Նոր հավաքածուն ընդգրկում է ավելի քան 10 տառատեսակ եւ նկարվածք։ Բոլոր տառատեսակները հայկական տառաշարից բացի ունեն լատինական, իսկ հաճախ նաեւ կյուրեղյան եւ հունական տառաշարեր, ինչպես նաեւ թվանշաններ եւ օժանդակ գրանշաններ։ Այս նոր տառատեսակները, ինչպես նաեւ Թարումեան հին տառատեսակները ներկայացված են առանձին թերթիկով, որը կարող եք ներբեռնել այստեղ։ Սրանցից մի քանիսը կարելի է ձեռք բերել myfonts.com կայքում։
Կարդալ ավելին***
Հե՜յ, Արցախյան բարձր լեռներ,Հե՜յ, անառիկ հոգիներ,Կրկին հողում ձեր օր-գիշերԵրգ են սուլում գնդակներ։ Կրկին հարյուր-հազարներովՄոտենում է թշնամին,Կրկին խիզախ ջոկատներովՊաշտպանվում է Արցախցին։ «Հուսա՛, Արցախ, ջոկատներդՄիայնակ չեն այս կռվում․Խումբ-խումբ, ահա, տասնյակ գնդերՈստանից են մոտենում։ Հարյուր ու մի, հազար ու միԽիզախ հեծյալ, զենքերով,Շեփորներով ընդվզումի՝Կանոնավոր շարքերով։ Լսե՜ք, ահա՜, մոտենում ենՁեր եղբայրներն աննկուն,Ու փայլում են բյուր-բյուր աչքերՈւ բյուր սրեր շողշողուն»։ Բայց ո՜չ․․․ լուռ են կածանները,Չեն դղրդում ճամփաներըՀեծյալների դոփյունից,Հուր չի կաթում թրերից։ Վաղուց չկան հեծյալները,Մետաղ-ջարդոն են սրերը․․․Կա միայն դատարկախոսԻնքնավստահ բարձրախոս․․․ ~1992
Կարդալ ավելինՇշի վզիկի, Արցախի եւ հայ ազգի ապագայի մասին
Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2023 թվականի հունվարի 22-ին
Կարդալ ավելինՇնորհանդես․ Երեք գիրք եւ մի կայք
Ւիլյամ Շեյք-Սպիըրի Հնչյակները Ըստ Լեոնիդ Ֆիլատովի․ Հրաձիգ Թորոսի՝ ճարպիկ կտրիճի մասին Ռուբէն Թարումեան․ Խառնուրդ․ Բանաստեղծություններ, թարգմանություններ Շնորհանդեսի տեսագրությունը
Կարդալ ավելինCapitulation․ Արդյոք Հայաստանը պարտվել է պատերազմում
Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2022 թվականի սեպտեմբերի 29-ին
Կարդալ ավելինՈ՞րն է պատճառը, որ․․․
Ինչպես հայտնի է (ասում են), Ռուսաստանը Հայաստանի գոյության երաշխավորն է, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի առաջապահը։ Եւ առհասարակ, մեր ազգերը եղբայրներ են․ ռուսները ավագ եղբայրն են, հայերը՝ կրտսեր։ Եւ ընթացող պատերազմները, որոնց մասնակցում են «եղբայրները», որքա՜ն նման են մի շարք մանրամասներով։ Եւ նույնիսկ այն մանրամասները, որոնցով եղբայրները տարբերվում են, միեւնույն է բերում են արդյունքում ընդհանուր պատկերի նմանության։ Եւ այսպես, ո՞րն է պատճառը, որ․ Հայաստանում ասում են «Հաղթելու ենք», բայց պարտվում են։ Ռուսաստանում ասում են «Հաղթելու ենք», բայց պարտվում են։ Հայաստանում հարցնում են, ինչո՞ւ բանակը չի հարվածում թշնամու կարեւոր ռազմական կետերին՝ երկաթգծին, կամուրջներին…
Կարդալ ավելինՀայոց գիրը եւ թիթեռը
կամ՝ Հայակենտրոնություն-2 Նա ընկավ հատակին՝ մի նրբագեղ արարած, մի փոքր բան, որ ընդունակ էր խախտելու հավասարակշռությունը, եւ շրջվեց շարանը փոքրիկ դոմինոների, մեծ դոմինոների, եւ ապա՝ հսկա դոմինոների․ վայր ընկան Ժամանակով շաղկապված բոլոր տարիները։ Ռեյ Բրեդբերի, «Եւ ամպրոպ որոտաց» ԼՈՐԵՆՑԻ ԵՒ ԲՐԵԴԲԵՐԻԻ ԹԻԹԵՌՆԵՐԸ Ասում են, թե պատմությունը պայմանական եղանակ չի սիրում։ Սակայն, թերեւս, դա վերաբերում է միայն պատմության շարադրմանը, բայց ոչ պատմագիտության շրջանակներում դրա օրինաչափությունների ուսումնասիրմանը։ Ենթադրույթներ առաջ քաշելը, վերլուծվող համակարգի տարբեր հատկանիշների փոփոխման հետեւանքների հետազոտումը գիտական եղանակի անբաժան մասն են կազմում, նույնիսկ եթե դրանք երբեմն չափազանց վերացական արդյունքների են հանգեցնում։ Համակարգերը լինում են, մասնավորապես, կանխորոշ, այսինքն…
Կարդալ ավելինՄիասնական գրոհ հայ ինքնության դեմ
Նկարում՝ Մաշտոցը, Եզնիկն ու Կորյունը Yelling ընկերության «նկարիչների» պատկերացմամբ։ Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2022 թվականի հուլիսի 6-ին
Կարդալ ավելինПопытка компромиссного решения шекспировского вопроса
Հրապարակվել է Պսկովի համալսարանի «Метаморфозы истории» հանդեսի 24 թողարկման մեջ։
Կարդալ ավելինԾխելու իրավունքի մասին
Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2022 թվականի հուլիսի 6-ին
Կարդալ ավելին