Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Չինաստան (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, կրճատ՝ ՉԺՀ Չինարենի մանդարինյան բարբառով՝ չինարեն՝ 中华人民共和国/中華人民共和國 - Ճոնգհուա Րընմին Կոնգհե Գուո), պետություն արևելյան Ասիայում։ Տարածքով ամենամեծ երկիրն է Արևելյան Ասիայում և չորրորդն աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։ Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից (Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաո) և իր սուվերենությունը պնդող Թայվանից։ Չինաստանը համարվում է մեծ տերություն և որակավորվում է որպես գերտերություն։
Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք՝ Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է։ Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում։ Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից։ Յանցզի և Հուանհե գետերը, համապատասխանաբար լինելով աշխարհի ամենաերկար երրորդ և վեցերորդ գետերը, սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհի խիտ բնակեցված աևելայն ծովափից։ Չինաստանի ափամերձ տարածքը Խաղաղ օվկիանոսի մոտ կազմում է 14500 կմ, իսկ Բոհայվան, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերը պատկանում են Չինաստանին։
Չիանաստանը քաղաքակրթության բնօրրաններից մեկն է, որը պատմությանը հայտնի է սկսած հին քաղաքակրթությունից։ Այն ամենահին քաղաքակրթություններից մեկն է․․․ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (մարտ, 2022) • Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • COVID-19 համավարակն աշխարհում / Հայաստանում • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- Զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել մայիսի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում գտնվող Tops Friendly Markets սուպերմարկետում;
- Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում հաղթել է Ուկրաինան ներկայացնող «Kalush» երաժշտական խումբը (նկարում) ։
- այս շաբաթ Ջեն Փսակիի հեռանալուց հետո՝ Կարին Ժան-Պիեռը դառնալու է ԱՄՆ մամուլի առաջին սևամորթ քարտուղարը։
- Կառլո Անչելոտտին դարձել է պատմության մեջ առաջին գլխավոր մարզիչը, որ հաղթել է Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իսպանիայի ֆուտբոլի առաջնություններում։
- ԱՄՆ կոնգրեսը Ուկրաինայում Ժողովրդավարության պաշտպանությանը միտված լենդ-լիզի մասին օրենք է ընդունել։ Մայիսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է այն։
- Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է Թվիթթերը։
- Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ժոզե Ռամուշ Օրտան ընտրվել է Արևելյան Թիմորի նախագահ՝ երկրորդ փուլում հաղթելով գործող նախագահ Ֆրանսիսկո Գուտերեշին։
- Ապրիլ ամսին Հայստանում Նիկոլ Փաշինյանի կառավարման դեմ ուղղված բողոքի ցույցեր են սկսել։
- Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է գործող նախագահ Էմանուել Մակրոնը:
- Ապրիլի 17-ին Թուրքիայի ռազմական գործողություն է սկսել Իրաքում։
- Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հրթիռային հածանավը խորտակվել է 2022 թվականի ապրիլի 14-ին:
Վերջերս մահացածներ՝ Լեոնիդ Կրավչուկ • Արմեն Սարգսյան • Յուրի Ավերբախ
Գիտե՞ք, որ․․․
- ... չնայած 1945 թվականի Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիային, պատերազմը Գերմանիայի հետ ավարտել են՝ Ֆրանսիան, Բրիտանիան և ԱՄՆ-ը 1951 թվականին, ԽՍՀՄ-ը 1955 թվականին։
- ... չնայած իր ոչ պաշտոնական կարգավիճակին, Վերդենի ճակատամարտի հուշամեդալը (նկարում) Ֆրանսիայի ամենապատվավոր ռազմական պարգևներից մեկն է համարվում։
- ... այս վեպի շնորհիվ է նվաստացումից ու բռնությունից հաճույք ստանալու միտումը կոչվել մազոխիզմ։
- ... ըստ որոշ լեգենդների՝ Կիպրոսի բախտը որոշել է այս սուլթանի (նկարում) սերը կիպրական գինիների հանդեպ։
- ... այս երևույթի անվանումը առաջին անգամ օգտագործել է Ֆրենսիս Բեկոնը, առաջիններից իրագործել է Զիգմունդ Ֆրոյդը, իսկ ամենաշատ օգտագործողն եղել է Ջեք Գևորգյանը։
- ... հետագայում տարածքներ ձեռք բերելու նպատակով փողոցները և շինությունները «կամավոր» վթարային վիճակի հասցնելու պրակտիկան կրում է այս քաղաքի անունը։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
292 092 հոդված |
516 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Ֆինանսատնտեսական երկամսյակ 2022
- CEE Spring 2022 խմբագրաթոն-մրցույթ
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1455 թ. – Սենտ-Օլբանսի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որից հետո սկսվեց Անգլիայի Սպիտակ և Կարմիր վարդի պատերազմը:
- 1813 թ. – Վենետիկում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի Իտալուհին Ալժիրում օպերայի պրեմիերան:
- 1907 թ. – ծնվել է Լոուրենս Օլիվիեն, անգլիացի մեծագույն դերասաններից մեկը (մահ. 1989 թ.):
- 1924 թ. – ծնվել է Շառլ Ազնավուրը, ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան և հասարակական գործիչ (մահ. 2018 թ.):
- 1929 թ. – ծնվել է Արմեն Խոստիկյանը՝ կինոյի, հեռուստատեսության և թատրոնի հայ դերասան և կատակերգու (մահ. 2003 թ.):
- 1939 թ. – Ադոլֆ Հիտլերը և Բենիտո Մուսոլինին, ստորագրեցին համաձայնագիր, որը ստացավ «Պողպատե պակտ» անվանումը:
- 1939 թ. – ծնվել է Արկադի Տեր-Թադևոսյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ղեկավարել է Շուշիի ազատագրման գործողությունը:
- 1960 թ. – Չիլիում տեղի ունեցավ պատմությանը հայտնի ամենաուժեղ երկրաշարժը, որի հետևանքով մահացավ մոտ 6000 մարդ, իսկ երկրաշարժի հասցրած վնասը տարբեր հաշվարկներով կազմեց մոտ 1.5 միլարդ դոլլար:
- 1972 թ. – Ցեյլոն կղզին հռչակվեց Շրի Լանկա հանրապետություն:
- 1990 թ. – Հյուսիսային և Հարավային Եմենները միացան ու ստեղծվեց Եմենի հանրապետությունը: