Լուրեր

Այս անգամ Ադրբեջանը մեծ ապտակ ստացավ

FotorCreated

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն անդրադարձավ ԵԽԽՎ հակահայ զեկույցների քվեարկությանը և դրանց ազդեցությանը: Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ն քննարկեց երկու հակահայ զեկույցներ, որից մեկը՝ բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած` «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցը մերժվեց, մյուսը՝…

Հետևողական եմ լինելու` մինչև այս Սահմանադրությունը կյանք չդարձնենք

FotorCreated

Խորհրդարանում այսօր երկրորդ ընթերցման է ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ այս հարցը տեղափոխվում է սկզբունքային հարթություն, քանի որ վաղվանից ուժի մեջ են մտնելու սահմանադրական փոփոխությունների` առաջինից երրորդ գլուխները, որոնք որոշակի հակասություններ ունեն այս օրենքի նախագծի հետ: «Վաղվանից ուժի մեջ…

Նույն փոսի վրա անիմաստ է անընդհատ սայթաքելը

FotorCreated28

ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել ԱԺ պատգամավորների շրջանում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: Լրագրողների հարցին, թե ՀՅԴ-ն կմիանա՞ այդ ստորագրահավաքին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ իրենց որևէ մեկը տեքստ չի ուղարկել, երբ տեքստը կտեսնեն, կքննարկեն: «Անձամբ իմ կարծիքն ասեմ` ես շատ տրամադիր չեմ շարունակելու` այն անպտուղ աշխատանքը, որն անում է Լևոն Զուրաբյանը»,-…

Աշխատանքն է, որ արդյունք է տալու

FotorCreated

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ հայտնեց, որ այսօր նշելու են Դաշնակցության 125-ամյակը. պետք է գնահատվի արվածն ու չարվածը, պետք է ամփոփվի վերջին 25 տարում Հայաստանի քաղաքական կյանքում կուսակցության գործունեությունը: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով դեկտեմբերի 6-ի հանրաքվեին` Վարդանյանն ընդգծեց, որ նախնական տեսակետներ իրենք արդեն հնչեցրել են: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հասցեին…

ՀՅԴ-ն չքվեարկեց բյուջեի նախագծին

FotorCreated

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քվեարկության դրվեց 2016թ բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը: Վարման կարգի վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան վարդանյանը նշեց, որ ՀՅԴ գնահատականը բյուջեին հայտնի է: «Աննախադեպ համեստ ցուցանիշներ են, և այս դեպքում, կարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը կտրուկ որակապես բարձրացնել: Եվ քանի որ լինելու են հերոսաբար դեմ և հերոսաբար կողմ քվեարկողներ, մեր…

«Ոչ»-ը դժգոհություն էր առ իշխանություն

ռեստ

Այսօր լրագրողները ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի հանրաքվեի մասին, երբ որոշ ընդդիմադիր ուժեր հայտարարում են, որ ընտրակեղծիքներ են արձանագրվել: Նա պատասխանեց, որ, մյուս հանրաքվեների համեմատությամբ, արձանագրվել է մասնակցության բարձր մակարդակ, և բոլորն իրենց տեսակետները հստակ ներկայացնելու հնարավորություն են ունեցել: «Մենք համարում ենք, որ հանրաքվեն կայացել է,…

Աղվան Վարդանյանը քվեարկել է հանուն ուժեղ, կազմակերպված, բարեկեցիկ Հայաստանի

FotorCreated

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է թիվ 196 դպրոցում տեղակայված 5/18 ընտրատեղամասում: Վարդանյանն ընտրատեղամաս էր այցելել որդու, դստեր ու թոռնիկների հետ: «Քվեարկել եմ հանուն իմ պատկերացրած ուժեղ, կազմակերպված, բարեկեցիկ Հայաստանի: Մեր հիմնական ասելիքն այս ընթացքում եղել է այն, որ քաղաքացիներն իրենց ձայնը կարևորեն, լինեն ակտիվ, վստահ լինեն, որ իրենք կարող են…

Փորձել ենք քաղաքացիներին ներշնչել, որ գիտակցված ընտրություն կատարեն

FotorCreated

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը ՀՅԴ-ն ամփոփում է իր աշխատանքները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ քարոզչական խմբերը անց են կացրել մոտ 60 հանդիպում՝ Երևանում ու մարզերում: Եղել են հանդիպումներ մինչև 650 մարդու ներկայությամբ Կապանում, 350 մարդու ներկայությամբ՝ Վանաձորում, Աշտարակում, և հանդիպումներ 200,150,100, նույնիսկ…

Եթե նոր Սահմանադրությունն իշխանության վերարտադրում առաջարկեր, առաջինը ՀՅԴ-ն դեմ կլիներ

FotorCreated

Առաջին անգամ ունենալու ենք Սահմանադրություն, որը կարողանալու է պաշտպանել քաղաքացու ազատությունները, սեփականությունը, քաղաքացին կարողանալու է ապրել ու արարել մեր երկրում. սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի` ՀՅԴ քարոզարշավի շրջանակներում վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց ՀՅԴ-ական, նախկին նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ նրա` պետության կառավարման մեջ պետք է լինեն օղակներ, որոնք պետք է իրար հակակշռեն, պայքարեն` չթույլատրելու սահմանադրական խախտումներ:…

Քննարկվում է շրջանային կառավարմանն անցնելու տարբերակը

FotorCreated28

Օրերս Գեղարքունիքի մարզի ընտրողները ՀՅԴ ներկայացուցիչներից հետաքրքրվեցին, թե նոր Սահմանադրությամբ ինչպիսի՞ն է լինելու տարածքային կառավարման մոդելը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ Սահմանադրության մեջ տարածքային կառավարմանը մեծ տեղ հատկացված չէ, քանի որ դա այլ օրենսդրական ակտերով է կարգավորվում: Պատգամավորը հայտնեց, որ Դաշնակցությունն այսօր աշխատում է տարածքային կառավարմանը վերաբերող նոր մոդելի…