Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Քաղաքականություն Սահմանազատումը չպետք է վերածվի տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ համաժողովին Դեկտեմբեր 01, 2022 Դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարական… 01 Դեկտեմբեր Հայաստանն ու Հունգարիան ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն 01 Դեկտեմբեր Ինչպես արտահանել Եվրոպա․ հնարավորություններ և գործիքներ ԵՄ-ի կողմից 01 Դեկտեմբեր Սարսափելի, սովորական լուրերն ու մենք 01 Դեկտեմբեր Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականությամբ փորձում է զիջումներ ստանալ Ռուսաստանից 01 Դեկտեմբեր Փաշինյանն ու Ռիքերն անդրադարձել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի հարցին 01 Դեկտեմբեր Ռուսական առաջարկներ, ԼՂ կարգավիճակ և խաղաղության պայմանագիր․ կարևորը՝ Լավրովի ասուլիսից 01 Դեկտեմբեր Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել. ԱԻՆ 01 Դեկտեմբեր «Դասավանդի՛ր Հայաստանի» «Սերունդը» փոխակերպում է հանրակրթական դպրոցները LIVE. Կառավարության նիստը, դեկտեմբերի 1 Դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։ ԼՐԱՀՈՍ Businessմենք․ ՍիվիլՆեթի նոր հաղորդաշարը Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet ՍիվիլՆեթը ներկայացնում է նոր հաղորդաշար՝ #Businessմենք: Ինչպե՞ս են գործարարները հասնում իրենց նպատակներին։ Ի՞նչ ազդեցություն ունի բիզնեսը տնտեսության և հասարակության վրա։ Ինչպե՞ս են ձեռնարկատերերը փոխում ավանդական տնտեսության մասին պատկերացումները։ Որո՞նք են գիտելիքահեն տնտեսության առավելությունները և Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելություններն ու թերությունները։ Այս հարցերին իր հաղորդումների ընթացքում կփորձի պատասխանել գործարար Գևորգ Սաֆարյանը։ Հաղորդմանն աջակցում է «Գիտուժ» նախաձեռնությունը։ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ «Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,- նշված է հայտարարությունում։ Մինչ Հայաստան ժամանելը, Ֆիլիպ Ռիքերն այցելել էր Ադրբեջան և Վրաստան։ ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը հանդիպմներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունների շուրջ քննարկումները կշարունակվեն. ԱԳՆ Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությունը, որ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում: ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հանրայնացրել էր դեռևս նոյեմբերի սկզբին: Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպմանը հայկական կողմից ներգրավված են եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 1֊ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում վերաբերելի գերատեսչությունները: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Քննարկումները շարունակվելու են»,- ասաց Հունանյանը: *** Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ […] Գործուղումների բյուջեն կավելանա Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet 2022-ի համար նախատեսված արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության, ինչպես նաև Հայաստանից գործուղումների ծախսերը սպառվել են ու կառավարությունը մտադիր է նոր միջոցներ հատկացնել այս նպատակներով։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 1-ի նիստի օրակարգից։ Ինչպես որոշման հիմնավորումներում նշել է ֆինանսների նախարարությունը, արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության բյուջեն կավելացվի 180 միլիոն դրամով, իսկ Հայաստանից գործուղումներինը՝ 30 միլիոն դրամով։ Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ պատվիրակությունների ընդունելությունների և պաշտոնական գործուղումների գծով ՀՀ վարչապետի որոշումներ կան, որոնք պետք է ֆինանսավորվեն։ Ֆինանսավորումն իրականացվելու է կառավարության պահուստային ֆոնդից։ Կառավարությունը 62 միլիոն դրամ կուղղի ԲԴԽ նախագահի ու անդամների հավելավճարներին Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Կառավարությունը նախատեսում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի և անդամների համար հավելավճարներ սահմանել 2023-ից։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 1-ի նիստի օրակարգից։ Ըստ որոշման հիմնավորման՝ քանի որ օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորների համար նախատեսված է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում, նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև ԲԴԽ անդամների ու նախագահի դեպքում։ Կառավարությունն առաջարկում է ԲԴԽ նախագահի ու անդամների հավելումների վճարման համար հաջորդ տարի հատկացնել 62 միլիոն դրամ։ Ըստ բացվածքի՝ ԲԴԽ նախագահի դեպքում ամսական հավելումը կկազմի 665 000 դրամ, իսկ ԲԴԽ անդամի դեպքում՝ մոտ 500 000 դրամ։ LIVE. Կառավարության նիստը, դեկտեմբերի 1 Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։ Աշխարհի առաջնություն 2022. դեկտեմբերի 1-ի խաղացանկը Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, տեղի կունենան ֆուտբոլի աշխարհի առաջնության Е և F խմբերի երրորդ տուրի խաղերը։ Վերջին տուրում խմբերի հանդիպումները կմեկնարկեն միաժամանակ․ Կանադա – Մարոկկո, ժամը 19:00 (F խումբ) Խորվաթիա – Բելգիա, ժամը 19:00 (F խումբ) Կոստա Ռիկա – Գերմանիա, ժամը 23:00 (E խումբ) Ճապոնիա – Իսպանիա, ժամը 23:00 (E խումբ) E խմբի առաջատարն Իսպանիան է, որն ունի չորս միավոր, Ճապոնիան ու Կոստա Ռիկան ունեն երեքական, Գերմանիան՝ մեկ միավոր։ F խմբում առաջին երկու տեղերի հավաքականները՝ Խորվաթիան և Մարոկկոն, ունեն չորսական միավոր։ Բելգիան երրորդն է՝ վաստակած երեք միավորով, Կանադան միավոր չունի։ Հայտնի է աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի ևս չորս հավաքականի անուն Լուրեր Հայաստանից | Armenian News | CivilNet Ֆրանսիան, Ավստրալիան, Արգենտինան և Լեհաստանը դուրս եկան ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։ Նոյեմբերի 30-ին տեղի ունեցան C և D խմբերի վերջին տուրի հանդիպումները։ C խմբի առաջատարը Արգենտինան է՝ վաստակած 6 միավորով։ Վերջին խաղում արգենտինացիները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Լեհաստանի դարպասը։ Խմբի մյուս խաղում Մեքսիական 2:1 հաշվով հաղթեց Սաուդիան Արաբիային։ Այս խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Արգենտինայի և Լեհաստանի հավաքականները։ Ֆրանսիան թեև 1:0 հաշվով պարտվեց Թունիսին, բայց D խմբում զբաղեցրեց առաջին տեղը։ Երկրորդը Ավստրալիան է, որը կարողացավ որոշիչ խաղում նվազագույն հաշվով առավելության հասնել Դանիայի ընտրանու նկատմամբ։ Արգենտինայի հավաքականը 1/8 եզրափակչում կմրցի Ավստրալիայի, իսկ Ֆրանսիան` Լեհաստանի […] YouTube Հեղինակային Նոր սահմանադրությունն անպետք դուրս եկավ․ Արցախն այս շաբաթ Նոյեմբեր 26, 2022 Անակնկալ շրջադարձ սահմանադրական փոփոխությունների գործընթացում։Ռուբեն Վարդանյանի… Շվեդիան ու Ֆինլանդիան տեղի են տալիս Թուրքիայի պահանջներին Նոյեմբեր 04, 2022 Շվեդիան ու Ֆինլանդիան վերացրել են Թուրքիա սպառազինություններ արտահանելու արգելքը․… Ադրբեջանում դժգոհ են Իրանից, խաղաղապահներից, հայերից Նոյեմբեր 29, 2022 Ալիևը չի համաձայնել Ֆրանսիայի ներգրավվածությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին․… Վրաստանում օտարերկրյա պետհամարանիշերով մեքենաները տեսատուգանքի կենթարկվեն Նոյեմբեր 24, 2022 Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարանում է, թունավորման կասկածներ կան Գործող նախագահը… Քո գրպանից՝ շարունակվող պադավատապետությանը Հոկտեմբեր 31, 2022 Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է նոր 200 մեքենա ձեռք բերել՝ պետական… Օրական երեք բնակարանային գողություն․ հանցագործության թվերը Հայաստանում Նոյեմբեր 14, 2022 Հայաստանում գրանցվել է 30 245 հանցագործություն միայն մեկ տարվա` 2021-ի ընթացքում: Նախորդ… Tweets by CivilNetTV