Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Թուրքական ներխուժումը Կիպրոս (հուն․՝ Τουρκική εισβολή στην Κύπρο, թուրքերեն՝ Kıbrıs Barış Harekâtı), թուրքերի ռազմական ներխուժումը Կիպրոս կղզի։ Այն սկսվել է 1974 թվականի հուլիսի 20-ին և ավարտվել 1974 թվականի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ և կղզու մոտ 40 %-ը թուրքական զորքերի կողմից գրավմամբ։
1974 թվականից Կիպրոսի թուրքական և հունական գոտիների բաժանման գիծը ՄԱԿ-ի կողմից որակվեց որպես բուֆերային գոտի։ Այն հաճախ անվանվում է նաև «Կանաչ գիծ»։ Կիպրոսի ավելի քան մեկ քառորդ բնակչությունը (այն կազմում է Հունական Կիպրոսի բնակչության 1/3-ը) տեղահանվեցին։ Արդյունքում Հյուսիսային Կիպրոսի բնակչության մոտ 80 %-ը կազմող հույները տեղահանվեցին թուրքերի կողմից զավթված հողերից...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023) • Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- 2024 թվականի հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցը, տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն (նկարում), որի հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, իսկ վիրավորների թիվը հասել է 171-ի։
- հունվարի 2-ին Japan Airlines ընկերության համար 516 չվերթն իրականացնող ինքնաթիռը Տոկիոյի Հանեդա օդանավակայանում բախվել է Ճապոնիայի առափնյա պահպանության ինքնաթիռին (նկարում), երկու ինքնաթիռները հրդեհվել են, ինչի հետևանքով մահացել են երկրորդ ինքնաթիռում գտնվող հինգ անձինք:
- 2024 թվականի հունվարի 1-ին Միկի Մաուսի առաջին երեք անիմացիոն մուլտֆիլմերի և Միկի Մաուսի կերպարի հեղինակային իրավունքները լրացել են և դարձել են հանրային սեփականություն։ Միկի Մաուսի նոր տարբերակները կմնան հեղինակային իրավունքով պաշտպանված։
- հունվարի 1-ին Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը 1983 թվականի երկրաշարժից հետո ամենահզոր երկրաշարժն է Ճապոնական ծովում:
- «Նյու Յորք Թայմսը» առաջին ամերիկյան խոշոր թերթն է, որը դատի է տվել OpenAI և Մայքրոսոֆթ ծրագրային ընկերություններին՝ հեղինակային իրավունքը խախտելու համար:
- 2023 թվականը եղել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ տարին։
- դեկտեմբերի 21-ին Պրահայի Կառլի համալսարանի Արվեստի ֆակուլտետում հրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ զոհվել է առնվազն 16 մարդ, այդ թվում՝ կասկածյալը։
Վերջերս մահացածներ՝ Ֆրանց Բեկենբաուեր • Ռուբեն Մարուխյան • Մարիո Զագալլո • Թոմ Ուիլքինսոն • Նորայր Առաքելյան • Գաստոն Գլոք • Ժակ Դելոր • Նիկոլայ Ղազարյան • Օթար Իոսելիանի
Գիտե՞ք, որ․․․
- ...այս (նկարում) կրկնակի պատկերում մարդիկ, կախված տարիքից, տեսնում են կա՛մ երիտասարդ աղջկա, կա՛մ տարեց կնոջ։
- ...Բրազիլիայի ազգային աստղադիտարանի երկրաֆիզիկայի դեպարտամենտի տվյալներով՝ ստորգետնյա Համզա գետը, որը սնվում է ստորգետնյա ջրերով, հոսում է նույն ուղղությամբ, ինչ Ամազոնը, բայց 4 կմ խորության վրա, նրա հոսքը գնահատվում է 3 հազար մ³/վ։
- ...Ֆրանսիայում վերջին պաշտոնական մենամարտը տեղի է ունեցել 1967 թվականի ապրիլի 21-ին։
- ...խոհանոցային այս պարագան, շնորհիվ նացիստական Գերմանիայի դիկտատորին պատահականորեն նման լինելու, սկզբնական 40 դոլարի փոխարեն էլեկտրոնային աճուրդում վաճառվել է 199 դոլարով։
- ...ըստ բրազիլացի ավետարանական պաշտամունքներից մեկի առաջնորդի, բոլոր նրանք, ովքեր օգտագործում են USB սարքեր՝ (նկարում) երկրպագում են Սատանային:
- ...ձեռքի վարսահարդարիչի գյուտարարը այս ամերիկահայն է։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
304 444 հոդված |
471 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- 23 հոդված՝ Վիքիպեդիայի 23-ամյակին
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Անատոլ Ֆրանսի անվան դպրոցի աշխատասեղան
- Նախընտրելի թեմաներ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1782՝ մահացել է Աղազար Լազարյանը, հայ հասարակական գործիչ, վաճառական, եղել է Նոր Ջուղայի կառավարիչը, Լազարյանների տոհմի հիմնադիրը (ծն. 1700 թ.)։
- 1819՝ ծնվել է Արշակ Տեր-Ղուկասովը, ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս (մահ. 1881 թ.)։
- 1861՝ Ռուսական կայսրությունում տպագրվեց «Վոկրուգ սվետա» թերթի առաջին համարը։
- 1896՝ մահացել է Պոլ Վեռլենը, ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ (ծն. 1844 թ.)։
- 1957՝ Ռոբերտ Ֆիշերը 14 տարեկանում դարձավ ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
- 1965՝ ծնվել է Ռիչարդ Կիրակոսյանը, հայ քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ։
- 1977՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների՝ պայթյունի հետևանքով մահացավ 7 մարդ, 37-ը վիրավորվեցին։
- 2003՝ թուրքական «թուրքական ավիաուղիներ» ընկերության Ստամբուլից Դիարբեքիր թռչող ինքնաթիռը վթարի ենթարկվեց, որի հետևանքով մահացավ 75 մարդ։
Օրվա պատկեր