Մեր դրամի կայունությունը դաշնակցական ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով երաշխավորված չէ ոչ միայն արտաքին ազդակների պատճառով. «Այն, որ Հայաստանի տնտեսական ֆունդամենտը, տնտեսական զարգացումները չեն ապահովում լիարժեք կայունություն, բնականաբար ավելի խախուտ է մեր դրամը, քան թե այլ պայմաններում»:
Դրամի առաջիկա տատանումները պարոն Մինասյանը չի բացառում, սակայն կտրուկ էժանացում, ինչպիսին տեղի ունեցավ նախորդ տարվա վերջին, չի սպասում. «Մյուս կողմից նկատի պետք է առնել, որ մեր արտահանումների եւ ներմուծումների շեշտակի անկումը դրամի վրա լրացուցիչ ճնշում է գործադրում: Կենտրոնական Բանկն այս պահին կարծում եմ ունի բավարար լծակներ, որպեսզի կտրուկ տատանումներ թույլ չտա, սակայն դա բավարար չէ, եթե մենք տնտեսության միջին ժամկետ կտրվածքով ենք նայում, որովհետեւ արտահանողները պետք է կանխատեսելի սպասումներ ունենան»:
Ի դեպ, նավթի համաշխարհային գների անկման ֆոնին Հայաստանում բենզինի գնի չփոխվելը դաշնակցական պատգամավորը բացատրում է Հայաստանում բենզինի մենաշնորհով, ինչպես նաեւ՝ ծախսերը, որոնք չեն փոխվում, եւ հարկային համակարգը, որը նույնպես հնարավորություն չի տալիս ցածր գնով բենզինի դեպքում հարկի պակասեցում:
a1plus.am