Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Վատիկան քաղաք, ինքնիշխան պետություն, որը տեղակայված է Հռոմ քաղաքում։ 44 հեկտար մակերեսով (110 ակր) և մոտ 1000 բնակչությամբ այն աշխարհի ամենափոքր պետությունն է և՛ տարածքով և՛ բնակչությամբ։ Այնուամենայնիվ, պաշտոնապես այն ինքնիշխան չէ, բայց ինքնիշխանությունը գտնվում է պապականության ձեռքում։
Հոգևոր կամ եկեղեցական-մենիշխանական պետություն է (թեոկրատիայի տեսակ), որը ղեկավարվում է Հռոմի պապի կողմից։ Բարձրագույն պետական իշխանությունն իրականացնում է տարբեր ազգային պատկանելիություն ունեցող կաթոլիկ հոգևորականությունը։ 1377 թվականին Ավիգոնից պապերի վերադարձից հետո նրանց նստավայրը հիմնականում Վատիկանի Առաքելական պալատն է, որը գտնվում է ներկայիս Վատիկան քաղաքում, չնայած որ երբեմն նստավայրը տեղափոխվել է Հռոմի Քուիրինալյան պալատ կամ այլ տեղ։
Վատիկանը տարբերվում է պապական աթոռից, որը գալիս է վաղ քրիստոնեական ժամանակներից և հիմնական եպիսկոպոսական աթոռն է 1,2 միլիարդ լատինական և արևելյան կաթոլիկ հավատակիցներով ամբողջ աշխարհում։ Մյուս կողմից անկախ քաղաք-պետությունը ստեղծվեց 1929 թվականին Պապական աթոռի և Իտալիայի միջև Լաթերանի պայմանագրով, որով այն ներկայացվում էր որպես նոր ստեղծված...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023) • Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- նոյեմբերի 20-ին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը արժանացել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալի։
- նոյեմբերի 19-ին Արգենտինայի նախագահ է ընտրվել Խավիեր Միլեյը (լուսանկարում)։
- նոյեմբերի 17-ին Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնը անվանակոչվել է Վարդան Գրեգորյանի անունով։
- Նոյեմբերի 2-ին թողարկվել է The Beatles-ի «Now and Then» սինգլը, որը ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով՝ հիմնված Ջոն Լենոնի արխիվային դեմո ձայնագրության վրա։
- հոկտեմբերի 30-ին France Football ամսագիրը 2023 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակը շնորհել է Լիոնել Մեսսիին (տղամարդիկ) և Այտանա Բոնմատիին (կանայք):
- հոկտեմբերի 25-ին զինված անձը Միացյալ Նահանգների Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքի երկու վայրերում հրաձգային զենքով սպանել է 18 մարդու և վիրավորել ևս 13-ին:
- հոկտեմբերի 24-ին չեխ բլոգեր Կամիլ Բարտոշեկը ուղղաթիռից 1 միլիոն դոլար է ցրել, իր կինոնկարում ներառված մրցույթի մասնակիցների համար։
- հոկտեմբերի 10-ին Երևան քաղաքի 15-րդ քաղաքապետ է ընտրվել Տիգրան Ավինյանը։
- հոկտեմբերի 7-ին Աֆղանստանի Հերաթ նահանգում երկու երկրաշարժ է տեղի ունեցել , երկուսն էլ՝ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ։
Վերջերս մահացածներ՝ Կոլետ Մազ • Գևորգ Բաղդասարյան • Մաթևոս Ասատրյան • Մեթյու Փերի • Հիբա Աբու Նադա • Լի Քեցյան • սըր Բոբի Չարլթոն
Գիտե՞ք, որ․․․
- ...մազերը սանրելու, հյուսելու, կտրելու, գանգրացնելու, չորացնելու ժամանակ որոշ երեխաներ կարող են կորցնել գիտակցությունը։
- ...ռուս այս արկածախնդիրը (լուսանկարում), 1934 թվականին հռչակվել է եվրոպական պետության թագավոր և իշխել 12 օր։
- ...բողոքող կամ գործադուլավոր արհմիությունները որպես բողոքի նշան օգտագործում են մուլֆիլմի հերոսի (լուսանկարում)։
- ...ավստրալիական այս ավիաընկերությունը գործել է երկու տարի, սակայն ոչ մի թռիչք չի իրականացրել։
- ...որոշ երկրներում տարածված է մետաղադրամների աղավաղումը, սակայն այդ գործողությունը օրենքով չի պատժվում։
- ...բզեզները, մեղուները, կրետները ևս կարող են բնակվել հյուրանոցներում։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
303 556 հոդված |
496 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Անատոլ Ֆրանսի անվան դպրոցի աշխատասեղան
- Հայաստանի ազգային գրադարանի աշխատասեղան
- Նախընտրելի թեմաներ
- Վիքին սիրում է կենսունակ ժառանգություն
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- Շաբաթը մեկ հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1812 թ. – սկսվեց Բերեզինայի ճակատամարտը, Ֆրանս Ռուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկը, որը տևեց 3 օր։
- 1856 թ. – ծնվել է Հենրի Մորգենթաուն, ամերիկյան դիվանագետ, ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունյում (1913 - 1916 թթ.), դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում (մահ. 1943 թ.)։
- 1906 թ. – ծնվել է Սոս Ալիխանյանը, հայ գիտնական, գենետիկ, ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 1985 թ.)։
- 1913 թ. – մահացել է Սարգիս Կուկունյանը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ (ծն. 1863 թ.)։
- 1917 թ. – ստեղծվեց Հոկեյի ազգային լիգան՝ NHL-ը։
- 1942 թ. – տեղի ունեցավ «Կասաբլանկա» նշանավոր ֆիլմի պրեմիերան։
- 1963 թ. – մահացել է Ամելիտա Գալլի-Կուրչին, իտալացի օպերային երգչուհի, «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհի, (ծն. 1882 թ.)։
- 1966 թ. – մահացել է Համաստեղը, արևմտահայ բանաստեղծ, համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը (ծն. 1895 թ.)։
- 1994 թ. – Ջոխար Դուդաևի մարտիկները Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գրավման փորձ արեցին, ինչը կանխվեց Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների կողմից։
Օրվա պատկեր