Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Vayots Dzor portal logo.png

Վայոց ձորի մարզ, Հայաստանի Հանրապետության բարձր մակարդակի վարչական միավոր երկրի հարավ-կենտրոնական մասում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի Վայոց ձոր գավառի հիմնական տարածքը։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Խորհրդային Հայաստանի մաս կազմած Եղեգնաձորի և Վայքի (Ազիզբեկովի) շրջանների միավորման հետևանքով՝ 1995 թվականի բարեփոխումների արդյունքում։

Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք (7-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ՝ Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում) և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։

Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 49 հազար մարդ, որը ճնշող մեծամասնությունը հայերն են (99 % և ավելի)։ Վայոց ձորը համարվում է Հայաստանի ամենաքիչ և ամենանոսր բնակեցված մարզը։

Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես ամենաթույլ զարգացած մարզերից մեկն է։ Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունը, որի ավանդական ուղղություններից մեկն էլ խաղողագործությունն է։ Ինքնին, Վայոց ձորը հանդիսանում է Հայաստանի խաղողագործական չորս շրջաններից մեկը, որը աչքի է ընկնում գինեգործության հազարամյա ավանդույթներով։ «Արենի» տեսակի խաղողից այստեղ պատրաստվում է նույնանուն հանրահայտ գինին։

Վայոց ձորը աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով։ Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է քերթողահայր Մովսես Խորենացու կողմից՝ դեռևս հնագույն ժամանակներից ընդգրկված լինելով հայկական պետական կազմավորումների մեջ։ Թռչունների քարայրում հայտնաբերված կաշվե տրեխը համարվում է մինչ օրս հայտնի ամենահին կոշիկի նմուշը։ Արենիում հայտնաբերվել են նաև գինու կարասների մի ամբողջ շարք (հավանական է, որ դա գինու արտադրության ամենահին ցիկլն է աշխարհում)։ Վայոց ձորի մարզային տարածքում են գտնվում է նաև միջնադարյան շրջանի Թանահատի վանքը (8-րդ դար), 10-րդ դարին թվագրվող Սմբատաբերդը կամ Ջաղաց Քարի բերդը և վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտներից մեկը՝ Նորավանքը։ Այստեղ է գտնվել նաև միջնադարյան Հայաստանի կարևորագույն ուսումնագիտական կենտրոնը՝ Գլաձորի համալսարանը․․․ Ավելին

Նորություններ


Джеймс Мейс Շարունակվող իրադարձություններ՝ Ռուս-ուկրաինական պատերազմ (2022)  • COVID-19 համավարակն աշխարհում / Հայաստանում  • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան

Վերջերս մահացածներ՝ Ալվարդ Պետրոսյան  • Մասիս Գրիգորյան  • Մարտին Երիցյան

Գիտե՞ք, որ․․․

LodewijkNap.jpg


Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
290 865
հոդված
581
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Writing star.svgՄասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Վիքին սիրում է պատմություն.png


Այս օրը պատմության մեջ


Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2022-12-12 (hy)