Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԻ ԳՈՐԾԸ



ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԻ ԳՈՐԾԸՏարեվերջին զորամասերում զինծառայությունը շարունակել պատրաստվող կուրսանտներին հարկ չկա լրացուցիչ բացատրելու այսօրինակ դասաժամերի դերն ու նշանակությունը, և ապագա կրտսեր հրամանատարները զինվորական կարգով ու հրահանգով բարելավում են իրենց ֆիզիկական և կամային հատկանիշները, մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, կոփում  մարմինն ու ոգին։

Զորամասի տեղամասերից մեկում նրանք գերանները ուսերին անցնում են վազքուղին, մեկ այլ տեղամասում յուրացնում են մարտավարական հնարքներն ու կրակային դիրքի զբաղեցման կարգը, իսկ կրակադաշտում կուրսանտների մեկ այլ խումբ  նռնականետով մեկը մյուսի հետևից խոցում է թիրախները։

«Պատիվ ունեմ» ծրագրով զորամասը շաբաթներ առաջ համալրած լեյտենանտ Արեգ Ապիկյանը ուսումնական զորամասի լսարաններից մեկում  նռնականետի կիրառման առանձնահատկություններն է ներկայացնում ապագա կրտսեր հրամանատարներին։ Խոսելով ծրագրի մասին՝ նա ասաց.

-Երկուսուկես տարի քաղաքացիական մասնագիտությունը ռազմական գործի հետ համատեղ ուսանելու տարիներից եմ հասկացել, որ նույնիսկ դասակ ղեկավարելու համար զինվորական գիտելիքների հիմնավոր պաշար ու մեծ  պատասխանատվություն է անհրաժեշտ։

Մեր օրերում ժամկետային ծառայություն անցկացնող տղաներից շատերը 44-օրյա պատերազմի, կամ էլ դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում կորցրել են եղբայրներին, հարազատներին ու ընկերներին։ Եվ նրանցից յուրաքանչյուրի համար պատվի հարց է Հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը լավագույնս յուրացնելը, հերոսացած տղաների գործը արժանապատվորեն շարունակելը:

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #38 (1460) 30.11.2022 - 6.12.2022, Ազգային բանակ


01/12/2022