Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է թուրք զինվորականների՝ Ադրբեջանում տեղակայման ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու նախագիծը։

Այս մասին հայտնում է թուրքական պետական TRT Haber լրատվականը։

Ադրբեջանում թուրք զինծառայողները տեղակայված են Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության հաջորդ օրը ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրով՝ Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի մշտադիտարկման համար։ Կենտրոնում մշտադիտարկումն իրականացնում են 60-ական թուրք և ռուս սպաներ։

Դրանից զատ, 2020 թ․ դեկտեմբերից Արցախի՝ Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքներում ականազերծման աշխատանքներ են իրականացնում նաև թուրք սակրավորներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *