Յայտարարութիւններ

Հոգեհանգստեան Յայտարարութիւն

glandel

Ինչպէս աշխարհով մէկ տարածուած հայկական համայնքները, այնպէս ալ մեր համայնքի ողջ հայութիւնը ցնցուեցաւ Յունուար 12ին, երբ լսեց Գիւմրիի մէջ անմարդկային ոճիրին զոհ դարձած Աւետիսեան ընտանիքի անդամներու եղերական մահը: Համատարած դատապարտման եւ սուգի վերածուած այդ ոճրագործութիւնը առաւել խոր ցաւ ու մորմոք պատճառեց բոլորիս, երբ տեղեկացանք, որ ահաւոր այդ սպանդէն ճողոպրած միակ մանուկը՝ վեցամսեայ Սերեոժա Աւետիսեանը, մէկ…

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն պահանջում է բեկանել Միկոյանի արձանի որոշումը

logo

Սույն թվականի ապրիլի 30-ին Երեւանի քաղաքապետարանը, առանց հանրային քննարկման, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել խորհրդային պետական-կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը։ Որոշումը կայացվել է ոչ միայն առանց հասարակության տեղեկացման, այլեւ վերոհիշյալ գործչի գործունեության, Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ նրա ծառայությունների արժեւորման շուրջ մասնագիտական քննարկումների։ Մինչդեռ Հայաստանի առաջին հանրապետության կործանման, հետագայում ստալինյան մարդատյաց ռեժիմի կողմից բազմահազար մարդկանց ոչնչացման…

ՀՅԴ Երևանի Մարզային կոմիտեի հայտարարությունը

ԳՄ

Անցած շաբաթ ավարտվեց ՀՅԴ Երևանի մարզային 17-րդ ժողովը։ Երևանը ներկայացնող շուրջ 60 պատվիրակներ քննեցին ՄԿ-ի գործունեությունը, գնահատականներ տրվեցին ՀՀ ԱԺ, ՀՀ նախագահի եւ Երևան քաղաքի ավագանու ընտրություններում ՀՅԴ արձանագրած հետընթացին, դրա պատճառներին և հետևանքներին, կառույցում առկա բարոյահոգեբանական մթնոլորտին։ Հանրապետությունում տիրող քաղաքական տնտեսական, ժողովրդագրական ու հոգեբարոյական իրողությունները ժողովը որակեց տագնապահարույց՝ երկրի զարգացման հեռանկարը վտանգող։ Ժողովը միաժամանակ…

ՀՅԴ 31-րդ Ընդհանուր Ժողովի յայտարարությունը

31-WorldCongress

Հանգամանալից քննության ենթարկելով Հայրենիքի եւ Սփյուռքի ազգային-քաղաքական իրավիճակը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կարողա­կանության լիարժեք օգտագործման հնարավորությունները, Երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական կացությունն ու դիմագրաված արտաքին մարտահրավերները՝ ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովը արձանագրում է. Ինքնիշխան, ժողովրդավար, իրավական եւ սոցիալական պետություն կառուցելու, տարածաշրջանում եւ աշխարհում ազդեցիկ գործոն դառնալու մեր ժողովրդի նպատակը տակավին մնում է չիրագործված։ Սփյուռքը, շարունակելով անբարենպաստ պայմանների մեջ իր…

Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր Ժողովի հայտարարությունը

ARF_Logo-colored

Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր Ժողովը վերահաստատում է, որ կուսակցությունը հավատարիմ է ազգային գաղափարախոսությանը, հեղափոխական ավանդներին, ընկերվարական համոզումներին եւ իր ծրագրային նպատակներին: Հ. Յ. Դ. գործունեության առանցքը հայ ազգի լինելիության ապահովումն է, որի բաղկացուցիչներն են՝ հայ անկախ պետականությունը` իր անվտանգության, քաղաքական, ընկերային-տնտեսական, հոգեւոր-մշակութային ստորոգելիներով, եւ բովանդակ հայության կարողականությունը£ Մեկնելով վերոնշյալից` Հ. Յ. Դ. 30-րդ Ընդհանուր…

Հայ Յեղափոխական Դաշնակցության 29-րդ ժողովի հայտարարությունը

ARF_Logo-colored

ՀՅԴ 29-րդ Ընդհանոր Ժողովը, քննարկելով ՀՅ Դաշնակցության անցնող քառամյա գործունեությունը, արձանագրեց. կուսակցությունը կարողացել է նկատելի քայլեր կատարել ինչպես հայոց պետականության ամրապնդման, ողջ հայությանը հուզող հիմնահարցերի արծարծման, Հայաստանի քաղաքական կյանքում կազմակերպության ունեցած դերակատարության ընդլայնման, այնպես էլ ՀՅԴ համահայկական ներկուսակցական-կազմակերպական կյանքի վերաաշխուժացման եւ զորաշարժի ենթարկելու գործում: Անցնող քառամյակում կուսակցությունը նոր մակարդակի բարձրացրեց հայ ժողովրդի քաղաքական իրավունքների վերատիրացման՝…

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 24-ՐԴ Ընդհ ժողովի յայտարարութիւնը

ARF_Logo-colored

Ընկերներ եւ հայրենակիցներ, Պատմական դարձակէտ կապրի Հայոց նորագոյն պատմութիւնը: Հայկական Հարցը մտած է նոր եւ բախտորոշ փուլի մը մէջ: Ըստ էութեան, ցարդ ոչինչ փոխուած է անշուշտ այն առանձնաշնորհեալ դիրքէնª զոր Թուրքիան կը վայելէ Արեւմտեան եւ Արեւելեան զինակցութեանց միջեւ, եւ որ հիմնական խոչընդոտն է Հայ Դատի բարենպաստ լուծման: Ամերիկայի Միացեալ Նահանգներ ու անոր դաշնակից պետութիւնները, շարունակելով…