Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Տաշիր-Ձորագետի թագավորություն, հայտնի է նաև որպես Լոռու թագավորություն կամ Կյուրիկյանների թագավորություն, Բագրատունիների ենթակայության ներքո գտնվող ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում, որը գոյություն է ունեցել 982-ից 1113 թվականներին։ Զբաղեցրել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի հարավային և արևելյան հատվածները, ինչպես նաև հյուսիսային Ուտիքը, այդ թվում՝ Գարդմանը և Փառիսոսը։ Թագավորությունը հիմնադրվել է 982 թվականին՝ Բագրատունյաց հայոց արքա Սմբատ Տիեզերակալի կողմից Գուրգեն Ա Կյուրիկեի թագադրումից հետո։ Ի սկզբանե այն եղել է Բագրատունիներից վասալական կախվածության մեջ գտնվող ենթակա թագավորություն։ Գուրգեն Ա-ի հիմնադրած թագավորությունը ձգվում էր Փամբակի ու Աղստևի հովիտներից մինչև Տփղիսի մերձակայք, Ծաղկունյաց լեռնաշղթա և Նիգ գավառ։ Հյուսիսում սահմանակցում էր Վրաց թագավորությանը և Տփղիսի արաբական ամիրայությանը, հարավից` Պահլավունիների իշխանությանը, արևելքից` Շադադյանների տիրապետության տակ գտնված հայկական շրջաններին, իսկ արևմուտքից՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։ Կյուրիկեն պատվով կատարում է Սանահինի ու Հաղբատի վանական համալիրների կառուցապատումը, իսկ մահվանից հետո՝ 989 թվականին, թաղվում դրանից առաջինում...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023) • Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- մարտի 22-ին մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Կրոկուս սիթի հոլում տեղի է ահաբեկչություն։
- մարտի 15-ին Մարսելի հայաբնակ Պոմոն թաղամասի «Պաստյոր» հրապարակում, հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ հանդիսավոր բացվել է հայ վրիժառու, «Նեմեսիս» գործողության մասնակից Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը։
- մարտի 11-ին Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակների հանձնման 96-րդ արարողության ժամանակ Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմեր» կինոնկարը առաջադրվել է 13 անվանակարգերի և ստացել 7 մրցանակ։
- մարտի 7-ին Շվեդիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ (լուսանկարում)։
- փետրվարի 21-ին՝ Ֆրանսիայի դիմադրության շարժման անդամ Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների մահապատժի 80-ամյակի օրը, նրա և կնոջ՝ Մելինեի աճյունները տեղափոխվել են Փարիզի Պանթեոն։
- փետրվարին Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկներից չորսը դարձել են աշխարհամասի չեմպիոն․ Արթուր Ալեքսանյանը դարձել է աշխարհամասի յոթակի, Արսեն Հարությունյանը՝ քառակի, Մալխաս Ամոյանը՝ եռակի չեմպիոն։ Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել Արման Անդրեասյանը։
- փետրվարին Սոֆիայում կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկներից չորսը դարձել են աշխարհամասի չեմպիոն․ Ալեքսանդրա Գրիգորյանը մինչև 55 կգ քաշային կարգում և Վարազդատ Լալայանը գերծանր քաշային կարգում՝ առաջին անգամ, Գոռ Սահակյանը մինչև 67 կգ քաշային կարգում և Հակոբ Մկրտչյանը մինչև 96 կգ քաշային կարգում՝ երկրորդ անգամ։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
Վերջերս մահացածներ՝ Ալեքսանդր Շիրվինդտ • Նիկոլայ Ռիժկով • Անդրեաս Բրեմե • Ալեքսեյ Նավալնի
Գիտե՞ք, որ․․․
- ...Կիլիկիայի այս թագուհին (նկարում) ամուսնական 23 տարիների ընթացքում ունեցել է 16 զավակ, որոնցից 5-ը դարձել են թագավոր, իսկ դուստրը Բյուզանդիայի կոնսորտ-կայսրուհի։
- ...ավելի քան հազար տարի առաջ եկեղեցականները դատել են նույնիսկ մահացածներին՝ նրանց դիակները հանելով գերեզմանից։
- ...ոստիկանության առգրաված սառը զենքը վերածվել է հրեշտակի։
- ...անսովոր բարձրահասակ այս թռչունը (լուսանկարում) եղել է համալսարաններից մեկի ոչ պաշտոնական թալիսմանը։
- ...դեռևս տասը տարի առաջ մեքենական երկակի թարգմանությունը սուրբ տեքստը կարող էր վերածել կենցաղային զավեշտալի արտահայտության։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
306 887 հոդված |
710 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- CEE Spring 2024
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Գիտական միտքը Վիքիպեդիայում
- Կանանց միամսյակը Վիքիակումբներում
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հայաստանի ազգային գրադարանի աշխատասեղան
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
Միավորված Ազգերի Կազմակերպության ջրային պաշարների համաշխարհային օրը։
- 1772 թ. - ստրկությունը Անգլիայում հայտարարվեց անօրինական։
- 1832 թ. - մահացել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն, գերմանացի մեծագույն փիլիսոփա և գրող (ծնվ. 1749 թ.)։
- 1841 թ. - ԱՄՆ-ում արտոնագրվեց օսլայի արտադրությունը։
- 1882 թ. - ԱՄՆ-ի կոնգրեսը արգելեց բազմակնությունը։
- 1888 թ. - Լոնդոնում տասներկու ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներ ձևավորում են Անգլիական ֆուտբոլային լիգան։
- 1920 թ. - սկսվեցին Շուշիի ջարդերը, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 20 000 հայ։
- 1935 թ. - Պարսկաստանը պաշտոնապես վերանվանվեց Իրան։
- 1945 թ. - Կահիրեում հիմնվեց Արաբական Պետությունների Լիգան, որի կազմի մեջ մտան Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Եմենը։
Օրվա պատկեր