Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Լուսին, Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակ։ Ունենալով Երկրի տրամագծի 27%-ը և խտության 60%-ը՝ Լուսինն ունի Երկրի զանգվածի 1⁄81-ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Լուսինն իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերի Իո արբանյակից հետո։
Լուսինը Երկրի հետ սինքրոն պտույտի մեջ է՝ մշտապես շրջված լինելով դեպի մոլորակը միևնույն կողմով։ Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած այն հանգամանքին, որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է և արտացոլման գործակցով մոտ է ածխին։
Երկնքում Լուսնի հայտնությունը և լուսնային փուլերի պարբերականությունը հնագույն ժամանակներից կարևոր մշակութային ազդեցություն են ունեցել։ Լուսնի գրավիտացիոն ազդեցությունը առաջացնում է օվկիանոսի մակընթացությունները և երկրային օրվա տևողության երկարացում։
Լուսնի ընթացիկ ուղեծրի հեռավորությունը մոտ երեսուն անգամ մեծ է Երկրի տրամագծից, որի պատճառով Լուսինը երկնքում նույն չափի է երևում ինչ Արևը և թույլ է տալիս մոտավորապես ամբողջությամբ այն ծածկել։ Չափերի այդ տեսողական համընկնումը ակնհայտ․․․ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (մարտ, 2022) • Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- Ռեալ Մադրիդը պատմության մեջ 14-րդ անգամ դարձել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող՝ եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով Լիվերպուլին:
- Հնդիկ գրող Գիթանջալի Շրին (նկարում) և ամերիկացի թարգմանիչ Դեյզի Ռոքվելը արժանացել են միջազգային Բուքերյան մրցանակի «Ավազե գերեզման» վեպի համար:
- Մայիսի 16-ից Ֆրանսիայի վարչապետը Էլիզաբեթ Բորնն է։
- Զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել մայիսի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում գտնվող Tops Friendly Markets սուպերմարկետում;
- Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում հաղթել է Ուկրաինան ներկայացնող «Kalush» երաժշտական խումբը ։
- Ջեն Փսակիի հեռանալուց հետո՝ Կարին Ժան-Պիեռը դարձել է ԱՄՆ մամուլի առաջին սևամորթ քարտուղարը։
- Կառլո Անչելոտտին դարձել է պատմության մեջ առաջին գլխավոր մարզիչը, որ հաղթել է Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իսպանիայի ֆուտբոլի առաջնություններում։
- ԱՄՆ կոնգրեսը Ուկրաինայում Ժողովրդավարության պաշտպանությանը միտված լենդ-լիզի մասին օրենք է ընդունել։ Մայիսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է այն։
- Ապրիլ ամսին Հայստանում Նիկոլ Փաշինյանի կառավարման դեմ ուղղված բողոքի ցույցեր են սկսել։
Վերջերս մահացածներ՝ Լեոնիդ Կրավչուկ • Արմեն Սարգսյան • Յուրի Ավերբախ
Գիտե՞ք, որ․․․
- ... 1919 թվականին գերմանական այս խորհրդային հանրապետությունը գլխավորել են Ռուսական կայսրությունից երեք ներգաղթյալներ։
- ... Սինգապուրի Չինական այգին Ճապոնական այգու հետ կապում է ոչ թե եզակի, այլ «Կրկնակի գեղեցկության կամուրջը» (նկարում)։
- ... վերելքի տարիներին այս նկարչի գործերը երկու շաբաթվա սովորական աշխատավարձով էին գնում, իսկ մոռացության տարիներից հետո, ավելի քան կես միլիոն դոլար են գնահատվում։
- ... Մոհամեդի գլխում ավելի քան հազար ձկնատեսակներ են ապրում։
- ... այս «քաղաքական» գործչի արտահայտություններից ոչ մեկը այսքան տարածված չի եղել՝ որքան սա։
- ... մ.թ.ա. 16-15-րդ դարերում մեր հավանական նախնիների մոտ այլ երկրից «քաղաքական» փախստականներին վերադարձնելու պրակտիկա է եղել
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
292 196 հոդված |
516 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Ֆինանսատնտեսական երկամսյակ 2022
- CEE Spring 2022 խմբագրաթոն-մրցույթ
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1431 թ. – Ռուանում Ժաննա դ'Արկին մահապատժի ենթարկեցին՝ այրելով խարույկի վրա (ծն. 1412 թ.)։
- 1778 թ. – մահացել է Վոլտերը, ֆրանսիացի լուսավորիչ փիլիսոփա (ծն. 1694 թ.)։
- 1927 թ. – ԱՄՆ-ում հիմնվեց Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միությունը։
- 1937 թ. – ծնվել է Ալեքսանդր Դեմյանենկոն, ռուս սիրված դերասան («Կովկասի գերուհին», մահ. 1999 թ.)։
- 1953 թ. – խորհրդային կառավարությունը, անտեսելով Հայկական հարցը, Թուրքիայի կառավարությանը հայտնեց, որ «Հանուն բարի դրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից»։
- 1990 թ. – տեղի ունեցան Հայաստանի Ազգային ժողովի 2-րդ գումարման ընտրությունները։
- 1994 թ. – մահացել է Արմեն Զարյանը, հայ ճարտարապետ, գրող Կոստան Զարյանի որդին (ծն. 1914 թ.)։
- 1999 թ. – Մինսկի «Նեմիգ» մետրոյի կայարանի մոտ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում մահացավ 53 մարդ, մոտավորապես 150 հոգի ստացան մարմնական վնասվածքներ։