Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան, մայիսի 22, 1924, Փարիզի 6-րդ շրջան, Ֆրանսիա - հոկտեմբերի 1, 2018, Մուրիես, Ֆրանսիա), ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։
Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։
2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը
Ազնավուրի հայրը` Միքայելը (Միշան), ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում (Ռուսական կայսրություն), արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին, Իզմիթում (Օսմանյան կայսրություն), հայ վաճառականների ընտանիքում։ Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թիֆլիսում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- Ջասինդա Արդերնի հրաժարականից հետո, Քրիս Հիփքինսը դարձել է Լեյբորիստական կուսակցության ղեկավար և Նոր Զելանդիայի 41-րդ վարչապետ։
- հունվարի 19-ից Էլիզաբեթ Բորնի կառավարության կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ֆրանսիայում գործադուլներ և ցույցեր են սկսել (նկարում)։
- 2022 թվականին՝ 60 տարվա մեջ առաջին անգամ, Չինաստանի բնակչությունը քիչ ծնելիության և մահացության աճի պատճառով պակասել է 850 000 մարդով։
- հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի մոտ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է 15 զինծառայող, իսկ 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
- հունվարի 16-ին Պալերմոյում հատուկ ծառայությունների հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է Իտալական մաֆիայի «կնքահայր» Մատեո Մեսինա Դենարոն։
- Արքայազն Հարրիի գրած «Պահեստային» վերնագրով հուշագրությունը, որը հրապարակվել է 2023 թվականի հունվարի 10-ին, Իսպանիայի գրախանութներում հայտնվել է հունվարի 5-ին, բայց շտապ հանվել է վաճառքից։ Գրքում բրիտանական թագավորական ընտանիքի հետ կապված բացահայտումներ կան։
- առնվազն 71 մարդ զոհվել է, ավելի քան 1,5 միլիոնը՝ հոսանքազրկվել, իսկ ԱՄՆ-ում և Կանադայում չեղարկվել են ավելի քան 7000 չվերթ «ռումբ փոթորկի» և ձյան առատ տեղումների հետևանքով, որը տարածվել է Քվեբեկից Տեխաս։
Վերջերս մահացածներ՝ Զազա Ալեքսիձե • Ջինա Լոլոբրիջիդա • Վախթանգ Կիկաբիձե • Իննա Չուրիկովա • Վրեժ Մարկոսյան • Լիզա Մարի Փրեսլի
Գիտե՞ք, որ․․․
- ... այս վեպը կարդալու համար, շատ մարդիկ գրագիտություն են սովորել։
- ... հնագետները ռենտգենի միջոցով պարզել են, որ «քուրմը» հղի կին է եղել, «Քսերքսեսի դուստրը» վերջերս է սպանվել, իսկ «եգիպտական արքայադուստրը»՝ լաթերով լցված խրտվիլակ է եղել։
- ... ուղտի փսլինքը կարելի է ուտել (նկարում)։
- ... Ռուսաստանի Կալինինգրադի մարզում կարելի է այցելել «պարող անտառ»։
- ... սովորական գրասենյակային ամրակը փոխանակել են երկհարկանի տան հետ։
- ... անտառն էլ կարող է «գտնվել ոգելից խմիչքի ազդեցության տակ»։
- ... մեղեդին գլխավորել է հիթ-շքերթը գրվելուց 70 տարի անց։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
294 972 հոդված |
446 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Հայ երաժշտության հանրագիտարանի նյութերի ավելացում Վիքիպեդիայում (վիքիակումբներ)
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- Շաբաթը մեկ հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1667 թ. – ռուս - լեհական պատերազմի ժամանակ կնքվեց Անդրուսովյան համաձայնագիրը, որով Կիևը ժամանակավորապես մտավ ցարական Ռուսաստանի կազմի մեջ:
- 1882 թ. – ծնվել է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, ԱՄՆ-ի նախագահ, 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում (մահ. 1945 թ.):
- 1896 թ. – Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո Հալեպում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի թուրքերը զորքերը հետ էին քաշում Զեյթուն գավառից:
- 1933 թ. – գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Գերմանիայի իշխանությունը հանձնեց ֆաշիստներին, Ադոլֆ Հիտլերը նշանակվեց կանցլեր:
- 1937 թ. – ծնվել է Բորիս Սպասկին, ռուս նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն:
- 1964 թ. – ծնվել է Պետրոս Ղևոնդյանը՝ հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը (զոհվել է 1994 թ.):
- 1969 թ. – The Beatles բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը տվեց իր վերջին համերգը:
- 2001 թ. – Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը: