Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
Jump to navigation Jump to search
  Օրվա բառ

ձիգ ած

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ձիգ

վանկեր՝ ձիգ 

Ստուգաբանություն

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *g՛he-gh- կամ *g՛hi-u-՝ *g՛hei- «քշել, արագ շարժել, նետել, շպրտել» արմատից. հմմտ. ավեստերեն zaena «զենք», այլև հին հնդկերեն haya- «նժույգ», հայերեն ձի:

Ածական

  1. պիրկ, պինդ քաշած՝ ձգած
  2. ուղիղ ու զգաստ կեցվածքով ◆ Պարսպապատ դռնից ներս մտնողները նիզակավորներ էին՝ նժույգների վրա ձիգ նստած: Սերո Խանզադյան
  3. ըստ ժամանակի երկարորեն ձգվող, երկարատև ◆ Քսանյոթ ձիգ դարերի տարիք ունի Երևանը:
  4. ըստ տարածության երկարորեն տարածվող, երկար ◆ Անուշ մրմունջով նիրհած դաշտերով մեղմ օրորվում էր ձիգ քարավանը: (Ավետիք Իսահակյան)
  5. (փխբ․) պինդ, ամուր, անսասան ◆ Այն (արևը) մենք վառել ենք մեր գլխին հար ձեռքերով իր ձիգ ու ջղապինդ: Եղիշե Չարենց

Հոմանիշներ

  1. պիրկ, ձգլիկ (գվռ․)
  2. զգաստ, ուղիղ դիրք (գվռ․)
  3. երկարատև, երկարաժամանակյա
  4. տե՛ս պինդ, ամուր

Գոյական

  1. (ռազմ․) հրացանից արձակված գնդակ կամ թնդանոթից արձակված ռումբ
  2. կանեփի թելից ոլորած հաստ չվան, որ գործ են ածում իբրև արորի շղթա
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Կրթական ծրագիր
Ակումբներ
Լեռնապատի վիքիակումբԱրևածագի վիքիակումբՀացիկի վիքիակումբՄրգավանի աշխատասեղանԱրտաշատի աշխատասեղանԳյումրու վիքիակումբ (Խրիմյան Հայրիկ 46)Գյումրու վիքիակումբ (Շահումյան 69)Ստեփանակերտի վիքիակումբՉարենցավանի աշխատասեղանԴդմաշենի վիքիակումբՈւրասարի աշխատասեղանՔարվաճառի վիքիակումբՎանաշենի վիքիակումբՏողի վիքիակումբՍպիտակի վիքիակումբԱլավերդու վիքիակումբՎարդենիկի վիքիակումբԳորիսի վիքիակումբԿողբի վիքիակումբ

Դպրոցներ

Այբ դպրոցԳագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցԵրևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոց
Ընդհանուր վիճակագրությունԱռաջարկվող ցանկ
  Լեզուներ
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը