Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք, որը ներկայում գտնվում է հայ-թուրքական շփման գծի անմիջապես կողքին՝ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նորշեն և Անիավան գյուղերի դիմաց։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։
Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։
Զարգացած միջնադարում՝ 961-1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Վերջինիս սահմաններում ընդգրկված էին Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր գավառները՝ Սևանա, Վանա և Ուրմիո լճերի միջև։ 13-րդ դարի պատմիչ Սիբթ իբն ալ-Ջաուզին հայտնում է, որ նախքան սելջուկների կողմից Հայաստանի գրավումը (Մանազկերտի ճակատամարտ), հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերի են վերցվում։ Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորության զորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին։
Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ աշխարհում կային Անիի նման մի քանի խոշոր քաղաքներ՝ Բաղդադը (Միջագետք), Դամասկոսը (Սիրիա), Կոստանդնուպոլիսը (Բյուզանդական կայսրություն), Կորդովան (Արաբական Իսպանիա)։
Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Անիի հայերը գաղթավայրեր են հիմնում հայրենիքի սահմաններից դուրս՝ Ղրիմում, Բալկանյան թերակղզում, Հյուսիսային Կովկասում և այլուր։ Ղրիմից մի մասը տեղափոխվեց Կ. Պոլիս, Գալիցիա ու Լեհաստան, մի այլ խումբ՝ ավելի ուշ Դոն գետի ափին հիմնեց Նոր Նախիջևան քաղաքը։ Ավանդությունը Անի քաղաքի վերջնական ամայացումը կապում է 1319 թվականի երկրաշարժի հետ, սակայն Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը 1364 թվականին անիծում է Անին քանդողներին։ 14-15-րդ դարերում կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։ 16-րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ Ըստ երևույթին, քաղաքին մեծ հարված էին հասցրել Լենկթեմուրի արշավանքները։ 18-րդ դարում Անին ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։ 1878 թվականին այն անցավ Ռուսաստանի կայսրությանը։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը հանձնեց Թուրքիային․․․ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (մարտ, 2022) • Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • COVID-19 համավարակն աշխարհում / Հայաստանում • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- 2022 թվականի մարտի վերջին Ուկրաինայի Կիևի մարզի Բուչա քաղաքում զանգվածային սպանություններ կատարելու մեջ ուկրաինական կողմը մեղադրում է Ռուսաստանի զինված ուժերին։
- Մարտի 19-ին Սերդար Բերդիմուհամեդովը ընտրվել է Թուրքմենստանի նախագահ։
- Ադրբեջանական զինված ուժերը մարտի 24-ին Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, իսկ Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք և երեխաները։
- Թուրքիայում մարտի 18-ին բացվել է աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը։
- Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Վահագն Խաչատուրյանը։
- Ռուսաստանի Դաշնությունը ներխուժել է Ուկրաինա։
- Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին։
Վերջերս մահացածներ՝ Ալվարդ Պետրոսյան • Մկրտիչ Մարկոսյան • Կարինե Դանիելյան • Վլադիմիր Ժիրինովսկի
Գիտե՞ք, որ․․․
- կեքսը կարող է լինել գորտի տեսքով, իսկ տորթը` գազարով։
- Ճապոնիայի Օկինավա կղզում տեղակայված ԱՄՆ ռազմական բազայի ամերիկյան զինվորականները 1971-1997 թթ. կատարել են 4700 հանցագործություն, որից 12 սպանություն և 110 բռնաբարություն։
- Լոնդոն քաղաքում էլ կա Հայոց ցեղասպանության հուշարձան։
- այս կենդանիների կարգի ատամները էմալապատ չեն, չունեն կտրիչներ և ժանիքներ, իսկ որոշ ներկայացուցիչներն ընդհանրապես զուրկ են ատամներից։
- ըստ եկեղեցական ավանդության` 4-րդ դարի հայ հոգևորականն է ներկայիս Նիդերլանդների տարածքում հիմնել առաջին քրիստոնեական եկեղեցին։
- Ասուպների հոսքի թիվը րոպեում երբեմն հասնում է մինչև 1000-ի։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
291 322 հոդված |
616 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Ֆինանսատնտեսական երկամսյակ 2022
- CEE Spring 2022 խմբագրաթոն-մրցույթ
- Վիքին սիրում է պատմություն
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1548 թ. – Պերուն հայտարարվեց Իսպանիայի մաս:
- 1820 թ. – Հունաստանի Միլոս կղզում (Էգեյան ծով) հայտնաբերվեց Միլոսյան Վեներա քանդակը, համարվում է Հելլենիզմի ամենանշանավոր մշակութային գործերից մեկը, այժմ պահպանվում է Փարիզի Լուվրի թանգարանում:
- 1911 թ. – հոլանդացի ֆիզիկոս և քիմիկոս Հեյկե Կամերլինգ Օնեսը հայտնաբերեց գերհաղորդականությունը:
- 1938 թ. – ծնվել է Քոֆի Անանը, գանացի դիվանագետ և քաղաքական գործիչ, 1997-2006 թթ. եղել է Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար (մահ. 2018 թ.):
- 1971 թ. – Լոնդոնի մերձակայքում տեղի ունեցավ գնչուների առաջին համաշխարհային ժողովը, որի ընթացքում հաստատվեցին նրանց հիմնը և դրոշը:
- 1973 թ. – մահացել է Պաբլո Պիկասոն, իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ (ծն. 1881 թ.):
- 1980 թ. – հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ Տելեստոն:
- 1986 թ. – ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը առաջին անգամ օգտագործեց վերակառուցում, ռուսերեն՝ պերեստրոյկա, տերմինը: