Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Վազգեն Զավենի Սարգսյան, հայազգի ռազմական և քաղաքական գործիչ, գրող, Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար (1991-1992թթ․ և 1995-1999թթ․), Հայաստանի Հանրապետության վարչապետ (1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը)։ Իր հասարակական-քաղաքական գործունեությունը սկսել է 1988 թվականին Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի միացումը Խորհրդային Հայաստանին։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական հրամանատարներից մեկը։
Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ մեծ ազդեցություն ունեցող գործիչ։ 1996 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններում սատարել է գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ արդեն 1998 թվականին Արցախյան հարցի վերաբերյալ հակասութուններ ունենալով վերջինի հետ, ստիպեց հրաժարական տալ` օգնելով այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընտրվել Հայաստանի նախագահ։ Նա «Հանրապետական» կուսակցության հետ միավորվեց և դաշինք կնքեց Խորհրդային Հայաստանի նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ։ 1999 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց։ Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ և «դե ֆակտո» Հայաստանում որոշում ընդունող՝ վերահսկելով երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- 2022 թվականին՝ 60 տարվա մեջ առաջին անգամ, Չինաստանի բնակչությունը քիչ ծնելիության և մահացության աճի պատճառով պակասել է 850 000 մարդով։
- հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի մոտ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է 15 զինծառայող, իսկ 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
- հունվարի 16-ին Պալերմոյում հատուկ ծառայությունների հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է Իտալական մաֆիայի «կնքահայր» Մատեո Մեսինա Դենարոն (նկարում)։
- Արքայազն Հարրիի գրած «Պահեստային» վերնագրով հուշագրությունը, որը հրապարակվել է 2023 թվականի հունվարի 10-ին, Իսպանիայի գրախանութներում հայտնվել է հունվարի 5-ին, բայց շտապ հանվել է վաճառքից։ Գրքում բրիտանական թագավորական ընտանիքի հետ կապված բացահայտումներ կան։
- առնվազն 71 մարդ զոհվել է, ավելի քան 1,5 միլիոնը՝ հոսանքազրկվել, իսկ ԱՄՆ-ում և Կանադայում չեղարկվել են ավելի քան 7000 չվերթ «ռումբ փոթորկի» և ձյան առատ տեղումների հետևանքով, որը տարածվել է Քվեբեկից Տեխաս։
- Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն՝ եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով Ֆրանսիայի հավաքականին; Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին սահմանել է աշխարհի առաջնության ռեկորդ և ճանաչվել մրցաշարի լավագույն խաղացող։
- Դուբայում անցկացվող 2022 թվականի պարածանրամարտի աշխարհի գավաթի առաջնությունում 55 կգ քաշային կարգում Գրետա Վարդանյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։
Վերջերս մահացածներ՝ Զազա Ալեքսիձե • Ջինա Լոլոբրիջիդա • Վախթանգ Կիկաբիձե • Իննա Չուրիկովա • Վրեժ Մարկոսյան • Լիզա Մարի Փրեսլի • Լիպարիտ Սարգսյան
Գիտե՞ք, որ․․․
- ․․․ նրան (նկարում) «Մերկ գեներալ» և «ճապոնացի Վան Գոգ» են անվանել և նրա կյանքի մասին սերիալ են նկարահանել, որը ցուցադրվել է 17 տարի։
- ․․․ անգլուհի այս մոտոցիկլավարը շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած առաջին կույր կինն է։
- ... Հյուսիսային Կորեայի ֆուտբոլային թիմերից մեկը կոչվում է օրացուցային օրվա անունով։
- ․․․ երեք հայ անվանիները՝ երկու գրողները և դերասանը, երեք քույրերի որդիներ են։
- ․․․ այս անձը դադարել է աճել երկու տարեկանից, և ժամանակ առ ժամանակ դառնում է Գինեսի ռեկորդակիր և կորցնում ռեկորդը։
- ․․․ աշխահում ամենակարճ անվանումով քաղաքներից մեկը Ֆրանսիայի Սոմի գավառում է, որի բնակիչները ելնելով «Y» տառի հունարեն անվանումից՝ իրենք-իրենց անվանում են իփսիլոնցիներ։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
294 665 հոդված |
435 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Բժշկական վիքիհավաք 2023
- Հայ երաժշտության հանրագիտարանի նյութերի ավելացում Վիքիպեդիայում (վիքիակումբներ)
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- Շաբաթը մեկ հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1705 թ. – ծնվել է Ֆարինելլին, իտալացի նշանավոր օպերային երգիչ (մահ. 1782 թ.):
- 1776 թ. – ծնվել է Էռնստ Հոֆմանը, ռոմանտիզմի ժանրի գերմանացի գրող (մահ. 1822 թ.):
- 1848 թ. – ԱՄՆ-ում սկսվեց Կալիֆոռնիական «ոսկու տենդը», երբ հայտնաբերվեց ոսկու առաջին կտորը:
- 1924 թ. – ծնվել է Պարույր Սևակը, հայ մեծանուն գրող, բանաստեղծ, գրականագետ (մահ. 1971 թ.):
- 1924 թ. – սկսվեցին առաջին Ձմեռային օլիմպիական խաղերը:
- 1953 թ. – ծնվել է Յուրի Բաշմետը, ռուս նշանավոր երաժիշտ, ալտահար, դիրիժոր:
- 1984 թ. – թողարկվեց առաջին Էփլ Մակինտոշ անհատական համակարգիչը:
- 1987 թ. - մահացել է Արամ Նալբանդյանը, հայ ականավոր քիմիկոս (ծն. 1908 թ.):
- 2011 թ. – Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործության` պայթյունի հետևանքով մահացավ 35 մարդ, մոտ 180-ը վիրավորվեցին: