Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Երուսաղեմի հայկական թաղամաս (եբրայերեն՝ הרובע הארמני, արաբ․՝ حارة الأرمن), հնագույն էթնիկ-կրոնական շրջան, որտեղ բնակվում են գերազանցապես հայեր։ Այն Երուսաղեմի քրիստոնեական, մուսուլմանական և հրեական թաղամասերի հետ կազմում է աշխարհի երեք կրոնների կարևորագույն վայրերից մեկը՝ զբաղեցնելով Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։ Այստեղ են գտնվում Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Սուրբ Հակոբյանց, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիները, հայկական պատրիարքարանն ու գրադարանը, Սուրբ Թարգմանչաց դպրոցը, հայկական այգին ու գերեզմանատունը, հոսպիտալը, Դավթի աշտարակը, Սիոնի դարպասները և այլ պատմական ու կրոնական շինություններ։ Թաղամասի ներքին կյանքը կարգավորվում և ղեկավարվում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի կողմից։
Հայկական թաղամասը գտնվում է Հին քաղաքի հարավարևմտյան հատվածում և զբաղեցնելով վերջինիս տարածքի մեկ վեցերորդը՝ համարվում է ամենափոքր և քիչ բնակեցված թաղամասը։ 2001 թվականի տվյալներով այստեղ ապրում էր...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023) • Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- դեկտեմբերի 6-ին Թայմ ամսագրի ամսագիրը Թեյլոր Սվիֆթին (լուսանկարում) ճանաչել է 2023 թվականի «Տարվա մարդ», նա երկրորդ անգամ է հայտնվել ամսագրի «Տարվա մարդ» շապիկին։
- դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները և «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած Սիմոն Զախարովը` ոստիկանական ուժի կիրառմամբ համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն են հայտնում և համայնքի ղեկավար են ընտրում խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։
- նոյեմբերի 20-ին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը արժանացել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալի։
- նոյեմբերի 19-ին Արգենտինայի նախագահ է ընտրվել Խավիեր Միլեյը։
- նոյեմբերի 17-ին Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնը անվանակոչվել է Վարդան Գրեգորյանի անունով։
- Նոյեմբերի 2-ին թողարկվել է The Beatles-ի «Now and Then» սինգլը, որը ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով՝ հիմնված Ջոն Լենոնի արխիվային դեմո ձայնագրության վրա։
Վերջերս մահացածներ՝ Օթար Իոսելիանի • Ռայան Օ’Նիլ • Հենրի Քիսինջեր • Կոլետ Մազ • Գևորգ Բաղդասարյան • Մաթևոս Ասատրյան
Գիտե՞ք, որ․․․
- ․․․օվկիանոսի հատակին նույնպես կարող է լինել թանգարան։
- ...17-րդ դարում ֆիզիկական թերությամբ անձինք հաճախ համարվում էին «Բնության մեծ հրաշք», և միապետները նրանց մեծադիր դիմանկարներն էին պատվիրում պալատական նկարիչներին։
- ․․․անկախության ձգտող ամենափոքր պետության (լուսանկարում) մակերեսը 550 մ² է, տեղակայված է Հյուսիսային ծովում գտնվող հենահարթակի վրա, ունի սահմանադրություն, դրոշ և զինանշան։
- ․․․կա նացիստական Գերմանիայի առաջնորդին նմանվող կատուներին նվիրված կայք (լուսանկարում)։
- ...որոշ մարդկանց օրգանիզմում գործում է փոքրիկ գարեջրագործարան, որը կարող է հանգեցնել խոսակցության, շարժիչ գործառույթների խանգարման, գլխապտույտի և փորկապությունը։
- ․․․2011 թվականին համաշխարհային մրցույթի արդյունքներով աշխարհի յոթ բնական հրաշալիքներից մեկը ճանաչված գետ է թափվում մոտ 10 հազար վտակ, որոնցից 100-ից ավելին նավարկելի են, իսկ 17-ն ունեն ավելի քան 1600 կմ երկարություն։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
303 968 հոդված |
526 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- 23 հոդված՝ Վիքիպեդիայի 23-ամյակին
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Անատոլ Ֆրանսի անվան դպրոցի աշխատասեղան
- Հայաստանի ազգային գրադարանի աշխատասեղան
- Նախընտրելի թեմաներ
- Վիքին սիրում է կենսունակ ժառանգություն
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- Շաբաթը մեկ հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1273 թ. – մահացել է Ռումին, պարսիկ նշանավոր բանաստեղծ, իրավաբան, սուֆի և աստվածաբան (ծն. 1207 թ.):
- 1637 թ. – Ճապոնիայի Սիմաբար քաղաքում տեղի ունեցավ քրիստոնյաների ապստամբություն:
- 1903 թ. – Ռայթ եղբայրները իրենց պատրաստած թռչող սարքով առաջին անգամ օդ բարձրացան:
- 1907 թ. – մահացել է Թոմսոն Վիլյամ Կելվինը, անգլիացի ճանաչված ֆիզիկոս (ծն. 1824 թ.):
- 1922 թ. – ծնվել է Մելինե Համամջյանը, թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (մահ. 1999 թ.):
- 1926 թ. – ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարդահամար անցկացվեց:
- 1974 թ. – մահացել է Այծեմնիկ Ուրարտուն, հայ քանդակագործուհի (ծն. 1899 թ.):
- 1989 թ. – FOX հեռուստաընկերությամբ առաջին անգամ ցուցադրվեց «Սիմփսոններ» մուլտֆիլմը:
- 1998 թ. – ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Իրաքում սկսեցին «Աղվեսն անապատում» ռազմական գործողությունը:
- 1999 թ. – Կարիբյան ծովի ափին տեղի ունեցավ ջրհեղեղ, որի հետևանքով Վենեսուելայի Վարգաս նահանգում մահացավ 10-30 000 մարդ:
Օրվա պատկեր