[ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info

2022թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 149 կորստի մասին, որոնցից առնվազն 81-ը սպանվել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ վրա հարձակման ժամանակ։

[ԹԱՐՄԱՑՈւՄ] Սեպտեմբերյան մարտերից դուրս մեզ հայտնի 68 կորստից մարտական են 4-ը։ Նրանցից երկուսի մահվան պատճառ է նշվում հայկական կողմի կրակը, մյուս երկուսինը՝ ականի պայթյունը։ Կորուստներից առնվազն 30-ը պայմանագրային զինծառայողներ են, այդ թվում՝ պահեստազորի 1 գնդապետ և 4 փոխգնդապետ։ [ԹԱՐՄԱՑՈւՄ]

Ադրբեջանի ուժային կառույցներում գրանցված ինքնասպանությունների հայտնի թիվը 20 է, որը բավական բարձր է նախորդ տարիներին հայտնի դարձած ցուցանիշներից (համեմատության համար. 2021թ․ գրանցվել է ինքնասպանության 9, 2020թ․՝ 5 դեպք)։ Covid-19-ից մահացել է 1 մայոր։

[ԹԱՐՄԱՑՈւՄ] Մեր հայտնաբերած 149 կորստից Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է միայն 142-ի մասին, իսկ մնացածների մասին տեղեկացել ենք ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքերից, սոցցանցերից։ [ԹԱՐՄԱՑՈւՄ]

Ադրբեջանի ԶՈւ 2022թ. կորուստները՝ ըստ Ռազմինֆոյի (ներառյալ սեպտեմբերյան պատերազմի կորուստները).

ԱմիսՄարտականՈչ մարտականԱնհայտ
Հունվար19
Փետրվար1
Մարտ2
Ապրիլ
Մայիս4
Հունիս10
Հուլիս6
Օգոստոս28
Սեպտեմբեր813
Հոկտեմբեր5
Նոյեմբեր7
Դեկտեմբեր19
Ընդհանուր8564

2022թ․ Ադրբեջանի ուժայինների կորուստների անվանացանկը՝ այստեղ։

Հարկ է նշել, որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց (օրինակ)։ Ամենայն հավանականությամբ կան կորուստներ, որոնք հայտնի չեն Ռազմինֆոյին։

Հավելենք, որ 2021 թվականին Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *