ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ֊ն։
Հայտարարության մեջ նշվում է, որ հունվարի 25-ին «Էրեբունի» օդակայանում նոր ռազմատրանսպորտային ուղղաթիռների ընդունման կապակցությամբ տեղի է ունեցել միջոցառում։ Նշենք, որ ՊՆ հայտարարությունից պարզ չէ՝ ուղղաթիռները երբ են գնվել և ինչ պայմանագրերով։