20 մայիս, 2019 08:36 LIVE. Վարչապետի կոչով դատարանների արգելափակում

Մայիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այսօր՝ ժամը 08.30-ից, արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Նա հայտարարեց, որ այսօր ազդարարելու է հայկական հեղափոխության երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը:

20 մայիս, 2019 11:19 Սահմանադրական կարգ չի խախտվում, իրավական քաոս չկա. ԲԴԽ անդամ Հանրային վստահություն դատական համակարգի նկատմամբ չկա և եթե դատարանների դռների առաջ անհնազանդության գործողություններ իրականացնելով հնարավոր կլինի այդ վստահությունը ստեղծել, ուրեմն կարելի է և դիմել նման գործողությունների։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ անհնազանդության գործողությունները հակասահմանադրական չեն «Քանի որ եթե մի բան չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատի, միգուցե կա կարիք կանգ առնել, հասկանալ ու լուծումներ գտնել»։
«Իրավական քաոս չկա, կա գերագույն արժեք՝ դա մարդու արժանապատիվ ապրելու իրավունքն է և մենք իրավունք ունենք դատավորներից պահանջել աշխատել ավելի արդյունավետ», ասել է Հովհաննիսյանը։
20 մայիս, 2019 11:10 ԲՀԿ-ն կոչ է անում Փաշինյանին ուղիղ եթերի ընթացքում չեղարկել նախկինում արված իր կոչը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը, պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից և գործողություններից: 20 մայիս, 2019 11:00 Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` զերծ մնալ բռնություններից. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բն հանդես է եկել ուղերձով․
«Սիրելի հավատավոր զավակներ մեր,
Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունումստեղծված իրավիճակին
Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդմանուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայնեղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ
Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալբռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուններդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները
Մենք հավատում ենք, սիրելի՛ զավակներ մեր, ձեր ողջախոհությանը և հայրենիքի ապագայիհանդեպ ձեր պատասխանատվության բարձր գիտակցությանը
Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխությանմիջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ուհակառակությունները
Երկնառաք օրհնություն և աստվածային իմաստություն ամենքիս»
20 մայիս, 2019 09:36 Nikol Pashinyan Announces the Start of the Second Stage of the Revolution On May 19, Prime Minister of Armenia Nikol Pashinyan made an announcement on his Facebook page, calling on people to block all the entrances and exits to the courts in the country A few hours prior to that, he had written that he would announce the start of the second, most important stage of the revolution, where he expects everyone’s support
As a reminder, on May 18, Armenias second President Robert Kocharyan was released from pretrial detention by the Court of General Jurisdiction of Avan and Nor Nork administrative districts in Yerevan On May 16, the current and former presidents of Karabakh were physically present at the court hearing to provide personal guarantees for Kocharyan to be released from pretrial detention  
On the evening of May 19, following Nikol Pashinyan’s announcement of blocking the entrances and exits of the courts, the Supreme Judicial Council of Armenia held an extraordinary session to discuss the situation
According to The Council, an advisory meeting had
20 մայիս, 2019 08:31 LIVE BLOG. «Հանուն անկախ դատարանի» ակցիա Մայիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ այսօր հանդես է գալու կարևոր հայտարարությամբ և ազդարարելու է հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ավելի ուշ մեկ այլ գրառմամբ նա կոչ արեց այսօր՝ վաղ առավոտից, արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, «որ ոչ ոք ներս չմտնի»: Նիկոլ Փաշինյանի կոչին միմյանց հաջորդող հայտարարություններով արձագանքեցին Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհուրդը, նախագահ Արմեն Սարգսյանը, քաղաքական ուժեր: ՍիվիլՆեթը հետևում է այսօրվա «Հանուն անկախ դատարանի» ակցիային՝ դեպքերը ներկայացնելով հակառակ ժամանակագրությամբ։
19 մայիս, 2019 19:42 Վաղը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը․ վարչապետ «Առավոտյան ժամը 0830ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի
Ժամը 1200ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», քիչ առաջ գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսօր՝ ավելի վաղ, նա արել էր երկու այլ գրառում՝ տեցեկացնելով, որ վաղը հանդես է գալու կարևոր հայտարարությամբ և ազդարարելու է հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը
20 մայիս, 2019 00:25 «Լուսավոր Հայաստանը» վարչապետին կոչ է անում «նվեր չանել Ռոբերտ Քոչարյանին» «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ վարչապետի կոչի վերաբերյալ։
«ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՆՎԵՐ ՉԱՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Լուսավոր Հայաստան կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են ՀՀ վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը։
Այս պարագայում խաթարվում է ՀՀ֊ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը։
Գործադիր իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետի, արդեն մեկ տարի ուներ և այժմ էլ ունի դատական համակարգը օրինազանց դատավորներից մաքրելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելու գործնական բոլոր լծակները, ինչը մինչև այժմ չի արվել։ Կոչ ենք անում Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել իր կոչը և ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները կարո
20 մայիս, 2019 00:11 Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին․ նախագահ Սիրելի՛ հայրենակիցներ,

Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։

Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները։

Այս պահին աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ անընդհատ կապի մեջ եմ համապատասխան պետական մարմինների հետ:

Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին:

Աստված պահապան բոլորիս»:
19 մայիս, 2019 23:05 Բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից. ՄԻՊ Բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը կամ պահանջները: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով: Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակով: Ցանկացած շեղում կարող է հանգեցնել պատասխանատվության:

10. Հայաստանի բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից. պետք է բացառել ցանկացած լարվածություն: Սոցիալական ցանցերի դիտարկումը վկայում է, որ քաղաքացիներն իրար նկատմամբ ցուցաբերում են բարձր անհանդուրժողականություն, վիրավորում ու սպառնում են միմյանց: Սա վտանգավոր է նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի տեսանկյունից: Խնդրում եմ ձեզ բոլոր հարցերի քննարկումն ապահովել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հանդուրժողականության պայմաններում՝ իրավունքի գերակայության նկատմամբ բարձր հարգանքով:
19 մայիս, 2019 22:48 Վաղը բացառելու ենք բռնությունն ու սադրանքը․ Փաշինյանը՝ վաղվա «Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասին Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ վաղվա «Հանուն անկախ դատարանի» ակցիային։

Նա նշեց, որ վաղը ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, Թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ, և պետք է բացառել որևէ սադրանք կամ բռնություն։ Ոստիկանությունը պետք է ապահովի խաղաղ ակցիայի անվտանգությունը, սակայն ակցիայի մասնակիցները նույնպես այս հրամայականը պետք է աչքի առաջ ունենան։

Մեր երկրից բռնությունը բացառել ենք, ասաց Փաշինյանը։ Նա շեշտեց, որ մինչև վերջ գնալու է Հայաստանը իրավական պետություն դարձնելու ճանապարհին։
20 մայիս, 2019 08:17 Ես հույս ունեմ՝ այսօր սկսվելու է Հայաստանում վերափոխումների մի նոր ընթացք․ Վահե Գրիգորյան Ես հույս եմ ունենալու, որ դատավորները չեն ընտրելու խուսափելու կամ “ամոթի լուռ միջանցքով” անցնելու տարբերակը։ Այլ, օգտագործելով առիթը իմ հետ՝ Հայաստանում արդարադատության կուռ , արդյունավետ եւ հեղինակավոր համակարգ կառուցելու հարցում սոլիդարություն դրսեւորել, ճիշտ ժամանակին կգան աշխատանքի եւ ինձ հետ համատեղ, մարդկային ամենաջերմ հարաբերության եւ քննարկման պայմաններում կսպասեն իմ թիվ 1-ին ծառայի ուղերձին։ Իր աշխատասենյակում սուրճից էլ չէի հրաժարվի ։)

Ինչու՞ նրա ուղերձին։ Ո՛չ, որովհետեւ նա Նիկոլ Փաշինյանն է կամ մեկ այլ ոք։ Ո՛չ, որովհետեւ նա վարչապետ է։ Ո՝չ, որովհետեւ նա իմ ընկերն է, եղբայրն է, հակառակորդն է, ․․․։ Այլ որովհետեւ նա Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակներում այդքան սպասված դեմոկրատական լեգիտիմ ընտրություններով ձեւավորված իմ իշխանությունը ներկայացնող իմ գործադիր ծառան է, որը պետք է այլ՝ օրենսդիր եւ դատավոր ծառաների հետ լուծեն, թե ինչպես ենք անելու, որ այլեւս վերջ տանք վերեւի շարքին եւ բավարարում տանք իրավազրկվածներին։
19 մայիս, 2019 19:19 Վաղը Նիկոլ Փաշինյանը կհայտարարի հայկական հեղափոխության «երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը» «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»,- նշվում է մյուս գրառման մեջ։ 19 մայիս, 2019 23:32 Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներին կոչ է անում «դրսևորել ծայրահեղ զսպվածություն» Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել․
«Բարձրագույն դատական խորհուրդը սթ մայիսի 19ին ժամը 2130ին հրավիրել է արտահերթ նիստ,որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը Խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀվարչապետի մոտ մայիսի 20ին ժամը 1200ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավականբարեփոխումների հիմնախնդիրներին Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումըև դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, Խորհուրդը հանգեց այն հետևությանը,որ1 ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում արտահայտել խորհրդակցությունիցհետո հրավիրվող նիստում,2 անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խորհուրդըմիաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներինդրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում
Բարձրագույն դատական խորհուրդ»։
27 April, 2019 10:32 Prime Minister Nikol Pashinyan’s Exclusive Interview with CivilNet Armenia’s Prime Minister responded to CivilNet’s request and came to our studio for exclusive interview with Tatul Hakobyan. The interview was conducted on April 23, the day when Armenia’s Prime Minister Serzh Sargsyan resigned from his position in 2018. Excerpts from the long interview are presented below. 26 April, 2019 10:25 The Issue of the Format is not a Formality At All For decades, there have been no qualitative developments in the Karabakh conflict settlement. The language used by the conflicting parties and mediators, as well as their stances, remained unchanged. People changed, but the language remained the same. To the extent that robots could be seated near the negotiation table with pre-programmed speeches and post-negotiation statements.

24 April, 2019 15:10 Israel’s Refusal to Recognize the Armenian Genocide Is Shameful and Immoral Walking atop Tsitsernakaberd Hill overlooking the Armenian capital of Yerevan, one can see the striking similarities to Jerusalem. The view resembles that from Yad Vashem, the main Israeli memorial site that honors and commemorates the 6 million Jews who perished in the Holocaust. 22 April, 2019 15:32 Assyrians in Armenia Verin Dvin, a village not too far from Armenia’s capital Yerevan, is home to the largest community of Assyrians in the country. Assyrians are the third largest minority in Armenia. They are descendants of the Assyrians who used to live in Iran, and moved to Armenia during the Russian-Persian War at the beginning of the nineteenth century. 22 April, 2019 11:59 Love (or hate?) thy donor Not wanting to be the “messenger of bad news” or bayghoush as the popular folklore calls it down here in Armenia, but I cannot stop thinking “Who’s next?”. I do not want to focus on the “Who’s next?” question though. Rather, I would like to rhetorically ask the “What’s next?” question. How are these developments affecting Armenia’s investment climate and international reputation among investors and donors? Donors. Let’s just stop for a moment on that word.

14 April, 2019 08:43 Ladies and Gentlemen: Please Drop The “Revolution” Brand Yes, the revolution or change of government (people like to call it in different names down here) gave many Armenians globally hope, unity, a fresh start and a glimpse of a better future. Few will argue the opposite. It is time though to get over it and figure out how we want to bring in businesses, investments and jobs. Bring the real glory home. 2 April, 2019 11:29 Nagorno Karabakh: No Breakthrough, But a Serious Talk About Peace CivilNet’s Tatul Hakobyan was part of reporters’ pool accompanying Armenia’s Prime-minister Nikol Pashinyan at a meeting with Azerbaijani President Ilham Aliyev in Vienna, March 29. Tatul Hakobyan’s article was published on Jam-news.net. 1 April, 2019 00:13 Arts and Culture: Causes Worth Fighting For Many people are outraged with this decision, also thanks to the acting minister not being the most popular one among her peers. I am not going to zoom-in through to the widely discussed accusations and allegations of the person (who has to do everything she can to uphold Armenian culture) not being in the right place. No, I’m not going to do that. I am also not going to count more than a dozen ways in which she could have handled the matter in an appropriate way. Instead, I would like to focus on the role that government and its officials should play to cherish and advance Armenian culture.