համայնքների մտահոգությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի եւ շփման գծի երկայնքով լարվածության կապակցությամբ: Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ…

Արթուր Աղաբեկյանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի ազգանվեր գործունեությունն Արցախում

FotorCreated

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայ օգնության միության Կանադայի շրջանի վարչության մի շարք անդամների՝ ատենապետ Արմինե Գարապետյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է սփյուռքի նշանակալի դերակատարումն Արցախի զարգացման գործում: Նա անդրադարձել է հանրապետությունում իրականացվող ժողովրդագրական քաղաքականությանը՝ շեշտադրելով նաև սփյուռքահայության մասնակցության…

Ադրբեջանը սովորություն է դարձրել յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումից առաջ սահմանը լարված պահել

FotorCreated

Ադրբեջանը սովորություն է դարձրել յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումից առաջ սահմանը լարված պահել: Այս մասին այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այս պարագայում, ըստ Աղվան Վարդանյանի, կա երկու ճանապարհ. «Ուժի դեմ կիրառել առավել մեծ ուժ, և երկրորդը՝ խորապես համոզված եմ, որ համանախագահող երկրները կարող են իսկապես առնվազն կտրուկ նվազեցնել նման լարվածությունը, հարձակումները, սադրանքները,…