.am

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.am
Logo-am-official-isoc.svg
.am դոմենային անվանման լոգոտիպ
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն և վերին մակարդակի դոմեն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Ներածում1994 օգոստոսի 26
TLD տիպվերին մակարդակի ազգային դոմեն
Կարգավիճակգործող
ՄատենավարAMNIC
ԿազմակերպիչISOC-AM
ՆշանակումՀայաստանի հետ կապված օբյեկտներ
ԿառուցվածքԹույլատրվում է գրանցումը անմիջապես երկրորդ (վերին) մակարդակին
ՓաստաթղթերAM TLD policy
Վեճերի լուծումUDRP
Whois-սերվերwhois.amnic.net
ԿայքArmenia Network Information Centre (AMNIC)

.am, Հայաստանի վերին մակարդակի ազգային դոմենն է։ .am տիրույթում դոմեն կարող է գրանցել ցանկացած անձ՝ անկախ իր քաղաքացիությունից։ Դոմենի նվազագույն թույլատրելի երկարությունը 1 նշան է։ Աշխարհի ցանկացած մարդ կարող է գրանցել .am,. com.am, net.am, org.am դոմեն որոշակի վճարով։ Հայաստանի օրենքն արգելում է .am տիրույթի դոմենն օգտագործել սպամի, պոռնոգրաֆիայի կամ ահաբեկչական նպատակներով կայքերի համար[1]։ Հայտնի բրենդների անուններով դոմենների ստեղծումը չի արգելվում։ Երկրորդ մակարդակի դոմենն է nkr.am-ը, որը Արցախի ազգային դոմենն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AM Registration Guidelines, paragraph 1»։ Amnic.net։ 2009-08-01։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]