Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Տաշիր-Ձորագետի թագավորություն, հայտնի է նաև որպես Լոռու թագավորություն կամ Կյուրիկյանների թագավորություն, Բագրատունիների ենթակայության ներքո գտնվող ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում, որը գոյություն է ունեցել 982-ից 1113 թվականներին։ Զբաղեցրել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի հարավային և արևելյան հատվածները, ինչպես նաև հյուսիսային Ուտիքը, այդ թվում՝ Գարդմանը և Փառիսոսը։ Թագավորությունը հիմնադրվել է 982 թվականին՝ Բագրատունյաց հայոց արքա Սմբատ Տիեզերակալի կողմից Գուրգեն Ա Կյուրիկեի թագադրումից հետո։ Ի սկզբանե այն եղել է Բագրատունիներից վասալական կախվածության մեջ գտնվող ենթակա թագավորություն։ Գուրգեն Ա-ի հիմնադրած թագավորությունը ձգվում էր Փամբակի ու Աղստևի հովիտներից մինչև Տփղիսի մերձակայք, Ծաղկունյաց լեռնաշղթա և Նիգ գավառ։ Հյուսիսում սահմանակցում էր Վրաց թագավորությանը և Տփղիսի արաբական ամիրայությանը, հարավից` Պահլավունիների իշխանությանը, արևելքից` Շադադյանների տիրապետության տակ գտնված հայկական շրջաններին, իսկ արևմուտքից՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։ Կյուրիկեն պատվով կատարում է Սանահինի ու Հաղբատի վանական համալիրների կառուցապատումը, իսկ մահվանից հետո՝ 989 թվականին, թաղվում դրանից առաջինում...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023) • Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- փետրվարի 21-ին՝ Ֆրանսիայի դիմադրության շարժման անդամ Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների մահապատժի 80-ամյակի օրը, նրա և կնոջ՝ Մելինեի աճյունները տեղափոխվել են Փարիզի Պանթեոն (լուսանկարում)։
- փետրվարին Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկներից չորսը դարձել են աշխարհամասի չեմպիոն․ Արթուր Ալեքսանյանը դարձել է աշխարհամասի յոթակի, Արսեն Հարությունյանը՝ քառակի, Մալխաս Ամոյանը՝ եռակի չեմպիոն։ Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել Արման Անդրեասյանը։
- փետրվարին Սոֆիայում կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկներից չորսը դարձել են աշխարհամասի չեմպիոն․ Ալեքսանդրա Գրիգորյանը մինչև 55 կգ քաշային կարգում և Վարազդատ Լալայանը գերծանր քաշային կարգում՝ առաջին անգամ, Գոռ Սահակյանը մինչև 67 կգ քաշային կարգում և Հակոբ Մկրտչյանը մինչև 96 կգ քաշային կարգում՝ երկրորդ անգամ։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
- փետրվարի սկզբին Չիլիում բռնկվել են երկրի պատմության ընթացքում խոշորագույն և ամենամահաբեր անտառային հրդեհները, որոնք խլել են 130-ից ավելի մարդկային կյանքեր։
- փետրվարի 4-ի Սալվադորի նախագահական ընտրությունների ժամանակ, ընտրողների ավելի քան 85%-ը քվեարկել է Նայիբ Բուկելեի օգտին։
Վերջերս մահացածներ՝ Նիկոլայ Ռիժկով • Անդրեաս Բրեմե • Ալեքսեյ Նավալնի
Գիտե՞ք, որ․․․
- ...Անգլիայում սպանդանոցի ճանապարհին բեռնատարից փախած այս խոզերին երկար ժամանակ չեն կարողացել հայտնաբերել, իսկ հետագայում նրանք դարձել են հանրային հսկայական հետաքրքրության առարկա։
- ...Չիկագոյի Գրանտ պարկում մշտապես հավաքված են 106 անգլուխ և անթև երկաթե մարդիկ։
- ...այս քարանձավից հայտնաբերված ոսկորներով վերականգնված միաեղջյուրի կմախքը (լուսանկարում) ենթադրել է, թե կենդանին իր իրանը քարշ է տվել առջևի զույգ ոտքերով։
- ...կանադացի երաժիշտը իր երգերի այս եռյակով ստիպել է խոշոր ավիաընկերությանը դասեր քաղել և փոխել հաճախորդների սպասարկման քաղաքականությունը։
- ...զոլավոր վագրը (լուսանկարում) Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իր երկիմաստ անվանումով շվեդներին զգուշացրել է խոսելուց զգուշանալ։
- ...Եգիպտոսն այս տարածքը համարում է Սուդանի մի մասը, իսկ Սուդանը` Եգիպտոսի մաս:
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
306 199 հոդված |
676 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի պրակտիկա
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- ԵՊՀ-պրակտիկա
- Աստղագիտություն
- Գիտական միտքը Վիքիպեդիայում
- Կանանց միամսյակը Վիքիակումբներում
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Անատոլ Ֆրանսի անվան դպրոցի աշխատասեղան
- Հայաստանի ազգային գրադարանի աշխատասեղան
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- Շաբաթը մեկ հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1193 թ. - մահացել է Սալահ ադ Դինը, քուրդ նշանավոր սուլթան (ծնվ. 1137 թ.)։
- 1791 թ. - Վերմոնտը դարձավ ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։
- 1878 թ. - ծնվել է Ալեքսանդր Թամանյանը, հայ նշանավոր ճարտարապետ, ակադեմիկոս (մահ. 1936 թ.)։
- 1941 թ. - ծնվել է Բաբկեն Հարությունյանը, հայ պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 2013 թ.)։
- 1975 թ. - Եղիսաբեթ II թագուհին Չարլի Չապլինին շնորհեց ասպետի կոչում։
- 2004 թ. - Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակեց ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ 100-ը։
- 2008 թ. - հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը հաղթելով Շենան Թեյլորին։
- 2008 թ. - Մարտակերտում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի ունեցան ռազմական ընդհարումներ։
- 2011 թ. - մահացել է Ալենուշ Տերյանը, հայազգի գիտնական, Իրանի առաջին կին-պրոֆեսորը և առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիրը Իրանի աստղագիտության պատմության մեջ (ծնվ. 1920 թ.)։
Օրվա պատկեր