Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
«Գեներալ Մորոզ» (հաճախ նաև՝ «Գեներալ Սառնամանիք», «Ռուսական ձմեռ» կամ «Գեներալ Ձմեռ»), Ռուսաստանի կլիմայի առանձնահատկություն, որը նպաստել է դեպի Ռուսաստան ու Խորհրդային Միություն մի շարք ներխուժումների ձախողմանը։ Ցեխը ևս հանդիսացել է նպաստող գործոն, որը խաթարել է ներխուժած զորքերի մանևրումները Ռուսաստանում և այլուր․ այդ գործոնը հաճախ անվանվում է «Գեներալ Ցեխ»։ Ռուսները այս ցեխոտ պայմաններն անվանել են ռասպուտիցա, որը Ռուսաստանում ուղեկցվում է աշնանային անձրևներով և գարնանային հալոցքներով, ինչի արդյունքում դժվարացնում են ոչ բարվոք ճանապարհներով շարժվելը:
Ալլեն Ֆ․ Չյուի կողմից իրականացված Ռուսաստանում ձմեռային ռազմական գործողությունների վերաբերյալ ուսումնասիրության մեջ նշվում է, որ «Գեներալ Մորոզը» եղել է էական, բայց ոչ որոշիչ գործոն թե Նապոլեոնի, թե Հիտլերի՝ Ռուսաստան և ԽՍՀՄ ներխուժումների ժամանակ ռազմական անհաջողությունների համար։ Նա նշել է, որ...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ամառային օլիմպիական խաղեր 2024
- հուլիսի 31-ին Թեհրանում գտնվող իր տանը սպանվել է Համասի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան (լուսանկարում)։
- հուլիսի 28-ին Վենեսուելայում նախագահական ընտրություններից հետո սկսել են բողոքի ցույցեր՝ ի պատասխան ընտրախախտումների և ընտրակեղծիքների։
- հուլիսի 14-ին 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում, 2:1 հաշվով պարտության մատնելով Անգլիային, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն:
- հուլիսի 13-ին ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է տեղի ունեցել։
- հուլիսի 5-ին Իրանում կայացած նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում երկրի ղեկավար է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը։
- հուլիսի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ է նշանակվել Քիր Սթարմերը։
- հունիսի 26-ին Բոլիվիայում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։
- հունիսի 20-ին բուլղարահայ իրավաբան և քաղաքական գործիչ Ռայա Նազարյանը ընտրվել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ։
Գիտե՞ք, որ․․․
- ․․․ռեկորդային՝ 97-րդ անգամ խաղադաշտից հեռացվելուց հետո, ֆուտբոլիստ Էլվիո Պորսել դե Պերալտան մոտեցել է մրցավարին և հարվածել նրան, ինչը վերջ է դրել նրա մարզական կարիերային։
- ․․․երկդեմ այս կատուն ապրել է 15 տարի, թեև այդպիսի կատուները մի քանի օրից ավելի չեն ապրում։
- ․․․հարած սերուցքից ևս կարելի է հարբել։
- ...16-րդ դարում անգլիացի նավաստիների վարձատրությունը ներառում էր ռոմի մի չափաբաժին, որի թնդության աստիճանը նրանք ստուգում էին՝ նրանով թրջելով վառոդը․ եթե վառոդն այրվում էր, ստացվում էր ապացույց (անգլ.՝ proof), որ ռոմին ջուր խառնված չէ։ Դրանից էլ առաջացել է խմիչքի թնդության չափման միավորը (լուսանկարում)։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
312 201 հոդված |
484 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Օլիմպիադա 2024
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1326 թ. – դրվեց Մոսկվայի առաջին քարե տաճարի՝ Վերափոխման մայր տաճարի շինարարության հիմքը։
- 1902 թ. – Լոնդոնում բացվեց Թեմզա գետի տակով անցնող Գրինվիչյան հետիոտնի թունելը։
- 1911 թ. – ծնվել է Միխայիլ Բոտվիննիկը, ռուս խորհրդային նշանավոր շախմատիստ (մահ. 1995 թ.)։
- 1914 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։
- 1918 թ. – զոհվեց Սեբաստացի Մուրադը, հայ հայտնի հայդուկապետ (ծն. 1874 թ.)։
- 1922 թ. – Նեմեսիս գործողության շրջանակներում հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Մելքումյանը սպանեց Էնվեր փաշային։
- 1961 թ. – ծնվել է Բարաք Օբաման, ԱՄՆ-ի 44-րդ նախագահը։
- 1977 թ. – ծնվել է Ֆրենկի Կազարյանը, ամերիկահայ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։
- 1995 թ. – Խորվաթիայի ու Բոսնիա և Հերցոգովինայի զինված ուժերը ներկայիս Սերբիայի տարածքում սկսեցին «Փոթորիկ» ռազմական գործողությունը։
Օրվա պատկեր