Լուրեր

Մասնակցութիւն քիւրտերու 12-րդ միջազգային գիտաժողովին

FotorCreated

Պրիւքսել, 27 յունուար, 2016.- Եւրոխորհրդարանէն ներս, յունուար 26 եւ 27-ին տեղի ունեցաւ «Եւրոպական միութիւնը, Թուրքիան, Միջին արեւելքը եւ քիւրտերը. հին խնդիրներ, նոր լուծումներ» գիտաժողովը, որուն հրաւիրուած էին խօսելու գիտնականներ, քաղաքագէտներ, դիւանագետներ, հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչներ եւ լայն հասարակութիւն մը: Գիտաժողովը կազմակերպուած էր Եւրոխորհրդարանի ձախակողմեան խմբակցութեան կողմէ: Գիտաժողովին հիմնական նիւթերն էին Միջին արեւելքի մէջ տիրող կացութիւնը, Սուրիոյ…

Մարդկային իրաւանց քարտուղարը հանդիպեցաւ Հայ դատի յանձնախումբին հետ

FotorCreated

Պուէնոս Այրէս («Արմենիա» թերթ).- Հինգշաբթի, 14 Յունուարին, Արժանթինի Մարդկային Իրաւանց քարտուղար՝ Գլաուտիօ Ավրուխ հանդիպում մը ունեցաւ Հ.Յ.Դ. Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի ներկայացուցիչ՝ Ժանիկ Քէչեանի եւ քարտուղար՝ Էտուարտօ Գոզանլեանի հետ։ Հանդիպման ընթացքին Քէչեան պետական պաշտօնեային փոխանցեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կառոյցի շնորհաւորութիւնները իր նշանակման առիթով, ինչպէս նաեւ ներկայացուց տասնամեակներէ ի վեր Հայ Դատի Յանձնախումբի…

Հալէպի մեջ փառաշուք տօնակատարութեամբ նշուեցաւ Հ.Յ.Դ 125- ամեակը

FotorCreated

«Սուրիահայութիւնը կը շարունակէ մնալ Միջին Արեւելքի մեր հայահոծ կարեւորագոյն կռուաններէն մէկը մեր համազգային ծրագիրներուն եւ անժամանցելի Դատին վերջնական լուծման համար»․ Ըսաւ Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամ Յակոբ Խաչերեան Հինգշաբթի, 17 Դեկտեմբեր 2015ին, երեկոյեան ժամը 5․00ին Հալէպի «Գ․ Եսայեան» սրահէն ներս հոծ բազմութեան ներկայութեան փառաշուք հանդիսութեամբ նշուեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 125-Ամեակը։ Տօնակատարութեան ներկայ էին Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամ Յակոբ…

Եզդիների ազգային միավորման նախագահը շնորհավորել է ՀՅԴ 125-ամյակը

FotorCreated

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը շնորհավորել է Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամներին կուսակցության 125-ամյակի առթիվ: «Անկեղծորեն, սրտանց ուրախանում եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության 125-րդ տարեդարձի առթիվ և շնորհավորում եմ Դաշնակցության բոլոր անդամներին հոբելյանի առթիվ: Հարյուրամյակների ստացած փորձը ցույց է տվել, որ դուք ուրախացել եք Հայոց աշխահի առանջընթացով և ձեռքբերումներով, մեկնել եք օգնող ձեռքը…

Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը՝ անհապաղ հետաքննել քրդամետ իրավաբանի սպանությունը

FotorCreated

Կանադայի Հայ դատի հանձնախումբը դիմել է Թուրքիայի կառավարությանը` կոչ անելով անհապաղ թափանցիկ ու արդար հետաքննություն սկսել Տիգրանակերտում իրավաբանների միության նախագահ Թահիր Էլչիի սպանության գործով: Աղբյուրը հայտնում է, որ նույնպիսի կոչով հանդես են եկել նաև քուրդ քաղաքական գործիչներն ու իրավապաշտպան կազմակերպությունները: Կրկնելով Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի հայտարարությունը, թե Էլչիի սպանությունը խիստ…

Պուլկարիոյ ՀՅԴ «Պետո Սերէմճեան» շրջանը երեք յոբելեան նշեց

FotorCreated

Շաբաթ Նոյեմբեր 28-ին Պուլկարիոյ Փլովտիւ քաղաքին մէջ, ՀՅԴ «Պետո Սերէմճեան» Առանծնակի կոմիտէն նշեց 3 յոբելեան` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 125ամեակը, 25 ամեակը Հայաստանի մէջ Կուսակցութեան վերադարձի եւ Պուլկարիոյ մէջ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան վերականգնումի 25 ամեակը: Այս կարեւորագոյն ամեակներու նշման առիթով Պուլկարիոյ տարբեր շրջաններէն Փլովտիւի մէջ հաւաքուեցան կուսակցականներ եւ համակիրներ: Պաշտօնական հիւրերն էին` Փլովտիւի փոխ-քաղաքապետը եւ հայերու…

Մօթէվիտէոն տօնախմբեց ՀՅԴ-ի 125-ամեակը

FotorCreated

Հայ ազգի մեծագոյն քաղաքական կառոյցը, ՀՅԴաշնակցութիւնը, հակառակ իր ալեհեր տարիքին անհաւատալիօրէն աւելի երիտասարդ է գան երբէք։ Փաստը այն է որ մեր շրջանի երկսեռ երիտասարդներու կողմէ կազմակերպուած ՀՅԴի 125-ամեակի փառաւոր տօնախմբութիւնը իրենք յաջողցուցին։ Առաջին առթիւ և արդէն 15 տարիէ ի վեր, նախքան տօնախմբութեան բուն ծրագրին անցնիլը, յարգանքի տուրք կը մատուցուի Վռամեան ակումբի շրջաբակը գտնւող մեր շրջանի…

Սահմանադրական փոփոխություններով մի քանի անգամ մեծանալու է դատական համակարգի անկախությունը

FotorCreated

Թալինում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բացատրեց, թե ինչպես քաղաքացու իրավունքները կարող են կյանքի կոչվել սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Նրա խոսքով` մարդու քաղաքական իրավունքը ոչ միայն այն է, երբ մարդը կարող է ազատ արտահայտել իր տեսակետը իշխանությունների հասցեին, այլ նաև ունի իրական հնարավորություն իր ցանկությունը արտահայտելու քվեարկությունների ու ազատ…

Արցախի մասին միջոցառում Եւրոխորհրդարանէն ներս

FotorCreated

3 լրագրողներ ներկայացուցին իրենց ականատեսի վկայութիւնները Եւրոխորհրդարանին մէջ տեղի ունեցաւ «Լրագրողներու ականատեսի վկայութիւններ զինուած հակամարտութիւններու ընթացքին, Լեռնային Ղարաբաղի պարագան» (Journalists’ Eyewitness Accounts in Armed Conflicts: The Case of Nagorno Karabakh’) միջոցառումը: Իրենց վկայութիւնները ներկայացուցին լրագրողներ Տանա Մազալովան, Ցվետանա Փասքալեւան եւ Աննա Կարապետեանը. անոնք Ղարաբաղի հակամարտութեան տարբեր ժամանակահատուածներուն գտնուած են Արցախ, իրողութիւնը վաւերագրած ռազմական գործողութիւններէն մինչեւ…

ԱՄՆ Հայ դատը առցանց արշավ է սկսել

FotorCreated

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA), հաշվի առնելով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրականացված հարձակումն ու 2 հայ զինծառայողների սպանությունը, շտապ կոչով դիմել է ԱՄՆ-ի իշխանություններին, որպեսզի վերջիններս խելամտություն դրսևորեն ու իրագործեն ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, դեմոկրատ Էլիոթ Էնգելի և այլ կոնգրեսականների ներկայացրած առաջարկները։ «Ադրբեջանցի դիպուկահարների կողմից 2 հայ զինծառայողների…