«Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»

Հուսով ենք, որ համակարգի տարբեր բաժիններում Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը։

Մեր մասին

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը ներառում է Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը, Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը (ՄԿԿՏՀ), Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը (ՆԿԿՏՀ), ինչպես նաև կրթության էլեկտրոնային կառավարման այլ գործիքներ։ 2013 թվականից Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել և գործում էր «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային ծրագիրը` https://emis.am/schools։ Ավելի ուշ ստեղծվեց և ներդրվեց «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը» (ՄԿԿՏՀ)՝ ներառելով նախնական/արհեստագործական/ և միջին, նաև բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգերը։ Հետագայում այս երկու համակարգերը միվորվեցին և ստեղծվեց մեկ միասնական տեղեկատվական համակարգ, որը կբացառում է նույն սովորողի բազմակի հաշվառումը կրթության տարբեր մակարդակներում միաժամանակ, հնարավորություն է տալիս վերահսկել սովորողի տեղափոխման գործընթացը մի կրթական հաստատությունից այլ կրթական հաստատություն և այլն։ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» (https://emis.am) ամբողջականացման համար անհրաժեշտ էր նշված երկու համակարգերին միացնել նաև «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը» (այսուհետ՝ ՆԿԿՏՀ), որի ստեղծման գործընթացը սկսել է դեռևս 2008-2009 թվականներին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ 2017թ. Ստեղծվեց և գոյություն ունեցող համակարգին միացվեց նաև Նախադպրոցական կրթության կառավարման համակարգը։

Համակարգերի առանձնահատկությունները

Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ

Համակարգի միջոցով ամբողջական տեղեկատվություն է հավաքվում ՀՀ-ում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների, ենթակառուցվածքների, հաճախող երեխաների, ինչպես նաև աշխատակիցների մասին։ Համակարգը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել տեղեկատվության ստացման և վերլուծության գործընթացը՝ միաժամանակ ապահովելով նախադպրոցական կրթության ոլորտի ծրագրերը, ռազմավարությունները և քաղաքականությունը մշակել հստակ և վստահհելի թվային տվյալների հիման վրա։

Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ

Համակարգի միջոցով ամբողջական տեղեկատվություն է հավաքվում ՀՀ-ում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների, ենթակառուցվածքների, սովորողների, ինչպես նաև աշխատակիցների մասին։ Համակարգը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել տեղեկատվության ստացման և վերլուծության գործընթացը՝ միաժամանակ ապահովելով հանրակրթության ոլորտի ծրագրերը, ռազմավարությունները և քաղաքականությունը մշակել հստակ և վստահելի թվային տվյալների հիման վրա։

Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ

Համակարգի միջոցով ամբողջական տեղեկատվություն է հավաքվում ՀՀ-ում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների, ենթակառուցվածքների, հաճախող երեխաների, ինչպես նաև աշխատակիցների մասին։ Համակարգը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել տեղեկատվության ստացման և վերլուծության գործընթացը՝ միաժամանակ ապահովելով նախադպրոցական կրթության ոլորտի ծրագրերը, ռազմավարությունները և քաղաքականությունը մշակել հստակ և վստահհելի թվային տվյալների հիման վրա։

Տասներկուամյա կրթության ապահովման տեղեկատվական համակարգ

Համակարգը հնարավորություն է տալիս բացահայտել ՀՀ գտնվող կրթությունից դուրս մնացած երեխաներին, հնարավորություն է ստեղծում հետևել կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող սովորողներին։ Համակարգն ունի նաև ահազանգման գործառույթ, ինչ հնարավորություն է տալիս երեխայի կրթություն ստանալու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու պետական կառավարման մարմիններին սովորողի մասին տեղեկատվությունը փոխանակել արագ և կանխել երեխայի կրթությունից դուրս մնալը, ինչպես նաև օժանդակել կրթությունից դուրս մնացած երեխաների կրթական իրավունքի վերականգման գործընթացին։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման համակարգ

Համակարգի միջոցով թվայնացվել են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման, վերագնահատման, արձանագրությունների կազմման գործընթացները։ Համակարգը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտման պարագայում ֆիքսել երեխային մատուցվող ծառայությունների ծավալները, տեսակները։ Այս համակարգը միտված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման, մատուցվող ծառայությունների տեսակի, ծավալի, արդյունքների մասին տեղեկատվության հավաքագրման և վիճակագրության վարման գործընթացները առավել արդյունավետ դարձնելուն։

Տվյալների բազա ըստ բուհերի, դպրոցների, նախադպրոցական հաստատությունների և քոլեջների

Այս բաժնինը ստեղծվել է տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվող հետազոտողներին և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին լայն և բազմաշերտ տեղեկատվություն տրամաադրելու նպատակով։ Այստեղ կարելի է գտնել ինչպես ամփոփ տվյալներ, այնպես էլ ինքնուրույն ձևավորել ձեր նախընտրությամբ տվյալներ կրթության բոլոր ոլորտների վերաբերյալ։ Ստեղծված են նաև վերլուծական գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել դինամիկ շտեմարաններ տարբեր համադրությունների միջոցով։

Վիճակագրական ընդհանուր տվյալներ Հայաստանի դպրոցների վերաբերյալ

Դպրոցների քանակը

Աշակերտների քանակը

Դասավանդողների քանակը

Մեր թիմը

Արտակ Պողոսյան

Արտակ Պողոսյան

Տնօրեն
Արմեն Կուլախսզյան

Արմեն Կուլախսզյան

Տնօրենի տեղակալ
Սյուզի Մաշուրյան

Սյուզի Մաշուրյան

ԿՏ բաժնի պետ
Հրանտ Առաքելյան

Հրանտ Առաքելյան

Ավագ մասնագետ
Սասուն Գիշյան

Սասուն Գիշյան

Մասնագետ
Մարիամ Միրզոյան

Մարիամ Միրզոյան

Մասնագետ
Գայանե Հարությունյան

Գայանե Հարությունյան

Սոցիոլոգ
Հայկ Ստեփանյան

Հայկ Ստեփանյան

Վերլուծաբան

Հետադարձ կապ

«Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»

Բուռնազյան 37, Երևան 0005, ՀՀ

(+374 10) 578453, (+374 10) 578455

emis@ktak.am

Ձեր նամակը հաջողությամբ ուղարկվեց։ Շնորհակալություն: