Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ

Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Զոհված զինծառայողներն են․
-1990թ. ծնված ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան,
-1991թ. ծնված պայմանագրային կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան,
-1990թ. ծնված պայմանագրային զինծառայող, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան,
-1998թ. ծնված պայմանագրային կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան,
-1980թ. ծնված պայմանագրային զինծառայող, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։
Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։

ՊՆ-ն նաև հայտնում է, որ ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Իշխանասարից հյուսիս-արևմուտք ընկած հատվածում ծավալված մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է 7 կորուստ և 10 վիրավոր ունենալու փաստը։ Նշենք, որ մարտերին զուգընթաց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր հայկական կողմի՝ առնվազն 15 զոհ ունենալու, իսկ ՊՆ-ն՝ առնվազն 2 մարտական դիրքի կորստի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *