Հաղորդագրություն

Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Հրաչյա Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

01/04/2023

Ավելին

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը

Մարտի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլիոս Ցամին ստորագրել են հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը: Ծրագրի ստորագրումը հաստատում է երկու երկրների սերտ համագործակցությունը ռազմական ոլորտում և առավել ամրապնդում զինված ուժերի օպերատիվ կարողությունների և փոխգործունակության մակարդակը:

31/03/2023

Ավելին

Միջկառավարական հանձնաժողովի նիստ ՊՆ վարչական համալիրում

Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 16-րդ նիստը։ Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդգծել է երկկողմ ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարևորությունը: Պաշտպանության նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նիստի ընթացքում համագործակցության հեռանկարներին առնչվող արդյունավետ քննարկումներ կլինեն։

28/03/2023

Ավելին

Մեկնարկել են ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքները

2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։ Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։ Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և այդ համատեքստում զինված ուժերի առջև դրված խնդիրներին, նախարարը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև անդրադարձել զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին։

28/03/2023

Ավելին

Ավարտվել է պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքների առաջին հոսքը

Նոր ձևաչափով անցկացվող վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայինները մարտի 25-ին ավարտել են իրենց 25-օրյա հավաքները։ Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Ողջունելով վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայիններին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավվելու, մարտական հերթապահության ընթացքում ցուցաբերած աչալրջության և կարգապահության համար։ Կարևորելով 25-օրյա հավաքների դերն ու դրանց ընթացքում պահեստազորայինների՝ զինվորական գիտելիքների շարունակական բարձրացման անհրաժեշտությունը, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

25/03/2023

Ավելին

Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորամասի կառուցապատման աշխատանքների վերաբերյալ

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին։ ՊՆ կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետը նախարար Պապիկյանին զեկուցել է զորամասի շենք-շինությունների սեյսմակայունությանը, ինչպես նաև վերակառուցման և նորոգման ենթակա շինությունների վերաբերյալ մանրամասներ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառուցապատման աշխատանքների նախագծի ու կատարման ժամկետների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:

25/03/2023

Ավելին

Պաշտպանության նախարարն այցելել է մարտական դիրքեր

Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, հետևել իրականացվող ինժեներական աշխատանքներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է խիստ ուշադրության կենտրոնում պահել դիրքերի արդիականացման, վերազինման գործընթացը, և ներկայացնել այն կարիքները, որոնք առաջնահերթ են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու համար։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտու մարտական դիրքեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, զրուցել ծառայությանն առնչվող հարցերի շուրջ։ Նախարար Պապիկյանը հորդորել է առավել մեծ ակտիվություն ցուցաբերել մարտական, ֆիզիկական և կրակային պարապմունքներին։ Օրվա ավարտին նախարարը շարունակել է առանձնազրույցները սպաների հետ, լսել սպայակազմին հետաքրքրող հարցերը և ներկայացրել այն անելիքները, որոնք իրագործվելու են առաջիկայում։

24/03/2023

Ավելին

Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 24-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու մի քանի ուղղություններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

24/03/2023

Ավելին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ

N զորամիավորում կատարած այցի շրջանակում մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում, շրջել տարածքում, հետևել ծառայությանը, մարտական ու ֆիզիկական պարապմունքների ընթացքին։ Զորամասում կատարած շրջայցից անմիջապես հետո պաշտպանության նախարարը հանդիպել է երկամյա ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության և զինվորական պարտքը պատվով իրականացնելու համար։ Սուրեն Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է զինվորական վկայականները և պարգևատրել ժամացույցներով։ Ավելի ուշ պաշտպանական գերատեսչության ղեկավարը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայակազմի հետ։ Սուրեն Պապիկյանը լսել է սպաներին հուզող հարցերը, ներկայացրել գերատեսչության առաջիկա անելիքներն ու ԶՈՒ բարեփոխումների ընթացքը։

24/03/2023

Ավելին

Շարունակվում է պաշտպանության նախարարի այցը հանրապետության N զորամիավորում

Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր: Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել մարտական հերթափոխի համար շարված անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը: Նախարար Պապիկյանն իր ելույթում անվտանգ ծառայություն է մաղթել հերթափոխի մեկնող զինծառայողներին, վստահեցնելով, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինվորական ծառայության, մարտական հերթապահության կրման, զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար:

24/03/2023

Ավելին

Ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն

Մարտի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն: Զորամասի հրամանատարը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանը ներկայացրել է որոշ մանրամասներ զորամասի պատմության, կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել կցորդներին հետաքրքրող հարցերին: Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային

23/03/2023

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 23-ին N զորամիավորում կատարած այցի ընթացքում շրջել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտում, հետևել մարտական հերթապահության ընթացքին, զրուցել դիրքապահների հետ։ Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել դիրքերի ինժեներական կառույցների հագեցվածությանը, կացարանային պայմաններին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին, թիկունքային ապահովումն իրականացնող ծառայությունների պետերին՝ դիրքերին մատակարարվող զինամթերքի, սննդի, ինժեներական միջոցների ապահովումը լիարժեք կազմակերպելու նպատակով։ Դիրքապահների հետ զրույցի ընթացքում, նախարարը քննարկել է նաև ԶՈւ բարեփոխումներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ պայմանագրային ծառայության նոր հնարավորությունները, որոնք խթան կդառնան արհեստավարժ բանակ ձևավորելու ճանապարհին։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկի համար շենք-շինությունների կառուցապատման տարածք։ Նախարարը շրջել է մասնաշենքերում, հետևել շինարարության ընթացքին, պատասխանատուներին հանձնարարականներ տվել սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտելու և շինությունների շինարարական նորմերը պահպանելու ուղղությամբ։

23/03/2023

Ավելին