Նոյեմբերի 12, 2021
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը «2022-2024թթ․ Հայաստանի կրթական ցանցում ընդգրկված 1420 ուսումնական հաստատություններին ինտերնետի մատակարարման, հաստատությունների ներքին համակարգչային ցանցերի, աշխատող համակարգիչների ծրագրային ու տեխնիկական սպասարկման ծառայություն» ձեռքբերման նպատակով հայտարարում է բաց մրցույթ։
Մրցույթի փաստաթղթերը կցվում են։
«ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ` «2022-2024ԹԹ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ 1420…
Նոյեմբերի 1, 2021
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հոկտեմբերի 27-29 տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու կրթական համակարգի աշխատակիցների VI համագումարը:
«ԱՊՀ կրթական տարածքը՝ որպես նրա կայուն զարգացման ռազմավարական ռեսուրս» խորագրով համագումարում ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Պատվիրակության կազմում էին ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Մանկավարժահոգեբանական կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենները, ինչպես նաև նախադպրոցական…
Հոկտեմբերի 20, 2021
Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ ԲԿԳ (Բաց կառավարման գործընկերություն) «Ամենափոխակերպիչ հանձնառություն» անվանակարգով մրցանակաբաշխության հայտերը ներկայացված են հանրային քվեարկության:
ԲԿԳ-Հայաստան «Կրթական տեղեկատվական միասնական պորտալ» հանձնառությունը հանրային քվեարկության համար հասանելի է հետևյալ հղմամբ ՝ https://www.opengovpartnership.org/open-government-awards/ogp-impact-awards-asia-pacific-region/
Խնդրում ենք քվեարկել և տարածել:
Քվեարկությունը փակվում է հոկտեմբերի 22-ին (մինչև օրվա ավարտ):
Տեղեկացնում…
Հոկտեմբերի 19, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Հատուկ մրցանակի»։
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշել է, որ տեղեկատվության ազատությանը նվիրված մրցանակաբաշխությունն ազդեցիկ միջոց է խրախուսելու բաց և հրապարակային աշխատանքը, ապահովելու Կառավարության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։…
Հոկտեմբերի 11, 2021
2021 թ. հոկտեմբերի 6-8-ը Մոսկվայում տեղի ունեցավ միջազգային կրթական էքսպո միջոցառումը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը` ի դեմս Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի։
ԿՏԱԿ֊ի նպատակն էր դիտարկել կրթական ծառայությունների արտահանման հնարավորությունները:
Միջոցառման ծրագիրը, ցուցադրությունները և այլ մանրամասներ՝ Московский международный салон образования կայքում։
Բոլոր նորությունները