Skip to main content

Ծառայություններից օգտվելու պայմաններ

Ուժի մեջ է` 2023 թվականի սեպտեմբերի 29-ից

Մեր պայմանների հակիրճ նկարագրությունը

Ծառայությունից օգտվելու սույն պայմանները («Պայմաններ») Օգտագործման համաձայնագրի (X-ի օգտագործումը կարգավորող իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագիր) մի մասն են կազմում։ Թեև դուք պետք է ամբողջությամբ կարդաք Ծառայություններից օգտվելու պայմանները («Պայմաններ»), սակայն այստեղ ձեզ համար առանձնացրել ենք մի քանի կարևոր կետեր, որոնք պետք է հաշվի առնեք.

  • Ձեզ կարող է գովազդային բովանդակություն ցուցադրվել հարթակում. Ծառայությունների հասանելիության համարը X-ը և մեր երրորդ կողմի մատակարարներն ու գործընկերները կարող են ձեզ գովազդային նյութեր ցուցադրել։

  • Բովանդակություն հրապարակելիս և Ծառայություններից այլ կերպ օգտվելիս դուք պետք է հետևեք Օգտագործման սույն համաձայնագրին և կիրառելի օրենքին. Դուք պատասխանատու եք Ծառայությունների և ձեր բովանդակության օգտագործման համար։ Դուք պետք է հետևեք Օգտագործման սույն համաձայնագրի դրույթներին, այնտեղ ներկայացված քաղաքականությանը և բոլոր կիրառելի օրենքներին։

  • Դուք պետք է հետևեք Ծառայություններից օգտվելու ընդունելի պայմաններին. Դուք չեք կարող մեր կողմից առաջարկվող ներկայումս հասանելի, հրապարակված ինտերֆեյսերից բացի այլ եղանակով հասանելի լինել Ծառայություններին։ Օրինակ, սա նշանակում է, որ դուք չեք կարող հանել Ծառայությունները, փորձել շրջանցել մեր կողմից սահմանված տեխնիկական սահմանափակումները կամ այլ կերպ փորձել խափանել Ծառայությունների աշխատանքը։

  • Մենք լայն իրավունքներ ունենք պատժամիջոցներ կիրառելու. X-ն իրեն իրավունք է վերապահում ձեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառել՝ ձեր կողմից սույն պայմանները խախտելու դեպքում, օրինակ՝ ձեր բովանդակությունը հեռացնել, տեսանելիությունը սահմանափակել, X-ի հասանելիությունը դադարեցնել կամ ձեր դեմ դատական հայց ներկայացնել։ Մենք կարող ենք նաև կասեցնել կամ դադարեցնել ձեր հաշվի գործունեությունը այլ պատճառներով, օրինակ՝ երկարատև անգործության, դատական հետապնդման վտանգի կամ կոմերցիոն առումով ոչ կենսունակ լինելու պատճառով։

  • Սույն Պայմանների համաձայն՝ մտավոր սեփականությունից օգտվելու համար պահանջվում է թույլտվություն․ Ցանկացած բովանդակության նկատմամբ, որը հրապարակում կամ կիսում եք, դուք ունեք սեփականության և այլ իրավունքներ, և դուք մեզ անվճար հիմունքով լայն լիազորություններ եք տալիս՝ ձեր բովանդակությունը հասանելի դարձնելու մյուսներին և նույնը թույլ եք տալիս մյուսներին։ Եվ հակառակը, մենք լիազորում ենք ձեզ օգտվելու մեր կողմից որպես Ծառայությունների մաս տրամադրվող ծրագրաշարից, օրինակ՝ X-ի բջջային հավելվածից, բացառապես այն նպատակով, որպեսզի կարողանաք օգտվել մեր Ծառայություններից և դրանց առավելություններից։ 

  • Ծառայություններից օգտվելու համար դուք եք պատասխանատու․ Մենք ծառայությունները տրամադրում ենք «ԻՆՉՊԵՍ ԿԱՆ» և «ԻՆՉՊԵՍ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ» հիմունքով, և հրաժարվում ենք բոլոր երաշխիքներից, պատասխանատվությունից և պարտավորություններից ձեր կամ ուրիշների նկատմամբ՝ օրենքով թույլատրված չափով։ Դուք կարող եք տեսնել այլ օգտատերերի կողմից տեղադրված վիրավորական կամ վնասակար բովանդակություն։ Ծառայությունները կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել, և մենք ցանկացած պահի կարող ենք սահմանափակել կամ դադարեցնել ձեր կամ այլ օգտատերերի հասանելիությունը Ծառայություններին կամ առանձին ֆունկցիաներին։ 

  • Դուք կարող եք օգտվել իրավական պաշտպանության և փոխհատուցման մեխանիզմներից, սակայն մեր պատասխանատվությունը սահմանափակ է. Դուք իրավունք ունեք ցանկացած պահի լուծել սույն պայմանագիրը՝ ապաակտիվացնելով ձեր հաշիվը և դադարեցնելով Ծառայությունների օգտագործումը։ Նկատի ունեցեք, որ մենք պատասխանատվություն չենք կրելու որոշ տեսակի վնասների համար, ինչպես ներկայացված է պայմանագրում, և ցանկացած դեպքում պատասխանատվության մեր բաժինը ընդհանուր առմամբ չպետք է գերազանցի $100-ը կամ այն գումարի չափը, որը դուք վճարել եք մեզ (եթե այդպիսի վճար եղել է) վերջին վեց ամսվա ընթացքում այն Ծառայությունների համար, որոնք հիմք են հանդիսացել հայց ներկայացնելու համար։ Եթե կարծում եք, որ ձեր Բովանդակությունը պատճենվել է այնպես, որ դա կարող է հեղինակային իրավունքի խախտում համարվել, այդ մասին հաղորդում ներկայացնելու գործընթացը մանրամասն ներկայացված է սույն Պայմաններում։ 

Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ սույն Պայմաններում ներառված է մեր Գաղտնիության քաղաքականությունը (https://x.com/privacy), ինչպես նաև այլ պայմաններ, որոնք վերաբերում են ձեր կողմից Ծառայությունների և ձեր բովանդակության օգտագործման հետ։ Սույն պայմանները կարող են տարբեր լինել՝ կախված ձեր բնակության վայրից, սակայն բոլոր դեպքերում X-ից օգտվելու համար դուք պետք է առնվազն 13 տարեկան լինեք։

Եթե դուք ապրում եք Եվրոպական միության, Եվրոպական ազատ առևտրի կազմակերպության (EFTA) անդամ երկրներից կամ Միացյալ Թագավորությունից դուրս, այդ թվում, եթե ապրում եք Միացյալ Նահանգներում, X-ի Օգտագործման համաձայնագրում ընդգրկված են սույն Ծառայությունից օգտվելու պայմանները, մեր Գաղտնիության քաղաքականությունըմեր Կանոններն ու օրենքները և այլ կանոնակարգեր։

Եթե դուք ապրում եք Եվրոպական միության, Եվրոպական ազատ առևտրի կազմակերպության (EFTA) անդամ երկրներից մեկում կամ Միացյալ Թագավորությունում, X-ի Օգտագործման համաձայնագրում ընդգրկված են սույն Ծառայությունից օգտվելու պայմանները, մեր Գաղտնիության քաղաքականությունըմեր Կանոններն ու օրենքները և այլ կանոնակարգեր։

X-ի Ծառայություններից օգտվելու պայմանները

Եթե դուք ապրում եք Եվրոպական միության, Եվրոպական ազատ առևտրի կազմակերպության (EFTA) անդամ երկրներից կամ Միացյալ Թագավորությունից դուրս, այդ թվում, եթե ապրում եք Միացյալ Նահանգներում

Ծառայությունից օգտվելու սույն պայմաններով («Պայմաններ») կարգավորվում են մեր ծառայություններին, այդ թվում՝ տարբեր վեբկայքերին, SMS հաղորդագրություններին, API-ներին, էլփոստով ծանուցումներին, հավելվածներին, կոճակներին, վիդջեթներին, գովազդներին, կոմերցիոն և այլ ծառայություններին (https://help.x.com/rules-and-policies/x-services-and-corporate-affiliates) որոնք հղում են անում սույն Պայմաններին (միասին՝ «Ծառայություններ»), և ցանկացած տեղեկատվության, տեքստի, հղումների, գրաֆիկական պատկերների, լուսանկարների, աուդիո նյութերի, տեսանյութերի կամ այլ վերբեռնված, ներբեռնված կամ Ծառայություններում ցուցադրվող նյութերի (միասին՝ «Բովանդակություն») հասանելիությունը և դրանցից օգտվելու ձեր հնարավորությունը։ Օգտվելով Ծառայություններից՝ դուք համաձայնում եք հետևել սույն Պայմաններին։

Սույն Պայմանները իրենցից ներկայացնում են ձեր և X Corp.-ի միջև կնքված համաձայնագիր, որը պետք է ապահովի Ծառայությունների և X-ի (հասցեն՝ 1355 Market Street, Suite 900, San Francisco, CA 94103 U.S.A.) հասանելիությունը։ «Մենք», «մեզ» և «մեր» դերանունները վերաբերում են X Corp.-ին։

1. Ով կարող է օգտվել Ծառայություններից

Դուք կարող եք օգտվել Ծառայություններից միայն այն դեպքում, եթե համաձայն եք մեզ հետ կնքել իրավաբանորեն պարտադիր պայմանագիր, և չեք հանդիսանում այնպիսի անձ, ում արգելված է ծառայություններ ստանալ՝ գործող իրավասության օրենքների համաձայն։ Ամեն դեպքում, Ծառայություններից օգտվելու համար դուք պետք է լինեք առնվազն 13 տարեկան։ Եթե դուք ընդունում եք սույն Պայմանները և օգտվում եք Ծառայություններից ընկերության, կազմակերպության, կառավարության կամ այլ իրավաբանական անձի անունից, դուք հայտարարում և երաշխավորում եք, որ իրավասու եք դա անել և իրավունք ունեք կազմակերպության անունից ընդունել սույն Պայմանները, ինչի դեպքում սույն Պայմաններում օգտագործվող «դուք» և «ձեր» դերանունները վերաբերում են այդ կազմակերպությանը։

2. Գաղտնիություն

Մեր Գաղտնիության քաղաքականության (https://www.x.com/privacy) մեջ ներկայացված է, թե ինչպես ենք մենք վարվում այն տեղեկատվության հետ, որը դուք տրամադրում եք մեզ Ծառայություններից օգտվելիս։ Դուք հասկանում եք, որ Ծառայություններից օգտվելու դեպքում դուք համաձայնում եք այդ տեղեկատվության հավաքմանը և օգտագործմանը (ինչպես սահմանված է Գաղտնիության քաղաքականության մեջ), ինչպես նաև այդ տեղեկատվության փոխանցմանը Միացյալ Նահանգներ, Իռլանդիա և/կամ այլ երկրներ՝ մեր և մեզ փոխկապակցված կազմակերպությունների կողմից պահպանման, մշակման և օգտագործման նպատակով։

3. Ծառայություններում տեղադրված բովանդակությունը

Դուք եք պատասխանատվություն կրում Ծառայություններից օգտվելու և ձեր տրամադրած ցանկացած Բովանդակության համար, այդ թվում՝ գործող օրենքներին, կանոններին և կանոնակարգերին հետևելու համար։ Դուք պետք է տեղադրեք միայն այնպիսի բովանդակություն, որը ձեզ դուր է գալիս կիսել ուրիշների հետ։

Ծառայությունների միջոցով հրապարակված կամ Ծառայությունների միջոցով ձեր կողմից ձեռք բերված ցանկացած բովանդակության կամ նյութի օգտագործման պատասխանատվությունը ձեզ վրա է։ Մենք չենք հաստատում, աջակցում, ներկայացնում կամ երաշխավորում Ծառայությունների միջոցով տեղադրված որևէ Բովանդակության կամ հաղորդակցության ամբողջականությունը, ճշմարտացիությունը, ճշգրտությունը կամ հուսալիությունը և չենք հաստատում Ծառայությունների միջոցով արտահայտված որևէ կարծիք։ Դուք հասկանում եք, որ օգտվելով Ծառայություններից՝ ձեզ կարող է ցուցադրվել վիրավորական, վնասակար, ոչ ճշգրիտ կամ անպատշաճ Բովանդակության, կամ որոշ դեպքերում՝ սխալ մեկնաբանված կամ ապակողմնորոշող գրառումներ։ Բովանդակության ամբողջ պատասխանատվությունը բացառապես ընկնում է այն անձի վրա, ով ստեղծել է այդ Բովանդակությունը։ Մենք չենք կարող հետևել կամ վերահսկել Ծառայությունների միջոցով տեղադրված Բովանդակությունը, և չենք կարող պատասխանատվություն կրել այդպիսի Բովանդակության համար։

Մենք մեզ իրավունք ենք վերապահում հեռացնել Օգտագործման համաձայնագիրը խախտող բովանդակությունը, այդ թվում՝ հեղինակային իրավունքի կամ ապրանքային նշանի հետ կապված խախտումները կամ մտավոր սեփականության անօրինական յուրացումը, ուրիշ անձը ներկայանալը, անօրինական վարքագիծը կամ ոտնձգությունը։ Հատուկ կանոնների, խախտումների մասին հաղորդման կամ բողոքարկման գործընթացի վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել մեր Օգնության կենտրոնում (https://help.x.com/rules-and-policies/x-report-violation#specific-violations և https://help.x.com/managing-your-account/suspended-x-accounts

Եթե կարծում եք, որ ձեր Բովանդակությունը պատճենվել է այնպես, որ դա կարող է համարվել հեղինակային իրավունքի խախտում, հաղորդեք այս մասին՝ այցելելով Հեղինակային իրավունքի մասին հաղորդում ներկայացնելու ձևի էջ (https://help.x.com/forms/dmca) կամ կապ հաստատեք հեղինակային իրավունքի հարցերով զբաղվող գործակալի հետ հետևյալ հասցեով՝

X Corp.
Հասցեատեր՝ Հեղինակային իրավունքի հարցերով զբաղվող գործակալ
1355 Market Street, Suite 900
San Francisco, CA 94103
Հաղորդումներ՝ https://help.x.com/forms/dmca
Էլփոստի հասցե՝ copyright@x.com

Ձեր իրավունքները և բովանդակության նկատմամբ ձեր իրավունքների ներկայացում

Դուք պահպանում եք ձեր իրավունքները ցանկացած Բովանդակության նկատմամբ, որը ներկայացնում, տեղադրում կամ ցուցադրում եք Ծառայություններում կամ դանց միջոցով։ Այն, ինչ ձերն է, մնում է ձերը. դուք եք հանդիսանում Բովանդակության սեփականատերը (աուդիո նյութերը, լուսանկարներն ու տեսանյութերը նույնպես համարվում են Բովանդակության մաս)։

Ներկայացնելով, հրապարակելով կամ ցուցադրելով բովանդակություն Ծառայություններում կամ դրանց միջոցով՝ դուք մեզ տալիս եք ամբողջ աշխարհում գործող, ոչ բացառիկ, անվճար լիցենզիա (ենթալիցենզավորման իրավունքով)՝ օգտագործելու, պատճենելու, վերարտադրելու, մշակելու, հարմարեցնելու, փոփոխելու, հրապարակելու, փոխանցելու, ցուցադրելու և տարածելու այդ Բովանդակությունը զանգվածային տեղեկատվական ցանկացած միջոցով կամ այժմ հայտնի կամ ավելի ուշ մշակված ինֆորմացիայի տարածման այլ եղանակներով (որպես պարզաբանում նծենք, այդ իրավունքների մեջ մտնում են բովանդակությա խմբագրումը, փոփոխումը և թարգմանությունը)։ Այդ լիցենզիան մեզ լիազորում է ձեր Բովանդակությունը հասանելի դարձնել աշխարհին և թույլ տալ ուրիշներին անել նույնը։ Դուք համաձայնում եք, որ այս լիցենզիայի մեջ մտնում է Ծառայությունները տրամադրելու, խթանելու և բարելավելու, ինչպես նաև Ծառայություններում կամ Ծառայությունների միջոցով ներկայացված բովանդակությունն այլ ընկերություններին, կազմակերպություններին կամ անհատներին հասանելի դարձնելու մեր իրավունքը՝ տարբեր զանգվածային տեղեկատվական միջոցներով և ծառայություններով մեր պայմանների և դրույթների համաձայն այդ բովանդակության հեռարձակման, տարածման, վերահրապարակման, խթանման կամ հրապարակման համար։ Մեր կամ այլ ընկերությունների, կազմակերպությունների կամ անհատների կողմից բովանդակության այսպիսի օգտագործումը կատարվում է անվճար հիմունքով․ ձեզ չի վճարվում այն բովանդակության համար, որը դուք ներկայացնում, տեղադրում, փոխանցում կամ այլ կերպ հասանելի եք դարձնում Ծառայությունների միջոցով, քանի որ ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը սույնով համաձայնվել է՝ որպես բավարար փոխհատուցում մեր կողմից բովանդակության օգտագործման և դրա նկատմամբ իրավունքներ ունենալու համար։

Մենք մշակել ենք կանոններ, թե ինչպես կարող են էկոհամակարգի գործընկերները վարվել ձեր բովանդակության հետ Ծառայություններում։ Այս կանոնները մշակվել են՝ բաց էկոհամակարգ ստեղծելու նպատակով՝ հաշվի առնելով ձեր իրավունքները։ Դուք հասկանում եք, որ մենք և մեր գործընկերները կարող ենք փոփոխել կամ հարմարեցնել ձեր բովանդակությունը՝ այն տարածելով, հրապարակելով կամ հեռարձակելով, և/կամ փոփոխություններ կատարել ձեր բովանդակության մեջ՝ այն զանգվածային տեղեկատվական տարբեր միջոցներին հարմարեցնելու համար։

Դուք հայտարարում և երաշխավորում եք, որ ունեք կամ ստացել եք բոլոր իրավունքները, լիցենզիաները, համաձայնությունները, թույլտվությունները և/կամ լիազորությունները, որոնք անհրաժեշտ են՝ սույնով ներկայացված իրավունքները տրամադրելու համար ցանկացած բովանդակության համար, որը դուք ներկայացնում, հրապարակում կամ ցուցադրում եք Ծառայություններում կամ դրանց միջոցով։ Դուք համաձայնում եք, որ այդ բովանդակությունը չի պարունակի այնպիսի նյութեր, որոնց վրա տարածվում է հեղինակային կամ սեփականության իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դուք ունեք անհրաժեշտ թույլտվություն կամ օրինական իրավունք՝ հրապարակելու նյութը և մեզ տրամադրելու վերոնշյալ լիցենզիան։

4. Ծառայություններից օգտվելը

Ծանոթացեք մեր Կանոններին ու օրենքներին, որոնք Օգտագործման համաձայնագրի մի մասն են կազմում, և տեսեք, թե ինչ վարքագիծ է արգելվում Ծառայություններում։ Դուք կարող եք օգտվել Ծառայություններից միայն սույն Պայմանների և բոլոր կիրառելի օրենքների, կանոնների և կանոնակարգերի համաձայն։ X-ը պատժամիջոցներ կկիրառի, եթե Բովանդակությունը կամ օգտատերերի վարքագիծը խախտում է մեր Կանոններն ու օրենքները, կամ եթե պարունակում է զգայուն ինֆորմացիա։ Դուք կարող եք ծանոթանալ X-ի պատժամիջոցներին, և ինչպես կարող եք բողոքարկել պատժամիջոցներ կիրառելու մեր որոշման դեմ այստեղ։

Ծառայությունները մշտապես զարգանում են։ Որպես այդպիսին, Ծառայությունները կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել մեր հայեցողությամբ։ Մենք կարող ենք դադարեցնել (մշտապես կամ ժամանակավորապես) Ծառայությունների կամ Ծառայությունների շրջանակներում որևէ ֆունկցիայի տրամադրումը ձեզ կամ բոլոր օգտատերերին։ Մենք նաև մեզ իրավունք ենք վերապահում մեր հայեցողությամբ օգտագործման և պահպանման սահմանափակումներ սահմանելու ցանկացած պահի։ Մենք կարող ենք նաև հեռացնել Ծառայություններում ներկայացված ցանկացած բովանդակություն, հրաժարվել դրա տարածումից, սահմանափակել բովանդակության տարածումը կամ տեսանելիությունը, կասեցնել կամ դադարեցնել օգտատերերի գործունեությունը և վերականգնել օգտանունները՝ առանց ձեր նկատմամբ որևէ պատասխանատվության։

Հաշվի առնելով, որ մենք ձեզ տրամադրում ենք Ծառայություններին հասանելիություն և դրանցից օգտվելու հնարավորություն, դուք համաձայնում եք, որ մենք և մեր երրորդ կողմի մատակարարներն ու գործընկերները կարող են գովազդ տեղադրել Ծառայություններում կամ բովանդակության կամ Ծառայություններում ներկայացված տեղեկատվության ցուցադրման հետ կապված՝ անկախ նրանից՝ այն դուք եք ներկայացրել, թե ուրիշները։ Մենք նաև մեզ իրավունք ենք վերապահում մուտք գործելու, կարդալու, պահպանելու և բացահայտելու ցանկացած տեղեկատվություն, որը ողջամտորեն կարծում ենք, որ անհրաժեշտ է (i) բավարարելու համար ցանկացած կիրառելի օրենքի, կանոնակարգի, իրավական գործընթացի պահանջ կամ կառավարության կողմից ներկայացված հայց, (ii) ապահովելու համար Պայմաններին հետևումը, այդ թվում՝ սույն համաձայնագրի հնարավոր խախտումների հետաքննությունը, (iii) հայտնաբերելու, կանխելու կամ այլ կերպ լուծելու համար խարդախության, անվտանգության հետ կապված խնդիրները կամ տեխնիկական խնդիրները, (iv) պատասխանելու համար օգտատերերի օգնության հարցումներին, կամ (v) պաշտպանելու համար X-ի, նրա օգտատերերի և հանրության իրավունքները, գույքը կամ անվտանգությունը։ Մենք երրորդ կողմերին չենք տրամադրում ինքնությունը բացահայտող տվյալներ, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանված են մեր Գաղտնիության քաղաքականությամբ։

X-ում առաջարկվող որոշ ծառայությունների կամ ֆունկցիաների համար կարող են կիրառվել լրացուցիչ պայմաններ և դրույթներ՝ ձեր կողմից այդ ծառայությունների օգտագործման հետ կապված։ Օգտվելով այս լրացուցիչ ծառայություններից որևէ մեկից կամ վճարելով դրա համար՝ դուք համաձայնում եք այդ ծառայության համար կիրառվող ցանկացած լրացուցիչ պայմանին, և այդ լրացուցիչ պայմանը դառնում է ձեզ հետ կնքված մեր համաձայնագրի մի մասը։ Եթե կիրառվող լրացուցիչ պայմաններից որևէ մեկը հակասում է սույն Պայմաններին, ապա լրացուցիչ պայմանը գերակայում է այն ժամանակ, երբ դուք օգտվում եք այն ծառայություններից, որոնց նկատմամբ այն կիրառվում է։

Եթե դուք օգտագործում եք Ծառայությունների վճարովի ֆունկցիաներ, ապա համաձայնում եք վճարովի ծառայությունների համար կիրառվող պայմաններին (https://legal.x.com/purchaser-terms.html

Եթե դուք օգտվում եք Ծառայությունները մշակողի ֆունկցիաներից, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ X-ի վեբկայքերից (https://developer.x.com/docs/twitter-for-websites), X-ի քարտերից (https://developer.x.com/docs/twitter-for-websites/cards/overview/abouts-cards), հանրային API-ներից (https://developer.x.com/docs), կամ մուտք եք գործում համակարգ X-ի միջոցով (https://developer.x.com/docs/authentication/guides/log-in-with-twitter), դուք համաձայնում եք Մշակողի համաձայնագրին (https://developer.x.com/developer-terms/agreement) և Մշակողի կանոններին (https://developer.x.com/developer-terms/policy)։ Եթե ցանկանում եք վերարտադրել, փոփոխել, ստեղծել ածանցյալ ստեղծագործություններ, տարածել, վաճառել, փոխանցել, հրապարակայնորեն ցուցադրել, հրապարակայնորեն կատարել, փոխանցել կամ այլ կերպ օգտագործել Ծառայությունները կամ Ծառայություններում ներկայացված բովանդակությունը, դուք պետք է օգտագործեք մեր առաջարկած ինտերֆեյսերը և հետևեք մեր հրահանգներին, բացառությամբ Ծառայություններում, սույն Պայմաններով կամ այստեղ https://developer.x.com/developer-terms ներկայացված պայմաններով թույլատրված դեպքերի։ Հակառակ դեպքում բոլոր նման գործողությունները խստիվ արգելվում են։ Եթե դուք տեղեկատվական անվտանգության ոլորտի վերլուծաբան եք, պետք է հետևեք Խոցելիության մասին հաղորդման ծրագրի (https://hackerone.com/x) կանոններին։ Նախորդ պարբերությունում սահմանված պահանջները կարող են չտարածվել Խոցելիության մասին հաղորդման ծրագրի մասնակիցների վրա։

Եթե դուք օգտագործում եք Ծառայությունների գովազդային ֆունկցիաները, ապա համաձայնում եք Ծառայությունների մատուցման ընդհանուր համաձայնագրի (https://ads.x.com/terms) պայմաններին։

Ձեր հաշիվը

Ծառայություններից օգտվելու համար դուք պետք է հաշիվ ստեղծեք։ Դուք եք պատասխանատու ձեր հաշիվը պաշտպանելու համար, այնպես որ ուժեղ գաղտնաբառ դրեք և օգտագործեք այն միայն այս հաշվի համար։ Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ կորստի կամ վնասի համար, որը տեղի է ունենում վերը նշվածը չկատարելու պատճառով։

Դուք կարող եք վերահսկել հաղորդակցությունների մեծ մասը Ծառայություններում։ Հնարավոր է՝ ձեզ ուղարկենք որոշակի տեսակի հաղորդագրություններ, օրինակ՝ ծառայության վերաբերյալ հայտարարություններ և վարչական հաղորդագրություններ։ Այս հաղորդակցությունները հանդիսանում են Ծառայությունների և ձեր հաշվի գործունեության մի մասը, և դուք չեք կարող հրաժարվել դրանցից։ Եթե դուք ձեր հեռախոսահամարն ավելացնում եք ձեր հաշվում, և հետագայում փոխում կամ ապաակտիվացնում եք այդ հեռախոսահամարը, դուք պետք է թարմացնեք ձեր հաշվի տվյալները, որպեսզի մենք չհաղորդակցվենք ձեր հին համարը ձեռք բերած անձանց հետ։

Ծառայություններից օգտվելու ձեր լիցենզիան

Մենք ձեզ տալիս ենք անձնական, ամբողջ աշխարհում գործող, անվճար, չփոխանցվող և ոչ բացառիկ լիցենզիա՝ ձեզ տրամադրված ծրագրաշարը որպես Ծառայությունների մաս օգտագործելու համար։ Այս լիցենզիայի միակ նպատակն է ձեզ հնարավորություն տալ օգտվել Ծառայություններից և դրանց առավելություններից՝ սույն Պայմաններով թույլատրված եղանակով։

Ծառայությունները պաշտպանված են ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ այլ երկրների հեղինակային իրավունքի, ապրանքային նշանների մասին և այլ օրենքներով։ Պայմաններում ոչ մի կետ ձեզ իրավունք չի տալիս օգտագործել X-ի անվանումը կամ X-ի ապրանքային նշաններից, լոգոներից, դոմենների անվանումներից որևէ մեկը, ապրանքային նշանի այլ տարբերակիչ հատկանիշ և սեփականության այլ իրավունք։ Ծառայությունների և դրանց նկատմամբ բոլոր իրավունքներն ու շահույթը (բացառությամբ օգտատերերի կողմից տրամադրված Բովանդակության) հանդիսանում են և կմնան մեր և մեր արտոնագրողների բացառիկ սեփականությունը։ Ցանկացած կարծիք, մեկնաբանություն կամ առաջարկ, որը դուք կարող եք տրամադրել X-ի կամ Ծառայությունների վերաբերյալ, բացարձակապես կամավոր են, և մենք ազատ ենք օգտագործելու նման կարծիքները, մեկնաբանությունները կամ առաջարկները, ինչպես հարմար ենք գտնում և առանց ձեր նկատմամբ որևէ պարտավորության։

Ծառայությունների չարաշահում

Դուք նաև համաձայնում եք չօգտագործել Ծառայությունները ոչ այն նպատակով, ինչի համար նախատեսված են, կամ մուտք գործել Ծառայություններ ոչ մեր ինտերֆեյսով և չհետևելով մեր հրահանգներին։ Դուք համաձայնում եք, որ չեք շրջանցի որպես Ծառայությունների մաս ձեզ տրամադրված ծրագարաշարի որևէ տեխնիկական սահմանափակում կամ չեք փորձի ծրագրաշարի տեխնոլոգիան բացահայտել, ապակոմպիլյացիա անել կամ ապամոնտաժել, բացառությամբ այն դեպքերի և միայն այն չափով, որքանով դա հստակ թույլատրվում է գործող օրենքով։ Ձեզ չի թույլատրվում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը Ծառայություններ մուտք գործելիս կամ դրանցից օգտվելիս. (i) մուտք գործել, կանոնները խախտելով հասանելիություն ստանալ կամ օգտագործել Ծառայությունների, մեր համակարգչային համակարգերի կամ մեր մատակարարների տեխնիկական առաքման համակարգերի ոչ հանրային հասանելիության բաժինները, (ii) ուսումնասիրել, սկանավորել կամ ստուգել ցանկացած համակարգի կամ ցանցի խոցելիությունը, խախտել կամ շրջանցել անվտանգության ապահովման կամ իսկության հաստատման միջոցները, (iii) մուտք գործել, որոնել կամ ձևեր գտնել մուտք գործելու կամ որոնելու Ծառայությունները ցանկացած եղանակով (ավտոմատացված կամ այլ կերպ) ոչ այնպես, ինչպես մեր կողմից առաջարկվող ներկայումս հասանելի, հրապարակված ինտերֆեյսերի միջոցով (և միայն գործող պայմանների և դրույթների համաձայն), բացառությամբ այն դեպքերի, երբ ձեզ թույլատրված է դա անել՝ մեզ հետ առանձին կնքված համաձայնագրով (ՆՇՈՒՄ. Ցանկացած ձևով, ցանկացած նպատակով առանց մեր նախնական գրավոր համաձայնության Ծառայությունների տվյալները հավաքելը կամ հանելը խստիվ արգելվում է), (iv) կեղծել TCP/IP փաթեթի գլխագիրը կամ գլխագրի որևէ տվյալ ցանկացած էլեկտրոնային նամակում կամ հրապարակման մեջ, կամ ցանկացած այլ կերպ օգտագործել Ծառայությունները՝ փոփոխված, ապակողմնորոշող կամ կեղծ տեղեկատվություն ուղարկելու համար, (v) այնպիսի վարքագիծ դրսևորել, որը խախտում է Հարթակը մանիպուլյացիոն նպատակներով օգտագործելու և սպամ բովանդակություն տարածելու վերաբերյալ մեր կանոնները կամ մեր այլ Կանոններ և օրենքներ, (vi) խափանել կամ խանգարել (կամ փորձել դա անել) ցանկացած օգտատիրոջ, հոսթի կամ ցանցի մուտքգործումը համակարգ, ինչպես նաև վիրուսներ ուղարկել, ծանրաբեռնել, սպամ նամակներ ուղարկել, բազմաթիվ էլեկտրոնային նամակներ ուղարկել Ծառայություններ, կամ այնպիսի Բովանդակություն ստեղծել, որը կխափանի կամ կծարնաբեռնի Ծառայությունների աշխատանքը։ Սույն Պայմանների խախտում է համարվում նաև ուրիշներին սույն Պայմանների խախտմանը նպաստելը կամ աջակցելը, այդ թվում՝ պրոդուկտներ կամ ծառայություններ տարածելով, որոնք թույլ են տալիս կամ խրախուսում են սույն Պայմանների խախտումը։

Սույն Պայմանների գործողության ժամկետի ավարտը

Դուք կարող եք ցանկացած պահի դադարեցնել մեզ հետ կնքած ձեր իրավական համաձայնագիրը՝ ապաակտիվացնելով ձեր հաշիվները և դադարեցնելով Ծառայությունների օգտագործումը։ Տե՛ս https://help.x.com/managing-your-account/how-to-deactivate-x-account հաշիվն ապաակտիվացնելու հրահանգների համար և Գաղտնիության քաղաքականությունը՝ ձեր տվյալների հետ կապված լրացուցիչ տեղեկությունների համար։

Մենք ցանկացած պահի կարող ենք կասեցնել կամ դադարեցնել ձեր հաշվի գործունեությունը կամ դադարեցնել ձեզ մատուցել Ծառայությունները՝ մասամբ կամ ամբողջությամբ, եթե ողջամտորեն կարծում ենք, որ (i) դուք խախտել եք սույն Պայմանները կամ մեր Կանոնները և օրենքները, (ii) դուք իրավական պատասխանատվության ռիսկ եք ստեղծում մեզ համար, (iii) ձեր հաշիվը պետք է հեռացվի անօրինական վարքագծի պատճառով, (iv) ձեր հաշիվը պետք է հեռացվի երկարատև անգործության պատճառով, կամ (v) Մեր կողմից Ծառայությունների տրամադրումը ձեզ կոմերցիոն առումով այլևս կենսունակ չէ։ Կախված իրավիճակից՝ մենք ողջամիտ ջանքեր կգործադրենք՝ ձեզ այդ մասին ծանուցելու համար ձեր հաշվին կցված էլփոստի հասցեով կամ երբ հաջորդ անգամ փորձեք մուտք գործել ձեր հաշիվ։ Օրենքով թույլատրված չափով, մենք կարող ենք նաև դադարեցնել ձեր հաշվի գործունեությունը կամ դադարեցնել ձեզ Ծառայությունների տրամադրումը մասամբ կամ ամբողջությամբ ցանկացած այլ պատճառով կամ առանց պատճառի՝ ըստ մեր հայեցողությամբ։ Բոլոր այս դեպքերում Պայմանների գործողությունը կդադարեցվի, այդ թվում՝ Ծառայություններից օգտվելու ձեր լիցենզիան, սակայն կշարունակեն գործել հետևյալ բաժինները՝ 2, 3, 5, 6 և 4-րդ բաժնի չարաշահման վերաբերյալ դրույթները («Ծառայությունների չարաշահում»)։ Եթե կարծում եք, որ ձեր հաշվի գործունեությունը սխալմամբ է դադարեցվել, կարող եք բողոքարկել՝ հետևելով Օգնության կենտրոնում (https://help.x.com/forms/account-access/appeals) ներկայացված քայլերին։ Խնդիրներից խուսափելու համար սույն Պայմանները պահպանում են իրենց ուժը ձեր հաշվի ապաակտիվացման կամ գործունեության դադարեցման դեպքում։

5. Պատասխանատվությունից հրաժարում և պատասխանատվության սահմանափակում

Ծառայությունները հասանելի են «ԻՆՉՊԵՍ ԿԱՆ» հիմունքով

Ծառայությունների կամ որևէ բովանդակության հասանելիության ու օգտագործման համար դուք եք պատասխանատու։ Դուք հասկանում և համաձայնում եք, որ Ծառայությունները ձեզ տրամադրվում են «ԻՆՉՊԵՍ ԿԱՆ» և «ԻՆՉՊԵՍ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ» հիմունքով։ «X-ի սուբյեկտները» վերաբերում է X Corp.-ին, նրա գլխավոր ընկերություններին, մասնաճյուղերին, հարակից ընկերություններին, պաշտոնատար անձանց, տնօրեններին, աշխատակիցներին, գործակալներին, ներկայացուցիչներին, գործընկերներին և արտոնագրողներին։ Առանց վերը թվարկվածը սահմանափակելու, առավելագույն չափով, որը թույլատրվում է գործող օրենքով, X-ի ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ՝ ՀՍՏԱԿՈՐԵՆ ՆՇՎԱԾ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ԵԹԵ ՊՐՈԴՈՒԿՏԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՕԳՏՎՈՂԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻՆ, ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ ՉԻ ԾԱՌԱՅՈՒՄ ԿԱՄ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԻ ԽԱԽՏՈՒՄ։ X-ի սուբյեկտները որևէ երաշխիք չեն տալիս, հայտարարություններ չեն անում և հրաժարվում են ամբողջ պատասխանատվությունից հետևյալի համար՝ (i) Ծառայությունների կամ ցանկացած բովանդակության ամբողջականության, ճշգրտության, հասանելիության, ակտուալության, անվտանգության կամ հուսալիության համար, (ii) ձեր համակարգչային համակարգին հասցված վնասի, տվյալների կորստի կամ այլ վնասի համար, որը տեղի է ունեցել Ծառայություններ կամ որևէ բովանդակություն մուտքգործումից կամ օգտագործումից, (iii) Ծառայությունների կողմից պահպանվող ցանկացած բովանդակության և այլ հաղորդակցության ջնջման, պահպանման կամ փոխանցման ձախողման համար, և (iv) Ծառայությունները ձեր պահանջներին չհամապատասխանելու կամ դրանց անխափան, անվտանգ կամ առանց սխալների աշխատանքը չապահովելու համար։ X-ի սուբյեկտներից կամ Ծառայությունների միջոցով ստացված ոչ մի խորհուրդ կամ տեղեկատվություն, լինի դա բանավոր, թե գրավոր, չի ստեղծի որևէ երաշխիք կամ չի համարվի հայտարարություն, եթե սույնով հստակ նշված չէ։

Պատասխանատվության սահմանափակում

ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ X-Ի ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ, ՈՉ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԿԱՄ ՊԱՏԺԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ, ՇԱՀՈՒՅԹԻ ԿԱՄ ԵԿԱՄՏԻ ԿՈՐՍՏԻ՝ ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ ԴՐԱՆՔ ՊԱՏՃԱՌՎԵԼ ԵՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ, ԹԵ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԵՂԱՆԱԿՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ԳՈՒԴՎԻԼԻ ԿԱՄ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ (i) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՐ ՄՈՒՏՔԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ՉԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ, (ii) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՑՈՒՑԱԲԵՐՎԱԾ ՎԱՐԿԱԲԵԿԻՉ, ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԾԻ, (iii) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ԿԱՄ (iv) ՁԵՐ ՏԱՐԱԾԱԾ ՆՅՈՒԹԻ ԿԱՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՉԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ։ ՑԱՆԿԱՑԱԾ ԴԵՊՔՈՒՄ X-Ի ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԱԲ ՉՊԵՏՔ Է ԳԵՐԱԶԱՆՑԻ ՀԱՐՅՈՒՐ ԱՄՆ ԴՈԼԱՐԸ ($100,00 ԱՄՆ ԴՈԼԱՐ) ԿԱՄ ԱՅՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ (ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻ ՎՃԱՐ ԵՂԵԼ Է) ՎԵՐՋԻՆ ՎԵՑ ԱՄՍՎԱ ՒՆԹԱՑՔՈՒՄ ԱՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ՀԻՄՔ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ ՍՈՒՅՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԻՐԱՌՎԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՏՃԱՌԻ ԿԱՄ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՐ՝ ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ ԴՐԱՆՑ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ Է ԵՐԱՇԽԻՔԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, ԴՐՈՒՅԹԸ, ԿԱՆՈՆԸ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԸ) ԿԱՄ ԱՅԼ ԿԵՏ, ԵՎ ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ՝ X-Ի ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ ԱՅԴՊԻՍԻ ՎՆԱՍԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՈՉ, ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՍՈՒՅՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ԴՐԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼ։

6. Ընդհանուր տեղեկություններ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ վերանայել սույն Պայմանները։ Փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենա, և Պայմանների ամենաթարմ տարբերակը, որը միշտ հասանելի կլինի x.com/tos կայքում, կկարգավորի ձեզ հետ մեր հարաբերությունները։ Մենք կփորձենք ձեզ տեղյակ պահել կարևոր փոփոխությունների մասին՝ ծառայության ծանուցման միջոցով կամ ձեր հաշվին կցված էլփոստով։ Փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո շարունակելով մուտք գործել Ծառայություններ կամ օգտվել դրանցից՝ դուք համաձայնում եք հետևել փոփոխված Պայմաններին։ Օրենքով թույլատրված չափով, դուք նաև հրաժարվում եք որպես հայցվոր կամ խմբի անդամ ցանկացած ենթադրյալ կոլեկտիվ հայցին կամ ներկայացուցչական հայցին մասնակցելու իրավունքից։

Սույն Պայմանները, ինչպես նաև ձեր և մեր միջև ծագած ցանկացած վեճ կկարգավորեն Կալիֆոռնիա նահանգի օրենքներով, բացառությամբ գործարքի պայմանները կարգավորող օրենքի ընտրության մասին դրույթի։ Սույն Պայմանների կամ Ծառայությունների հետ կապված բոլոր վեճերը կքննվեն Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո վարչաշրջանում տեղակայված բացառապես դաշնային կամ նահանգային դատարաններում, ընդ որում՝ դուք համաձայնում եք անձնապես ներկայանալ դատարան և չեք բողոքում, որ այն ձեզ հարմար չէ։ Օրենքով թույլատրված չափով, դուք նաև հրաժարվում եք որպես հայցվոր կամ խմբի անդամ ցանկացած ենթադրյալ կոլեկտիվ հայցին կամ ներկայացուցչական հայցին մասնակցելու իրավունքից։ 

Եթե դուք հանդիսանում եք Միացյալ Նահանգների դաշնային, նահանգային կամ տեղական ինքնակառավարման մարմին, և օգտվում եք Ծառայություններից ձեր պաշտոնական կարգավիճակով և չեք կարող ընդունել վերը նշված կիրառելի օրենքը, անձնապես դատարան ներկայանալու կամ վարույթի անցկացման վայրի դրույթները, ապա այդ դրույթները ձեզ չեն վերաբերում։ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության նման կառույցների համար սույն Պայմանները և դրանց հետ կապված ցանկացած գործողություն կկարգավորվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենքներով (առանց օրենքների հակասության հղումների), իսկ դաշնային օրենքի բացակայության դեպքում և դաշնային օրենքով թույլատրված չափով՝ Կալիֆոռնիա նահանգի օրենքներով (բացառությամբ գործարքի պայմանները կարգավորող օրենքի ընտրության մասին դրույթի)։

X-ի Օգտագործման համաձայնագիրը գրված է անգլերենով, սակայն դրա թարգմանված տարբերակը հասանելի է բազմաթիվ լեզուներով։ X-ն աշխատում է, որպեսզի թարգմանությունները անգլերեն բնօրինակ տարբերակին հնարավորինս մոտ լինեն։ Սակայն, որևէ տարաձայնության կամ անհամապատասխանության դեպքում առաջնահերթությունը կտրվի X-ի Օգտագործման համաձայնագրի անգլերեն տարբերակին։ Դուք ընդունում եք, որ անգլերենը հանդիսանում է X-ի Օգտագործման համաձայնագրի պայմանները մեկնաբանելու և կազմելու հիմնական լեզուն։

Այն դեպքում, երբ սույն Պայմանների որևէ դրույթ համարվում է անվավեր կամ ուժը կորցրած, ապա այդ դրույթի գործողությունը կսահմանափակվի կամ կբացառվի անհրաժեշտ նվազագույն չափով, իսկ սույն Պայմանների մնացած դրույթներն ամբողջությամբ կմնան ուժի մեջ։ Մեր կողմից սույն Պայմանների որևէ իրավունք կամ դրույթ չկիրառելը չի համարվի այդ իրավունքից կամ դրույթից հրաժարում։

Եթե սույն Պայմանների հետ կապված հարցեր ունեք, կապ հաստատեք մեզ հետ։

Ուժի մեջ է` 2023 թվականի սեպտեմբերի 29-ից

Նախորդ պայմանների արխիվ

X-ի Ծառայություններից օգտվելու պայմանները

Եթե դուք ապրում եք Եվրոպական միության, Եվրոպական ազատ առևտրի կազմակերպության (EFTA) անդամ երկրներից մեկում կամ Միացյալ Թագավորությունում

Ծառայությունից օգտվելու սույն պայմաններով («Պայմաններ») կարգավորվում են ծառայություններին, այդ թվում՝ տարբեր վեբկայքերին, SMS հաղորդագրություններին, API-ներին, էլփոստով ծանուցումներին, հավելվածներին, կոճակներին, վիդջեթներին, գովազդներին, կոմերցիոն և այլ ծառայություններին (https://help.x.com/rules-and-policies/x-services-and-corporate-affiliates) որոնք հղում են անում սույն Պայմաններին (միասին՝ «Ծառայություններ»), և ցանկացած տեղեկատվության, տեքստի, հղումների, գրաֆիկական պատկերների, լուսանկարների, աուդիո նյութերի, տեսանյութերի կամ այլ վերբեռնված, ներբեռնված կամ Ծառայություններում ցուցադրվող նյութերի (միասին՝ «Բովանդակություն») հասանելիությունը և դրանցից օգտվելու ձեր հնարավորությունը։ Օգտվելով Ծառայություններից՝ դուք համաձայնում եք հետևել սույն Պայմաններին։

Սույն Պայմանները հանդիսանում են ձեր և Twitter International Unlimited ընկերության միջև կնքված համաձայնագիր (ընկերության համարը՝ 503351, ԱԱՀ համարը՝ IE9803175Q)։ Այն իռլանդական ընկերություն է, որը տրամադրում է X-ից և Ծառայություններից օգտվելու հնարավորություն, գրանցված գրասենյակի հասցեն՝ One Cumberland Place, Fenian Street Dublin 2, D02 AX07 Ireland, Իռլանդիա։ «Մենք», «մեզ» և «մեր» դերանունները վերաբերում են Twitter International Unlimited ընկերությանը։

1. Ով կարող է օգտվել Ծառայություններից

Դուք կարող եք օգտվել Ծառայություններից միայն այն դեպքում, եթե համաձայն եք մեզ հետ կնքել իրավաբանորեն պարտադիր պայմանագիր, և չեք հանդիսանում այնպիսի անձ, ում արգելված է ծառայություններ ստանալ՝ գործող իրավասության օրենքների համաձայն։ Ամեն դեպքում, Ծառայություններից օգտվելու համար դուք պետք է լինեք առնվազն 13 տարեկան։ Եթե դուք ընդունում եք սույն Պայմանները և օգտվում եք Ծառայություններից ընկերության, կազմակերպության, կառավարության կամ այլ իրավաբանական անձի անունից, դուք հայտարարում և երաշխավորում եք, որ իրավասու եք դա անել և իրավունք ունեք կազմակերպության անունից ընդունել սույն Պայմանները, ինչի դեպքում սույն Պայմաններում օգտագործվող «դուք» և «ձեր» դերանունները վերաբերում են այդ կազմակերպությանը։

2. Գաղտնիություն

Մեր Գաղտնիության քաղաքականության (https://www.x.com/privacy) մեջ ներկայացված է, թե ինչպես ենք մենք վարվում այն տեղեկատվության հետ, որը դուք տրամադրում եք մեզ Ծառայություններից օգտվելիս։ Դուք հասկանում եք, որ Ծառայություններից օգտվելու դեպքում դուք համաձայնում եք այդ տեղեկատվության հավաքմանը և օգտագործմանը (ինչպես սահմանված է Գաղտնիության քաղաքականության մեջ), ինչպես նաև այդ տեղեկատվության փոխանցմանը Միացյալ Նահանգներ, Իռլանդիա և/կամ այլ երկրներ՝ մեր և մեզ փոխկապակցված կազմակերպությունների կողմից պահպանման, մշակման և օգտագործման նպատակով։

3. Ծառայություններում տեղադրված բովանդակությունը

Դուք եք պատասխանատվություն կրում Ծառայություններից օգտվելու և ձեր տրամադրած ցանկացած Բովանդակության համար, այդ թվում՝ գործող օրենքներին, կանոններին և կանոնակարգերին հետևելու համար։ Դուք պետք է տեղադրեք միայն այնպիսի բովանդակություն, որը ձեզ դուր է գալիս կիսել ուրիշների հետ։

Ծառայությունների միջոցով հրապարակված կամ Ծառայությունների միջոցով ձեր կողմից ձեռք բերված ցանկացած բովանդակության կամ նյութի օգտագործման պատասխանատվությունը ձեզ վրա է։ Մենք չենք հաստատում, աջակցում, ներկայացնում կամ երաշխավորում Ծառայությունների միջոցով տեղադրված որևէ Բովանդակության կամ հաղորդակցության ամբողջականությունը, ճշմարտացիությունը, ճշգրտությունը կամ հուսալիությունը և չենք հաստատում Ծառայությունների միջոցով արտահայտված որևէ կարծիք։ Դուք հասկանում եք, որ օգտվելով Ծառայություններից՝ ձեզ կարող է ցուցադրվել վիրավորական, վնասակար, ոչ ճշգրիտ կամ անպատշաճ Բովանդակության, կամ որոշ դեպքերում՝ սխալ մեկնաբանված կամ ապակողմնորոշող գրառումներ։ Բովանդակության ամբողջ պատասխանատվությունը բացառապես ընկնում է այն անձի վրա, ով ստեղծել է այդ Բովանդակությունը։ Մենք չենք կարող հետևել կամ վերահսկել Ծառայությունների միջոցով տեղադրված Բովանդակությունը, և չենք կարող պատասխանատվություն կրել այդպիսի Բովանդակության համար։

Մենք մեզ իրավունք ենք վերապահում հեռացնել Օգտագործման համաձայնագիրը խախտող բովանդակությունը, այդ թվում՝ հեղինակային իրավունքի կամ ապրանքային նշանի հետ կապված խախտումները կամ մտավոր սեփականության անօրինական յուրացումը, ուրիշ անձը ներկայանալը, անօրինական վարքագիծը կամ ոտնձգությունը։ Հատուկ կանոնների, խախտումների մասին հաղորդման կամ բողոքարկման գործընթացի վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել մեր Օգնության կենտրոնում (https://help.x.com/rules-and-policies/x-report-violation և https://help.x.com/managing-your-account/suspended-x-accounts

Եթե կարծում եք, որ ձեր Բովանդակությունը պատճենվել է այնպես, որ դա կարող է համարվել հեղինակային իրավունքի խախտում, հաղորդեք այս մասին՝ այցելելով Հեղինակային իրավունքի մասին հաղորդում ներկայացնելու ձևի էջ (https://help.x.com/forms/dmca) կամ կապ հաստատեք հեղինակային իրավունքի հարցերով զբաղվող գործակալի հետ հետևյալ հասցեով՝

X Corp.
Հասցեատեր՝ Հեղինակային իրավունքի հարցերով զբաղվող գործակալ
1355 Market Street, Suite 900
San Francisco, CA 94103
Հաղորդումներ՝ https://help.x.com/forms/dmca
Էլփոստի հասցե՝ copyright@x.com

Ձեր իրավունքները և բովանդակության նկատմամբ ձեր իրավունքների ներկայացում

Դուք պահպանում եք ձեր իրավունքները ցանկացած Բովանդակության նկատմամբ, որը ներկայացնում, տեղադրում կամ ցուցադրում եք Ծառայություններում կամ դանց միջոցով։ Այն, ինչ ձերն է, մնում է ձերը. դուք եք հանդիսանում Բովանդակության սեփականատերը (աուդիո նյութերը, լուսանկարներն ու տեսանյութերը նույնպես համարվում են Բովանդակության մաս)։

Ներկայացնելով, հրապարակելով կամ ցուցադրելով բովանդակություն Ծառայություններում կամ դրանց միջոցով՝ դուք մեզ տալիս եք ամբողջ աշխարհում գործող, ոչ բացառիկ, անվճար լիցենզիա (ենթալիցենզավորման իրավունքով)՝ օգտագործելու, պատճենելու, վերարտադրելու, մշակելու, հարմարեցնելու, փոփոխելու, հրապարակելու, փոխանցելու, ցուցադրելու և տարածելու այդ Բովանդակությունը զանգվածային տեղեկատվական ցանկացած միջոցով կամ այժմ հայտնի կամ ավելի ուշ մշակված ինֆորմացիայի տարածման այլ եղանակներով (որպես պարզաբանում նծենք, այդ իրավունքների մեջ մտնում են բովանդակությա խմբագրումը, փոփոխումը և թարգմանությունը)։ Այդ լիցենզիան մեզ լիազորում է ձեր Բովանդակությունը հասանելի դարձնել աշխարհին և թույլ տալ ուրիշներին անել նույնը։ Սակայն, եթե դուք մեր ֆունկցիաների միջոցով որոշել եք սահմանափակել ձեր բովանդակության տարածումը սահմանափակ խմբի համար, մենք կհարգենք այդ ընտրությունը։ Դուք նաև համաձայնում եք, որ այս լիցենզիայի մեջ մտնում է ձեր ներկայացրած տեքստի և այլ տեղեկությունների վերլուծման իրավունքը՝ Ծառայությունները բարելավելու նպատակով։ Դուք համաձայնում եք, որ այս լիցենզիայի մեջ մտնում է Ծառայությունները տրամադրելու, խթանելու և բարելավելու, ինչպես նաև Ծառայություններում կամ Ծառայությունների միջոցով ներկայացված բովանդակությունն այլ ընկերություններին, կազմակերպություններին կամ անհատներին հասանելի դարձնելու մեր իրավունքը՝ տարբեր զանգվածային տեղեկատվական միջոցներով և ծառայություններով մեր պայմանների և դրույթների համաձայն այդ բովանդակության հեռարձակման, տարածման, վերահրապարակման, խթանման կամ հրապարակման համար։ Մեր կամ այլ ընկերությունների, կազմակերպությունների կամ անհատների կողմից բովանդակության այսպիսի օգտագործումը կատարվում է անվճար հիմունքով․ ձեզ չի վճարվում այն բովանդակության համար, որը դուք ներկայացնում, տեղադրում, փոխանցում կամ այլ կերպ հասանելի եք դարձնում Ծառայությունների միջոցով, քանի որ ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը սույնով համաձայնվել է՝ որպես բավարար փոխհատուցում մեր կողմից բովանդակության օգտագործման և դրա նկատմամբ իրավունքներ ունենալու համար։

Մենք մշակել ենք կանոններ, թե ինչպես կարող են էկոհամակարգի գործընկերները վարվել ձեր բովանդակության հետ Ծառայություններում։ Այս կանոնները մշակվել են՝ բաց էկոհամակարգ ստեղծելու նպատակով՝ հաշվի առնելով ձեր իրավունքները։ Դուք հասկանում եք, որ մենք և մեր գործընկերները կարող ենք փոփոխել կամ հարմարեցնել ձեր բովանդակությունը՝ այն տարածելով, հրապարակելով կամ հեռարձակելով, և/կամ փոփոխություններ կատարել ձեր բովանդակության մեջ՝ այն զանգվածային տեղեկատվական տարբեր միջոցներին հարմարեցնելու համար։

Դուք հայտարարում և երաշխավորում եք, որ ունեք կամ ստացել եք բոլոր իրավունքները, լիցենզիաները, համաձայնությունները, թույլտվությունները և/կամ լիազորությունները, որոնք անհրաժեշտ են՝ սույնով ներկայացված իրավունքները տրամադրելու համար ցանկացած բովանդակության համար, որը դուք ներկայացնում, հրապարակում կամ ցուցադրում եք Ծառայություններում կամ դրանց միջոցով։ Դուք համաձայնում եք, որ այդ բովանդակությունը չի պարունակի այնպիսի նյութեր, որոնց վրա տարածվում է հեղինակային կամ սեփականության իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դուք ունեք անհրաժեշտ թույլտվություն կամ օրինական իրավունք՝ հրապարակելու նյութը և մեզ տրամադրելու վերոնշյալ լիցենզիան։

4. Ծառայություններից օգտվելը

Ծանոթացեք մեր Կանոններին ու օրենքներին, որոնք Օգտագործման համաձայնագրի մի մասն են կազմում, և տեսեք, թե ինչ վարքագիծ է արգելվում Ծառայություններում։ Դուք կարող եք օգտվել Ծառայություններից միայն սույն Պայմանների և բոլոր կիրառելի օրենքների, կանոնների և կանոնակարգերի համաձայն։ X-ը պատժամիջոցներ կկիրառի, եթե Բովանդակությունը կամ օգտատերերի վարքագիծը խախտում է մեր Կանոններն ու օրենքները, կամ եթե պարունակում է զգայուն ինֆորմացիա։ Դուք կարող եք ծանոթանալ X-ի պատժամիջոցներին, և ինչպես կարող եք բողոքարկել պատժամիջոցներ կիրառելու մեր որոշման դեմ այստեղ։

Ծառայությունները մշտապես զարգանում են։ Որպես այդպիսին, Ծառայությունները կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել մեր հայեցողությամբ։ Մենք կարող ենք դադարեցնել (մշտապես կամ ժամանակավորապես) Ծառայությունների կամ Ծառայությունների շրջանակներում որևէ ֆունկցիայի տրամադրումը ձեզ կամ բոլոր օգտատերերին։ Մենք նաև մեզ իրավունք ենք վերապահում մեր հայեցողությամբ օգտագործման և պահպանման սահմանափակումներ սահմանելու ցանկացած պահի։ Մենք կարող ենք նաև հեռացնել Ծառայություններում ներկայացված ցանկացած բովանդակություն, հրաժարվել դրա տարածումից, սահմանափակել բովանդակության տարածումը կամ տեսանելիությունը, կասեցնել կամ դադարեցնել օգտատերերի գործունեությունը և վերականգնել օգտանունները, եթե դա տեղին է, հետևյալ պատճառներով` (i) Ծառայությունների կամ մեր օգտատերերի պաշտպանության համար, (ii) հետևելու համար կիրառելի օրենքներին կամ իրավասու մարմինների հրամաններին, (iii) սույն Պայմանների, մեր Կանոնների և օրենքների կամ երրորդ կողմի մտավոր սեփականության կամ այլ իրավունքների խախտման պատճառով, (iv) եթե դուք կամ ձեր Բովանդակությունը մեզ, այլ օգտատերերի կամ որևէ երրորդ կողմի համար կարող է իրավական կամ կարգապահական պատասխանատվության վտանգ առաջացնել, և/կամ (v) ձեր երկարատև անգործության պատճառով։ 

Հաշվի առնելով, որ մենք ձեզ տրամադրում ենք Ծառայություններին հասանելիություն և դրանցից օգտվելու հնարավորություն, դուք համաձայնում եք, որ մենք և մեր երրորդ կողմի մատակարարներն ու գործընկերները կարող են գովազդ տեղադրել Ծառայություններում կամ բովանդակության կամ Ծառայություններում ներկայացված տեղեկատվության ցուցադրման հետ կապված՝ անկախ նրանից՝ այն դուք եք ներկայացրել, թե ուրիշները։ Մենք նաև մեզ իրավունք ենք վերապահում մուտք գործելու, կարդալու, պահպանելու և բացահայտելու ցանկացած տեղեկատվություն, որը ողջամտորեն կարծում ենք, որ անհրաժեշտ է (i) բավարարելու համար ցանկացած կիրառելի օրենքի, կանոնակարգի, իրավական գործընթացի պահանջ կամ կառավարության կողմից ներկայացված հայց, (ii) ապահովելու համար Պայմաններին հետևումը, այդ թվում՝ սույն համաձայնագրի հնարավոր խախտումների հետաքննությունը, (iii) հայտնաբերելու, կանխելու կամ այլ կերպ լուծելու համար խարդախության, անվտանգության հետ կապված խնդիրները կամ տեխնիկական խնդիրները, (iv) պատասխանելու համար օգտատերերի օգնության հարցումներին, կամ (v) պաշտպանելու համար X-ի, նրա օգտատերերի և հանրության իրավունքները, գույքը կամ անվտանգությունը։ Մենք երրորդ կողմերին չենք տրամադրում ինքնությունը բացահայտող տվյալներ, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանված են մեր Գաղտնիության քաղաքականությամբ։

X-ում առաջարկվող որոշ ծառայությունների կամ ֆունկցիաների համար կարող են կիրառվել լրացուցիչ պայմաններ և դրույթներ՝ ձեր կողմից այդ ծառայությունների օգտագործման հետ կապված։ Այս լրացուցիչ պայմանները հասանելի են մեր կայքերում և հավելվածներում, որոնք առնչվում են այս ծառայություններին կամ ֆունկցիաներին։ Օգտվելով այս լրացուցիչ ծառայություններից որևէ մեկից կամ վճարելով դրա համար՝ դուք պետք է համաձայնեք այդ ծառայության համար կիրառվող ցանկացած լրացուցիչ պայմանին, և այդ լրացուցիչ պայմանը այնուհետև պետք է դառնա ձեզ հետ կնքված մեր համաձայնագրի մի մասը։ Եթե կիրառվող լրացուցիչ պայմաններից որևէ մեկը հակասում է սույն Պայմաններին, ապա լրացուցիչ պայմանը գերակայում է այն ժամանակ, երբ դուք օգտվում եք այն ծառայություններից, որոնց նկատմամբ այն կիրառվում է։

Եթե դուք օգտագործում եք Ծառայությունների վճարովի ֆունկցիաներ, ապա համաձայնում եք վճարովի ծառայությունների համար կիրառվող պայմաններին (https://legal.x.com/purchaser-terms.html

Եթե դուք օգտվում եք Ծառայությունները մշակողի ֆունկցիաներից, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ X-ի վեբկայքերից (https://developer.x.com/docs/twitter-for-websites), X-ի քարտերից (https://developer.x.com/docs/twitter-for-websites/cards/overview/abouts-cards), հանրային API-ներից (https://developer.x.com/docs), կամ մուտք եք գործում համակարգ X-ի միջոցով (https://developer.x.com/docs/authentication/guides/log-in-with-twitter), դուք համաձայնում եք Մշակողի համաձայնագրին (https://developer.x.com/developer-terms/agreement) և Մշակողի կանոններին (https://developer.x.com/developer-terms/policy)։ Եթե ցանկանում եք վերարտադրել, փոփոխել, ստեղծել ածանցյալ ստեղծագործություններ, տարածել, վաճառել, փոխանցել, հրապարակայնորեն ցուցադրել, հրապարակայնորեն կատարել, փոխանցել կամ այլ կերպ օգտագործել Ծառայությունները կամ Ծառայություններում ներկայացված բովանդակությունը, դուք պետք է օգտագործեք մեր առաջարկած ինտերֆեյսերը և հետևեք մեր հրահանգներին, բացառությամբ Ծառայություններում, սույն Պայմաններով կամ այստեղ https://developer.x.com/developer-terms ներկայացված պայմաններով թույլատրված դեպքերի։ Հակառակ դեպքում բոլոր նման գործողությունները խստիվ արգելվում են։ Եթե դուք տեղեկատվական անվտանգության ոլորտի վերլուծաբան եք, պետք է հետևեք Խոցելիության մասին հաղորդման ծրագրի (https://hackerone.com/x) կանոններին։ Նախորդ պարբերությունում սահմանված պահանջները կարող են չտարածվել Խոցելիության մասին հաղորդման ծրագրի մասնակիցների վրա։

Եթե դուք օգտագործում եք Ծառայությունների գովազդային ֆունկցիաները, ապա համաձայնում եք Ծառայությունների մատուցման ընդհանուր համաձայնագրի (https://ads.x.com/terms) պայմաններին։

Ձեր հաշիվը

Ծառայություններից օգտվելու համար դուք պետք է հաշիվ ստեղծեք։ Դուք եք պատասխանատու ձեր հաշիվը պաշտպանելու համար, այնպես որ ուժեղ գաղտնաբառ դրեք և օգտագործեք այն միայն այս հաշվի համար։ Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ կորստի կամ վնասի համար, որը տեղի է ունենում վերը նշվածը չկատարելու պատճառով։

Դուք կարող եք վերահսկել հաղորդակցությունների մեծ մասը Ծառայություններում։ Հնարավոր է՝ ձեզ ուղարկենք որոշակի տեսակի հաղորդագրություններ, օրինակ՝ ծառայության վերաբերյալ հայտարարություններ և վարչական հաղորդագրություններ։ Այս հաղորդակցությունները հանդիսանում են Ծառայությունների և ձեր հաշվի գործունեության մի մասը, և դուք չեք կարող հրաժարվել դրանցից։ Եթե դուք ձեր հեռախոսահամարն ավելացնում եք ձեր հաշվում, և հետագայում փոխում կամ ապաակտիվացնում եք այդ հեռախոսահամարը, դուք պետք է թարմացնեք ձեր հաշվի տվյալները, որպեսզի մենք չհաղորդակցվենք ձեր հին համարը ձեռք բերած անձանց հետ։

Ծառայություններից օգտվելու ձեր լիցենզիան

Մենք ձեզ տալիս ենք անձնական, ամբողջ աշխարհում գործող, անվճար, չփոխանցվող և ոչ բացառիկ լիցենզիա՝ ձեզ տրամադրված ծրագրաշարը որպես Ծառայությունների մաս օգտագործելու համար։ Այս լիցենզիայի միակ նպատակն է ձեզ հնարավորություն տալ օգտվել Ծառայություններից և դրանց առավելություններից՝ սույն Պայմաններով թույլատրված եղանակով։

Ծառայությունները պաշտպանված են ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ այլ երկրների հեղինակային իրավունքի, ապրանքային նշանների մասին և այլ օրենքներով։ Պայմաններում ոչ մի կետ ձեզ իրավունք չի տալիս օգտագործել X-ի անվանումը կամ X-ի ապրանքային նշաններից, լոգոներից, դոմենների անվանումներից որևէ մեկը, ապրանքային նշանի այլ տարբերակիչ հատկանիշ և սեփականության այլ իրավունք։ Ծառայությունների և դրանց նկատմամբ բոլոր իրավունքներն ու շահույթը (բացառությամբ օգտատերերի կողմից տրամադրված Բովանդակության) հանդիսանում են և կմնան մեր և մեր արտոնագրողների բացառիկ սեփականությունը։ Ցանկացած կարծիք, մեկնաբանություն կամ առաջարկ, որը դուք կարող եք տրամադրել X-ի կամ Ծառայությունների վերաբերյալ, բացարձակապես կամավոր են, և մենք ազատ ենք օգտագործելու նման կարծիքները, մեկնաբանությունները կամ առաջարկները, ինչպես հարմար ենք գտնում և առանց ձեր նկատմամբ որևէ պարտավորության։

Ծառայությունների չարաշահում

Դուք նաև համաձայնում եք չօգտագործել Ծառայությունները ոչ այն նպատակով, ինչի համար նախատեսված են, կամ մուտք գործել Ծառայություններ ոչ մեր ինտերֆեյսով և չհետևելով մեր հրահանգներին։ Դուք համաձայնում եք, որ չեք շրջանցի որպես Ծառայությունների մաս ձեզ տրամադրված ծրագարաշարի որևէ տեխնիկական սահմանափակում կամ չեք փորձի ծրագրաշարի տեխնոլոգիան բացահայտել, ապակոմպիլյացիա անել կամ ապամոնտաժել, բացառությամբ այն դեպքերի և միայն այն չափով, որքանով դա հստակ թույլատրվում է գործող օրենքով։ Ձեզ չի թույլատրվում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը Ծառայություններ մուտք գործելիս կամ դրանցից օգտվելիս. (i) մուտք գործել, կանոնները խախտելով հասանելիություն ստանալ կամ օգտագործել Ծառայությունների, մեր համակարգչային համակարգերի կամ մեր մատակարարների տեխնիկական առաքման համակարգերի ոչ հանրային հասանելիության բաժինները, (ii) ուսումնասիրել, սկանավորել կամ ստուգել ցանկացած համակարգի կամ ցանցի խոցելիությունը, խախտել կամ շրջանցել անվտանգության ապահովման կամ իսկության հաստատման միջոցները, (iii) մուտք գործել, որոնել կամ ձևեր գտնել մուտք գործելու կամ որոնելու Ծառայությունները ցանկացած եղանակով (ավտոմատացված կամ այլ կերպ) ոչ այնպես, ինչպես մեր կողմից առաջարկվող ներկայումս հասանելի, հրապարակված ինտերֆեյսերի միջոցով (և միայն գործող պայմանների և դրույթների համաձայն), բացառությամբ այն դեպքերի, երբ ձեզ թույլատրված է դա անել՝ մեզ հետ առանձին կնքված համաձայնագրով (ՆՇՈՒՄ. Ցանկացած ձևով, ցանկացած նպատակով առանց մեր նախնական գրավոր համաձայնության Ծառայությունների տվյալները հավաքելը կամ հանելը խստիվ արգելվում է), (iv) կեղծել TCP/IP փաթեթի գլխագիրը կամ գլխագրի որևէ տվյալ ցանկացած էլեկտրոնային նամակում կամ հրապարակման մեջ, կամ ցանկացած այլ կերպ օգտագործել Ծառայությունները՝ փոփոխված, ապակողմնորոշող կամ կեղծ տեղեկատվություն ուղարկելու համար, (v) այնպիսի վարքագիծ դրսևորել, որը խախտում է Հարթակը մանիպուլյացիոն նպատակներով օգտագործելու և սպամ բովանդակություն տարածելու վերաբերյալ մեր կանոնները կամ մեր այլ Կանոններ և օրենքներ , (vi) խափանել կամ խանգարել (կամ փորձել դա անել) ցանկացած օգտատիրոջ, հոսթի կամ ցանցի մուտքգործումը համակարգ, ինչպես նաև վիրուսներ ուղարկել, ծանրաբեռնել, սպամ նամակներ ուղարկել, բազմաթիվ էլեկտրոնային նամակներ ուղարկել Ծառայություններ, կամ այնպիսի Բովանդակություն ստեղծել, որը կխափանի կամ կծարնաբեռնի Ծառայությունների աշխատանքը։ Սույն Պայմանների խախտում է համարվում նաև ուրիշներին սույն Պայմանների խախտմանը նպաստելը կամ աջակցելը, այդ թվում՝ պրոդուկտներ կամ ծառայություններ տարածելով, որոնք թույլ են տալիս կամ խրախուսում են սույն Պայմանների խախտումը։

Սույն Պայմանների գործողության ժամկետի ավարտը

Դուք կարող եք ցանկացած պահի դադարեցնել մեզ հետ կնքած ձեր իրավական համաձայնագիրը՝ ապաակտիվացնելով ձեր հաշիվները և դադարեցնելով Ծառայությունների օգտագործումը։ Տե՛ս https://help.x.com/managing-your-account/how-to-deactivate-x-account հաշիվն ապաակտիվացնելու հրահանգների համար և Գաղտնիության քաղաքականությունը՝ ձեր տվյալների հետ կապված լրացուցիչ տեղեկությունների համար։

Մենք ցանկացած պահի կարող ենք կասեցնել կամ դադարեցնել ձեր հաշվի գործունեությունը կամ դադարեցնել ձեզ մատուցել Ծառայությունները՝ մասամբ կամ ամբողջությամբ, եթե ողջամտորեն կարծում ենք, որ (i) դուք խախտել եք սույն Պայմանները կամ մեր Կանոնները և օրենքները, (ii) դուք իրավական պատասխանատվության ռիսկ եք ստեղծում մեզ համար, (iii) ձեր հաշիվը պետք է հեռացվի անօրինական վարքագծի պատճառով, (iv) ձեր հաշիվը պետք է հեռացվի երկարատև անգործության պատճառով, կամ (v) Մեր կողմից Ծառայությունների տրամադրումը ձեզ կոմերցիոն առումով այլևս կենսունակ չէ։ Կախված իրավիճակից՝ մենք ողջամիտ ջանքեր կգործադրենք՝ ձեզ այդ մասին ծանուցելու համար ձեր հաշվին կցված էլփոստի հասցեով կամ երբ հաջորդ անգամ փորձեք մուտք գործել ձեր հաշիվ։ Բոլոր այս դեպքերում Պայմանների գործողությունը կդադարեցվի, այդ թվում՝ Ծառայություններից օգտվելու ձեր լիցենզիան, սակայն կշարունակեն գործել հետևյալ բաժինները՝ 2, 3, 5, 6 և 4-րդ բաժնի չարաշահման վերաբերյալ դրույթները («Ծառայությունների չարաշահում»)։ Եթե կարծում եք, որ ձեր հաշվի գործունեությունը սխալմամբ է դադարեցվել, կարող եք բողոքարկել՝ հետևելով Օգնության կենտրոնում (https://help.x.com/forms/account-access/appeals) ներկայացված քայլերին։ Խնդիրներից խուսափելու համար սույն Պայմանները պահպանում են իրենց ուժը ձեր հաշվի ապաակտիվացման կամ գործունեության դադարեցման դեպքում։

5. Պատասխանատվության սահմանափակում

Օգտվելով Ծառայություններից՝ դուք համաձայնում եք, որ X Corp.-ի, նրա գլխավոր ընկերությունների, մասնաճյուղերի, հարակից ընկերությունների, պաշտոնատար անձանց, տնօրենների, աշխատակիցների, գործակալների, ներկայացուցիչների, գործընկերների և արտոնագրողների պատասխանատվությունը սահմանափակվում է ձեր բնակության երկրում թույլատրելի առավելագույն չափով։

6. Ընդհանուր տեղեկություններ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ վերանայել սույն Պայմանները։ Փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենա, և Պայմանների ամենաթարմ տարբերակը, որը միշտ հասանելի կլինի x.com/tos կայքում, կկարգավորի ձեզ հետ մեր հարաբերությունները։ Բացի նոր ֆունկցիաներին վերաբերող կամ իրավական պատճառներով կատարված փոփոխություններից, սույն Պայմաններում մեր կատարած փոփոխությունները ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ ձեզ այդ մասին կտեղեկացնենք, եթե դրանք ազդում են սույն Պայմանների ցանկացած կողմի իրավունքների կամ պարտականությունների վրա, օրինակ՝ ծառայության ծանուցման միջոցով կամ ձեր հաշվին կցված էլփոստով։ Փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո շարունակելով մուտք գործել Ծառայություններ կամ օգտվել դրանցից՝ դուք համաձայնում եք հետևել փոփոխված Պայմաններին։

Օրենքով թույլատրված չափով, դուք հրաժարվում եք որպես հայցվոր կամ խմբի անդամ ցանկացած ենթադրյալ կոլեկտիվ հայցին կամ ներկայացուցչական հայցին մասնակցելու իրավունքից։