Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Ոսկեպար, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիս-արևելքում` հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Բնակավայրը գտնվում է Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհին։ Գյուղից հյուսիս գտնվում է Բաղանիս, հարավում՝ Աճարկուտ, հարավ-արևելքում՝ Կիրանց գյուղերը։ Ունի դարերի պատմություն և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Բնությունը գեղեցիկ է, կազմված է մեծամասամբ անտառապատ լեռներից, իսկ բնակավայրի տարածքով հոսում է համանուն գետը։ Գյուղի արևելյան և արևմտյան կողմում են գտնվում Վերին Ոսկեպար և Ներքին Ոսկեպար նախկին բնակավայրերը, որոնց տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է Ոսկեպար գյուղի հետ։ Բնակավայրի անվան ծագման մասին ստույգ տվյալներ հայտնի չեն, սակայն, ըստ ուսումնասիրությունների, մեզ հասած «Ոսկեպար» անունը դարերի, միգուցե նաև հազարամյակների վաղեմություն ունի և խորհրդանշում է արգասաբերություն ու առատություն։ Գյուղը պաշտոնապես կոչվում է Ոսկեպար, նախկինում անվանել են նաև Ոսկեպատ, Ոսկեպարիսպ։ Ադրբեջանցիները գյուղն անվանել են հայկական Ոսկեպար անվան աղավաղված ձևով՝ Ախսիբարա
Ոսկեպարը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Որպես գյուղը հիմնադրվել է առնվազն 6-ից 7-րդ դարերում։ Հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղի և հարակից տարածքներում պահպանված հուշարձանների ու ավերակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր ժամանակաշրջաններում առնվազն երեք անգամ ենթարկվել է փոքր տարածության վրա տեղափոխության՝ զբաղեցնելով մերթ ներկայիս Վերին Ոսկեպար, մերթ Ներքին Ոսկեպար անունը կրող նախկին բնակավայրերի և հարակից գյուղատեղիների տարածքները ․․․Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Մալենան իր «Քամի քամի» երգով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
- 2021 թվականի նոյեմբերին Հայաստանի որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ հայտարարել են, որ իրենց հեռախոսները վարակված են Պեգասուս լրտեսածրագրով։
- 2021 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 16-ը Դուբայում՝ աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի և 2020 թվակաի շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող ռուսաստացի Յան Նեպոմնյաշչին պայքարում են աշխարհի չեմպիոնի կոչման համար ։
- 2021 թվականի Բուքերյան մրցանակին է արժանացել հարավաֆրիկացի գրող Դեյմոն Գալգուտը՝ «Խոստումը» վեպի համար։
- Ֆումիո Կիսիդայի գլխավորած լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթել է Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում։
- Պարենի համաշխարհային գները հասել են վերջին տասը տարվա առավելագույն ցուցանիշին՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով ավելի քան 30%-ով։
- Շվեդական ABBA խումբը թողարկել է 40 տարվա ընթացքում առաջին ալբոմը։
- Անգլիական Լիվերպուլ քաղաքը հանվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից։
Վերջերս մահացածներ՝ Նաիրուհի Ալավերդյան • Իվան Պացայկին • Ֆելիքս Դանիելյան
Գիտե՞ք, որ․․․
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
289 525 հոդված |
541 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վիքիդասընթաց
- Զբոսանք աշխարհով
- Հայերեն Վիքիպեդիայի ստուգաթոն
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1864 թ. – ծնվել է Ստեփան Եգիզարովը, հայ օպերային երգիչ, բաս - բարիտոն (մահ. 1938 թ.)։
- 1880 թ. – տեղի ունեցավ Բրոնքհորսթփրեյթի բախումը, առաջին անգլո-բուրական պատերազմի նշանավոր մարտերից մեկը։
- 1934 թ. – մահացել է Նիկողայոս Մառը, արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ (ծն. 186 թ.)։
- 1938 թ. – ԽՍՀՄ-ում գործածության մեջ դրվեցին Աշխատանքային գրքույկները։
- 1946 թ. – տեղի ունեցավ «Այս հրաշալի կյանքը» ամերիկյան ֆիլմի պրեմիերան (Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է)։
- 1968 թ. – մահացել է Ջոն Ստայնբեքը, ամերիկացի նշանավոր գրող, արձակագիր, Պուլիցերյան մրցանակի և Նոբելյան մրցանակի դափնեկիր։
- 1988 թ. – ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվեց «Քեզ համար, Հայաստան» երգը՝ խոսքերի հեղինակ Շառլ Ազնավուր։
- 1996 թ. – մահացել է Կարլ Սագանը, ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս, գրող (ծն. 1934 թ.)։
- 1999 թ. – Պորտուգալիան Մակաոն հանձնեց Չինաստանին։