21 հունիս, 2019 19:38 «Ամադինդա»․ առարկաների ռիթմը Հունիսի 19-ին «Ամադինդա» հարվածայինների խումբը հանդես եկավ Երևանում՝ «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում։

21 հունիս, 2019 19:32 Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարության շուրջ Հունիսի 18-ին Ազգային ժողովը Վահե Գրիգորյանին ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Հունիսի 20-ին ԱԺ-ում երդվելուց առաջ Գրիգորյանն արեց հայտարարություն, որը բուռն քննարկման արժանացավ։ Հին ու նոր սահմանադրություններում ամրագրված տարբեր եզրույթները՝ առաջինում՝ «ՍԴ անդամ», երկրորդում՝ «ՍԴ դատավոր», տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեցին և ստիպեցին խոսել իրավական կազուսի մասին։ 21 հունիս, 2019 17:06 ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումներն ընդունել է քննության․ հայտարարություն 2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 10.00-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել և նշված գործերով կայացվել են հետևյալ աշխատակարգային որոշումները.

1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության և գործի դատաքննությունը նշանակել 2019թ. օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:
21 հունիս, 2019 16:28 Բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. ԲԴԽ անդամը՝ Վահե Գրիգորյանի ելույթի մասին Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում մեկնաբանում է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ելույթի այն հատվածը, որ ինքը «գնում է ՍԴ՝ որպես դատարանի նախագահ»։ Հայկ Հովհաննիսյանը նաև խոսում է ԲԴԽ-ում հրաժարականների և դատական համակարգի բարեփոխումների մասին։
21 հունիս, 2019 16:07 Աշտարակի «հարցեր լուծող» սթրիթ արտը Բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծումներ՝ գույնզգույն ներկերից և շշերի խցաններից․ սա է 26-ամյա Արման Ստեփանյանի՝ փողոցային արվեստի փիլիսոփայությունը։ Արմանը Աշտարակ քաղաքի միակ սթրիթ արտիստն է։
21 հունիս, 2019 15:55 Վրաստանի իշխող ուժը գնալով՝ նմանվում է Հայաստանի «Հանրապետական» կուսակցությանը Հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի ցույց՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և այլ պաշտոնյաների հրաժարականների պահանջով։ Մոտ 10-հազարանոց ցույցի մասնակիցները փորձել են պաշարել խորհրդարանի շենքը, ոստիկանությունը դիմել է գործողությունների՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ։ Բողոքի պատճառ է դարձել նույն օրը՝ ավելի վաղ, Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական 26-րդ վեհաժողովի ժամանակ ՌԴ Պետդումայի պատվիրակի կողմից Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելու փաստը։ Վրաստանի հայալեզու՝ «Ալիք մեդիա» կայքի լրագրող Նորայր Գասպարյանը Ստելլա Մեհրաբեկյանին ականատեսի աչքերով պատմում է տեղի ունեցածի մասին և մեկնաբանում երկրում տիրող ներքաղաքական վիճակը։

Հարցազրույցի հրապարակման պահին հայտնի դարձավ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականի մասին։
21 հունիս, 2019 13:11 Հայաստանի պատմության առաջին ընտրությունը․ 21-23 հունիս, 1919թ․ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ համապետական ընտրություններ անց են կացվել ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1919 թվականի հունիսի 21-ին, և շարունակվել են երեք օր։ Հայաստանը, որ 1918-1920թթ. կառավարման խորհրդարանական/վարչապետական համակարգ ուներ, ընտրում էր խորհրդարան։ 21 հունիս, 2019 11:47 Ջրցան, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ․ Թբիլիսիում փորձել են պաշարել խորհրդարանի շենքը Հունիսի 20-ին Թբիլիսիսում տեղի է ունեցել բողոքի բազմահազարանոց ակցիա՝ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և այլ պաշտոնյաների հրաժարականների պահանջով։ Ցուցարարների մի մասը եկել էր Եվրամիության դրոշներով և «Ռուսաստանը օկուպանտ է» գրությամբ պաստառներով։ Ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենքի տարածք։ Ոստիկանությունը ցույցը ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ։

Ոստիկանական գործողությունների արդյունքում տուժել է մոտ վեց տասնյակ մարդ, մի մասը հոսպիտալացվել է։ Տուժածներից 38-ը ոստիկան են։ Վիրավորների թվում կան նաև լրագրողներ՝ վրացական TV Pirveli, Rustavi2, Առաջին ալիք հեռուստաալիքներից, ինչպես նաև Reuters-ի և Kavkaz-uzel.eu լրատվականներից։
21 հունիս, 2019 10:15 Մնացականյանն ու Մամեդյարովը քննարկել են շփման գծում արձանագրված լարվածությունը Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ 20 հունիս, 2019 19:12 «Շուտով փոփոխությունները կզգաք». Գրիգոր Բեքմեզյանը ընտրվեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Նրա թեկնածությանը կողմ էին 107 պատգամավոր, դեմ՝ 4-ը։

«Մենք ճիշտ ուղու վրա ենք, ամեն ինչ շատ լավ է լինելու, վստահ եղեք՝ շուտով փոփոխությունները կզգաք»,- երդման արարողությունից հետո ասաց Բեքմեզյանը։ Նրա թեկնածությունը ներկայացրել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։
20 June, 2019 16:24 Valid Data for Democratic Armenia Organizations from Armenia and around the world were invited to showcase their work at Innovate Armenia, a festival of ideas and action that took place at the University of Southern California on May 18.

The Caucasus Research Resource Centers (CRRC), a network of research, resource and training centers, was represented by their Armenia center. With offices in all three South Caucasus countries - Armenia, Azerbaijan and Georgia - CRRC’s goal is to strengthen data-based social science research.

Heghine Manasyan, Chief Executive Officer at CRRC, talked about the importance of collecting valid data for policy making.
20 հունիս, 2019 15:37 Առաջին Հանրապետությունից՝ Երրորդ Հանրապետությանը․ դրոշ, օրհներգ, զինանշան Հունիսի 15-ին պետական խորհրդանշանների օրն էր։ Ինչո՞ւ և ինչպե՞ս են ընտրվել Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը։ ՍիվիլՆեթը զրուցել է Հայ հեղափոխական դաշնակցության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանի և վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի հետ խորհրդանիշների պատմության մասին։
20 հունիս, 2019 15:23 Վահե Գրիգորյանը երդվեց և ստանձնեց ՍԴ դատավորի պաշտոնը «Հայաստանի հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն ժողովրդի իշխանությունը, ժողովրդի հավաքական կամքը ստորադաս է սահմանադրի կամքին»,- հունիսի 20-ին Ազգային ժողովում երդվելով ՍԴ դատավորի պաշտոնում՝ հայտարարեց Վահե Գրիգորյանը։
20 հունիս, 2019 15:17 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Հունիսի 19ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ
Ինչպես նշված է ՍԴ հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայռուսական համագործակցության հարցերին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին տեղեկություններ է ներկայացրել 2019 թվականի մայիսին իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին և այլ հարցերի։
Անցյալ շաբաթ դեսպան Կոպիրկինը հանդիպում էր ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որից հետո պարզաբանումների համար կանչվել է ՀՀ ԱԳՆ։
 
20 հունիս, 2019 14:48 Վաշինգտոնի հանդիպմանը կբարձրացվեն բանակցություններին խանգարող բոլոր խնդիրները Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպմանը կբարձրացվեն բոլոր այն խնդիրները, որոնք խանգարում են հետագա բանակցություններին․ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու թեման քննարկվում է բոլոր հանդիպումներում․ հունիսի 19-ին Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին ի պատասխան՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 20 հունիս, 2019 13:21 Անկախ դատական համակարգ ունենալը բխում է բոլորի շահերից․ Նիկոլ Փաշինյան «Դատավորների, առավել ևս՝ գործող կազմի աշխատավարձը բարձրացնելը բազմաթիվ պրոբլեմներ ունի՝ մանավանդ հանրային ընկալման տեսակետից, երբ բազմաթիվ սոցիալական խնդիրներ լուծված չեն։ Մեր ընկալումն այն է, որ մեր գործընկերները՝ միջազգային դոնորները, այս հարցում Հայաստանին կաջակցեն, մենք 2-3 տարվա ընթացքում դատավորների աշխատավարձերը կկարողանանք դարձնել 2,5-3 մլն դրամ, այսինքն դա մեր պետական բյուջեի վրա ուղիղ ազդեցություն չի ունենա։ Այդ ընթացքում և ընդդիմությունը, և իշխանությունը, և քաղաքացիական հասարակությունը կհամոզվեն, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, բխում է բոլորի շահերից»,- մայիսի 20-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։