SpaceX

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SpaceX
Изображение логотипа
Entrance to SpaceX headquarters.jpg
Տեսակինքնաթիռաշինական ընկերություն և launch service provider?
Հիմնադրված էմարտի 14, 2002[1]
ՀիմնադիրԻլոն Մասկ
ՎայրHawthorne, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[2]
ՏնօրենԻլոն Մասկ
Արդյունաբերությունավիատիեզերական արդյունաբերություն և space industry?
Աշխատողների թիվ7000 մարդ (օգոստոս 2020)[3]
ՍեփականատերԻլոն Մասկ
Կայքspacex.com(անգլ.)
Commons-logo.svg SpaceX Վիքիպահեստում

Space Exploration Technologies Corporation (SpaceX), ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հոտորն քաղաքում գտնվող գլխավոր գրասենյակում տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերություն։ 2020 թվականի մայիսի 30-ին այս ընկերությունը տիեզերք է արձակել Falcon 9 հրթիռով ֆրյու Դրագոն տիեզերանավը։ SpaceX ընկերության այս նվաճումը բացառիկ է այն առումով, որ տիեզերագնացության պատմության ընթացքում առաջին անգամ մասնավոր ընկերությունն է տիեզերական թռիչք իրականցրել[4]։ Պլանավորում է վեց տարում հասնել Մարս մոլորակ՝ Երկրագնդի և Մարսի սինխրոնիզացիայի ժամանակ[5]։

Հիմնադրվել է 2002 թվականին PayPal-ի նախկին սեփականատեր և Tesla Motors-ի նախկին CEO Իլոն Մասկի կողմից տիեզերք թռչելու ծախսերը կրճատելու նպատակով՝ ուղի բացելով Մարսի գաղութացմանը։ Ընկերությունը մշակել է հրթիռ-կրիչներ Falcon 1-ը և Falcon 9-ը՝ ամենասկզբից նպատակ ունենալով դարձնել դրանք բազմանգամյա օգտագործման, ինչպես նաև Dragon տիեզերանավ՝ Միջազգային տիեզերական կայանը համալրելու համար։ Dragon V2-ի ուղևորային տարբերակը տիեզերագնացներին Միջազգային տիեզերական կայան տեղափոխելու համար գտնվում է մշակման եզրափակիչ փուլում։ 2015 թվականից սկսած՝ մասնակցում է նաև Հիպերլուփ վակուումային գնացքի նախագծի իրագործմանը։

Որակի և արժեքի վերահսկողության նպատակով արտադրանքի բաղադրիչների մեծամասնության արտադրությունը, վերամշակումը և թեստավորումը իրագործվում է՝ սեփական ռեսուրսների վրա հիմնվելով՝ ներառյալ Merlin, Kestrel, DracoDraco և SuperDraco հրթիռային շարժիչները, որոնք օգտագործվում են Falcon կրող հրթիռների և Dragon տիեզերանավի վրա։ Դա թույլ է տալիս SpaceX-ին առաջարկել ամենացածր գները շուկայում, ինչպես նաև նշանակալիորեն նվազեցնում է արտադրության ժամանակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

SpaceX-ը հիմնադրվել է 2002 թվականի հունիսին PayPal վճարային համակարգի բաժնետեր Իլոն Մասկի կողմից։

Aquote1.png Ընկերությունը հիմնվել է այն բանի համար, որպեսզի նպաստի մարդու կողմից տիեզերքի յուրացմանը։ Դա մեր գոյության գլխավոր պատճառն է։ Aquote2.png


2006 թվականի մարտի 24-ին իրականացվեց ընկերության համար առաջին Falcon 1 կրող հրթիռի թռիչքը, որն ավարտվեց վթարով[6]։

2006 թվականի օգոստոսին ընկերությունը դարձավ ՆԱՍԱCommercial Orbital Transportation Services (COTS) ծրագրի հաղթողը և մոտավորապես 396 մլն ֆինանսավորում ստացավ Falcon 9 կրող հրթիռի և Dragon տիեզերանավի վերամշակման և ներկայացման համար[7][8]։ Ըստ COTS-ի ծրագիրը բաժանվեց 40 փուլերի, որոնցից յուրաքանչյուրը վճարվում էր առանձին։ Դրա կատարումը երկարաձգվեց մինչև 2020 թվականը[9]։

2008 թվականի սեպտեմբերի 28-ին կայացավ Falcon 1 կրող հրթիռի հաջող բացթողնումը և օգտակար բեռի դուրսբերումը ուղեծիր։

2008 թվականի դեկտեմբերի 22-ին SpaceX-ի և ՆԱՍԱ-ի միջև կնքվեց պայմանագիր Commercial Resupply Services (CRS) ծրագրի շրջանակներում Միջազգային տիեզերական կայանը 1,6 մլրդ դոլարի չափով մատակարարելու համար[10]։ Սկզբնապես պլանավորված 12 առաքելություններին առավել ուշ ավելացվեցին ևս երեքը[11]։

2010 թվականի հունիսի 4-ին իրականացվեց Falcon 9 կրող հրթիռի առաջին արձակումը, ուղեծիր բաց թողնվեց Dragon տիեզերանավի մակետը [12]։ 2010 թվականի դեկտեմբերի 8-ին ուղեծիր արձակվեց Dragon տիեզերական նավը։ 2012 թվականի մայիսի 25-ին Dragon տիեզերանավը առաջին անգամ կցվեց Միջազգային տիեզերական կայանի Հարմոնիա մոդուլին[13]։

2011 թվականին SpaceX-ը սկսեց մասնակցել ՆԱՍԱ-ի կողմից իրականացվող Commercial Crew Program.-ին։ Այդ ծրագրի շրջանակներում պայմանագիր կնքեց 2011 թվականին 75 մլն.$-ով տիեզերանավ վերամշակելու համար[14] և 440 մլն.$-ով 2012 թվականին[15][16]։ 2014 թվականի սեպտեմբերի 16-ին NASA-ն հայտարարեց SpaceX ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին Commercial Crew Program ծրագրի շրջանակներում Dragon V2 տիեզերանավի օգնության Միջազգային տիեզերական կայան տիեզերագնացներ փոխադրելու գծով։ Պայմանագրի արժեքը 2,6 մլրդ դոլար էր[17]։

2015 թվականի հունիսի 28-ին SpaceX CRS-7-ով ՄՏԿ-ն համալրելու առաքելության շրջանակներում տեղի ունեցավ վթար Dragon տիեզերանավի հետ Falcon 9 կրող հրթիռի արձակման ժամանակ։ Կրող հրթիռը ջախջախվեց օդում արձակումից 2 րոպե 19 վայրկյան հետո[18]։

2016 թվականի հունվարի 14-ին NASA-ն ընտրեց SpaceX ընկերությանը ՄՏԿ-ն Commercial Resupply Services 2 (CRS2) համալրելու ծրագրի երկրորդ փուլի երեք հաղթողներից մեկը՝ Dragon տիեզերանավի համար 6 երաշխավորված առաքելություններով և անհրաժեշտության դեպքում պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ[19][20]։

2016 թվականի ապրիլի 27-ին ընկերությունը ստացավ իր առաջին EELV[en]-պայմանագիրը ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հետ մասին պետական անվտանգության ապահովման համար առավել կարևոր արբանյակները տիեզերք ուղարկելու, GPS 3-2 նավիգացիոն արբանյակը բացթողնելու ծրագիրն իրականացնելու համար։ Պայմանագրի արժեքը կազմեց 82,7 մլն դոլար[21][22]։

2018 թվականի փետրվարի 6-ին SpaceX-ն անցկացրեց Falcon Heavy գերծանր կրող հրթիռի առաջին արձակումը [23][24]։

2018 թվականի ապրիլի 19-ին SpaceX-ն իրականացրեց TESS տիեզերական աստղադիտակի՝ հաջորդ սերունդի էկզոմոլորակներ որոնողի արձակումը։ Վերջինս իրականացվեց Falcon 9 կրող հրթիռի օգնությամբ, որը սկսեց գործողությունը Կանավերալ հրվանդանից։ TESS աստղադիտակը իր հիմնական գիտական առաքելությունն իրականցնելու ժամանակ կհետևի ավելի քան 200 հազար ամենավառ աստղերին, որ գտնվում են Արեգակնային համակարգի հարևանությամբ, և կփնտրի մոլորակներ՝ օգտագործելով ավանդական տարանցիկ մեթոդը[25]։

Արձակման արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

SpaceX-ի ներկայացուցիչների հայտարարությամբ՝ մասշտաբի էֆեկտի և վերադարձվող աստիճանների կրկնակի օգտագործման շնորհիվ՝ ընկերությունը կկարողանա ապագայում նվազեցնել մեկ արձակման գինը մինչև $5–7 մլն[26][27]։ Մասկը նաև խոստացավ, որ կազմակերպությունը կկարողանա ուղեծիր հասցվող օգտակար բեռի կիլոգրամի համար արժեքը նվազեցնել մինչև $1100[28]:

Առևտրային պատվիրատուների համար.

2013 թվականի դրությամբ՝ Falcon 9 կրող հրթիռի վրա բեռի դուրսբերումը արժե $56,5 մլն[26] (այլ տվյալներով՝ 58-65 մլն)[29]։

Սկսած 2014 թվականի հունիսից՝ կրող հրթիռի արձակման նվազագույն արժեքը առևտրային պատվիրատուի համար կազմում էր $61,2 միլիոն[30]։

2016 թվականի մայիսից սկսած՝ առաջին աստիճանի վերադարձ իրականացնել թույլ տվող, օգտակար բեռ ունեցող արձակումների նվազագույն գները․ Falcon 9-ի համար՝ $62 մլն, Falcon Heavy-ի համար՝ $90 մլն[31]։

Ընկերության ներկայացուցչի հավաստմաբ՝ առաջին աստիճանի վերադարձման օգտագործմամբ արձակումը կարժենա 30 % առավել էժան, ինչը կկազմի $40 միլիոն[32]։

ՆԱՍԱ-ի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար․

Ի տարբերություն առևտրային հարաբերությունների՝ ԱՄՆ-ում կառավարական և ռազմական արձակումները պահանջում են լիազորման հատուկ գործընթաց, ինչը էականորե, տասնյակ միլիոնավոր դոլարներով, բարձրացնում է արձակման ինքնարժեքը[33][34]։

ՄՏԿ բեռ հասցնելու համար Commercial Resupply Services նախագծի շրջանակներում ընկերությունը յուրաքանչյուր առաքելության համար ՆԱՍԱ-ից ստանում է $120 միլիոն․ այդ գնի մեջ է մտնում նաև Dragon տիեզերանավի համար վճարը[35]։

2016 թվականին SpaceX-ը $82,7 մլն արժողությամբ պայմանագիր է կնքել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ GPS արբանյակը Falcon 9 կրող հրթիռով արձակելու համար[21]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության աշխատակիցների քանակը պարբերաբար աճում է. 2005 թվականի նոյեմբերի 160-ից այն հասել է մոտավորապես 4000-ի՝ 2015 թվականի հուլիսի դրությամբ։ Աշխատակիցների քիչ քանակությունը, այլ նման ընկերությունների համեմատ, կապված է արձակումները առավելագույնս էժանացնելու հետ։ Դա, ինչպես և Մարս մարդկանց տեղափոխումը[36], հանդիսանում է կազմակերպության հիմնական նպատակը[37]։

Կազմակերպության հիմնադրման պահից արձակումների և վայրէջքների վիճակագրություն.

5
10
15
20
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
  •   Falcon 1
  •   Falcon 9
  •   Աստիճանական վայրէջք
  •   Dragon
  •   Falcon Heavy

Սեփականատերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի տվյալներով՝ կազմակերպության 2/3-ը պատկանում է Իլոն Մասկին[38]։

Կազմակերպության 10 %-ը պատկանում է Google և Fidelity Ventures ընկերություններին։ Սեփականատերերի թվում են նաև Draper Fisher Jurvetson-ը, Founders Fund-ը, Valor Equity Partners-ը, Capricorn-ը և այլք[39]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.spacex.com/about
  2. Global Research Identifier Database — 2015.
  3. https://fortune.com/company/spacex/
  4. «SpaceX now operates the world’s biggest commercial satellite network»։ MIT Technology Review (անգլերեն)։ Վերցված է 2021-01-01 
  5. «SpaceX»։ SpaceX (անգլերեն)։ Վերցված է 2021-01-01 
  6. «Fuel leak apparently doomed Falcon 1» (անգլերեն)։ spaceflightnow.com։ 2006-03-25 
  7. «NASA Selects Crew and Cargo Transportation to Orbit Partners» (անգլերեն)։ nasa.gov։ 2006-08-18 
  8. «Statement of William H. Gerstenmaier Associate Administrator for Space Operations before the Committee on Science, Space and Technology Subcommittee on Space and Aeronautics U.S. House of Representatives» (անգլերեն)։ science.house.gov։ 2011-05-26։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-08-ին 
  9. Commercial Orbital Transportation Services (COTS) Program, էջ. 6
  10. «NASA Awards Space Station Commercial Resupply Services Contracts» (անգլերեն)։ nasa.gov։ 2008-12-23 
  11. «NASA lines up four additional CRS missions for Dragon and Cygnus» (անգլերեն)։ nasaspaceflight.com։ 2015-03-03 
  12. «SpaceX Falcon 9 rocket enjoys successful maiden flight» (անգլերեն)։ bbc.com։ 2010-06-04 
  13. «First commercial cargo ship arrives at space station» (անգլերեն)։ spaceflightnow.com։ 1012-05-25 
  14. Space Exploration Technologies Corp. Commercial Crew Development Round 2 (CCDev2) Space Act Agreement
  15. SpaceX Commercial Crew Integrated Capability (CCiCap) Space Act Agreement
  16. Commercial Crew Program — The Essentials
  17. «American Companies Selected to Return Astronaut Launches to American Soil» (անգլերեն)։ nasa.gov։ 2014-09-16։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-11-ին 
  18. «Dragon SpX-7 Mission Updates» (անգլերեն)։ spaceflight101.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին 
  19. «Orbital, Sierra Nevada, SpaceX Win NASA Commercial Cargo Contracts» (անգլերեն)։ spacenews.com։ 2016-01-14 
  20. «Dream Chaser, Dragon and Cygnus All Awarded NASA CRS2 Space Station Resupply Contracts» (անգլերեն)։ americaspace.com։ 2016-01-14 
  21. 21,0 21,1 «Falcon 9 rocket wins landmark U.S. Air Force launch contract» (անգլերեն)։ spaceflightnow.com։ 2016-04-27 
  22. «SpaceX wins $82 million contract for 2018 Falcon 9 launch of GPS 3 satellite» (անգլերեն)։ spacenews.com։ 2016-04-27 
  23. «SpaceXն առաջին անգամ արձակել է Falcon Heavy գերծանր հրթիռը»։ Վերցված է 2018-02-07 
  24. «Ինչու՞ Իլոն Մասկը ուղարկեց Tesla մեքենան տիեզերք։»։ Аргументы и Факты։ 2018-02-07 
  25. "SpaceX successfully launches NASA's next-gen exoplanet-hunter" New Atlas, April 19, 2018
  26. 26,0 26,1 «The Rocketeer» (անգլերեն)։ foreignpolicy.com։ 2013-12-09 
  27. «Shotwell: Reusable Falcon 9 Would Cost $5 to $7 Million Per Launch» (անգլերեն)։ parabolicarc.com։ 2014-01-14 
  28. «Forget Apple, SpaceX is the most important company of 2009» (անգլերեն)։ evadot.com։ 2019-06-12 
  29. «China to Hold Long March Pricing Steady» (անգլերեն)։ parabolicarc.com։ 2013-09-28 
  30. «Capabilities & Services. Արխիվացված է 2014 թվականի հունիսի 7-ի տվյալներից։» (անգլերեն)։ spacex.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-07-ին 
  31. «Capabilities & Services»։ spacex.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-07-ին։ Վերցված է 2018-06-12 
  32. The Elon Musk special: 30 % off your flight in a used SpaceX rocket // Quartz.com
  33. «SpaceX books first two launches with U.S. military» (անգլերեն)։ spaceflightnow.com։ 2012-12-06։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին։ Վերցված է 2018-06-12 
  34. «NASA Selects Launch Services Contract for Jason-3 Mission» (անգլերեն)։ nasa.gov։ 2012-07-16 
  35. «SpaceX Says Falcon 9 To Compete For EELV This Year» (անգլերեն)։ aviationweek.com։ 2014-03-10 
  36. «MarsNow 1.9 Profile: Elon Musk, Life to Mars Foundation» (անգլերեն)։ spaceref.com։ 2001-09-25 
  37. «A Bold Plan to Go Where Men Have Gone Before» (անգլերեն)։ nytimes.com։ 2006-02-05 
  38. «How Elon Musk Became A Billionaire Twice Over» (անգլերեն)։ forbes.com։ 2012-03-12 
  39. «SpaceX Confirms Google Investment» (անգլերեն)։ spacenews.com։ 2015-01-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]