2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info

2022-կորուստներ Հունվար 15, 2023 20:04 | RAZM.INFO -

Օրերս Ռազմինֆոն հրապարակել էր 2022 թվականին Ադրբեջանի ուժայինների հայտնի կորուստների վիճակագրություն, որը շտապել էր հերքել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որակելով այն որպես «ապատեղեկատվություն»։ Կասկածները փարատելու համար ստորև հրապարակում ենք մեզ հայտնի կորուստների անվանացանկը։ Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, կարող ենք վստահ լինել, որ իրական կորուստների թիվն ավելին է, քան մեզ հայտնի է։

Continue reading

[ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info

Հունվար 4, 2023 17:36 | RAZM.INFO -

2022թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 149 կորստի մասին, որոնցից առնվազն 81-ը սպանվել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ վրա հարձակման ժամանակ։

Continue reading

ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել

ՀՀ ԶՈւ ավիացիան համալրվել է նոր ուղղաթիռներով Հունվար 25, 2022 20:16 | RAZM.INFO -

ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ֊ն։

Continue reading

Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info

կորուստ Հունվար 5, 2022 22:23 | RAZM.INFO -

2021թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին: Դրանցից առնվազն 13-ը մահացել կամ սպանվել է մարտական պայմաններում։

Continue reading

Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել

Դեկտեմբեր 10, 2021 18:56 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը հարձակվել է ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ)։ Մարտերի ընթացքում զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։ Եվս ութ զինծառայող վիրավոր է։

Continue reading

Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել

շեհիդ Նոյեմբեր 30, 2021 15:24 | RAZM.INFO -

Նոյեմբերի 30-ին Ադրբեջանում վարժանքների ներգրավված ուղղաթիռ է վթարվել, որի արդյունքում մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության 13 գործող և 1 պահեստազորի սպա:

Continue reading

Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք

Նոյեմբեր 26, 2021 20:39 | RAZM.INFO -

Պատերազմից անցել է մեկ տարի, ու օբյեկտիվորեն կար անհրաժեշտություն լուրջ փոփոխությունների՝ ռազմավարության ու մարտավարության վերանայման, հավանական մարտական գործողություններում սեփական միավորների բաշխման ու գնահատման վերարժևորման, պատերազմի փորձի ու առկա միտումների, ինչպես նաև նոր բնագծերով պայմանավորված իրավիճակին համահունչ միջոցառումների կազմակերպման:

Continue reading

Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել

Նոյեմբեր 24, 2021 18:13 | RAZM.INFO -

Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) աճյունը՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։

Continue reading

Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել

Նոյեմբեր 22, 2021 20:59 | RAZM.INFO -

Նոյեմբերի 22-ին` ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կրակից Գեղարքունիքի մարզում զոհվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Continue reading

Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ

Նոյեմբեր 19, 2021 18:12 | RAZM.INFO -

Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։

Continue reading