Նոյեմբերի 30-ին Ադրբեջանում վարժանքների ներգրավված ուղղաթիռ է վթարվել, որի արդյունքում մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության 13 գործող և 1 պահեստազորի սպա:
Վթարը եղել է Խըզըի շրջանի ՊՍԾ զորավարժանում։ ՊՍԾ-ն պաշտոնապես հաստատել է միայն վթարվելու մասին լուրը, սակայն ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ կան վիրավորներ և մահացածներ։ Այս պահին շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մահացածների թիվը 14-ն է։ Զոհերի մեջ կան օդաչուներ:
Ոչ պաշտոնական աղբյուրներում շրջանառվում են հետևյալ անուններն ու լուսանկարները.
- Գնդապետ Ֆյուզուլի Ջավադով
- Պահեստազորի փոխգնդապետ Էլչին Նաբիև
- Փոխգնդապետ Էմիլ Նազիրով
- Մայոր Էմիլ Ալիև
- Մայոր Էլմիր Հասանով
- Մայոր Էմիլ Մայիլով
- Մայոր Էլբրուս Ահմադով
- Մայոր Մուրադ Մամմադով
- Կապիտան Ջավիդ Բայրամլի
- Կապիտան Խայամ Ալիև
- Կապիտան Ջեյհուն Ահմադխանով
- Կապիտան Թեյմուր Ղարաիսաև
- Լեյտենանտ Աբդուլլա Սուլեյմանով
- Ավագ լեյտենանտ Ֆարիդ Նաղիև։