Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Vladimir Vysotsky.jpg

Վլադիմիր Վիսոցկի, խորհրդային բանաստեղծ, թատրոնի և կինոյի դերասան, երգերի հեղինակ (բարդ), արձակ ստեղծագործությունների և սցենարների հեղինակ։ ԽՍՀՄ պետական մրցանակի («Հանդիպման վայրը փոխել չի կարելի» հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմում Ժեգլովի կերպարի ստեղծման և հեղինակային երգերի կատարման համար, 1987, հետմահու), Ռուսաստանի ՆԳՆ մրցանակի դափնեկիր։

Որպես բանաստեղծ՝ Վլադիմիր Վիսոցկին հանդես է եկել առաջին հերթին հեղինակային երգի ժանրում։ Նրա գրած ստեղծագործություններից առաջինները վերաբերում են 1960-ական թվականների սկզբին։ Սկզբում դրանք կատարվել են ընկերների շրջապատում, ավելի ուշ լայն ճանաչում են ստացել երկրում տարածված մագնիտոֆոնային ձայնագրությունների շնորհիվ։ Վիսոցկու պոեզիան աչքի է ընկնում թեմաների բազմազանությամբ (փողոցային, ճամբարային, ռազմական, երգիծական, կենցաղային, հեքիաթային, «մարզական» երգեր), իմաստային ենթատեքստի սրությամբ և սոցիալ-բարոյական շեշտադրմամբ։ Նրա ստեղծագործություններում, որոնք պատմում են էքստրեմալ հանգամանքների մեջ հայտնված մարդկանց ներքին ընտրության մասին, երևում էին էկզիստենցիալ մոտիվներ։ Վիսոցկու ստեղծագործական էվոլյուցիան անցել է մի քանի փուլ․ նրա վաղ ստեղծագործություններում գերակշռում են փողոցային և բակային երգերը, 1960-ականների կեսերից ստեղծագործությունների թեմատիկան սկսել է ընդլայնվել, իսկ երգերի շարքերը՝ ստանալ նոր «ռուսական կյանքի հանրագիտարանի» տեսք։ 1970-ական թվականներին Վիսոցկու ստեղծագործության զգալի մասը կազմել են դավանաբանական-փիլիսոփայական բնույթի երգերն ու բանաստեղծությունները, բանաստեղծը հաճախ է անդրադարձել գոյության հավերժական հարցերին։

1960 թվականին ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան ավարտած Վիսոցկու թատերական կենսագրությունը հիմնականում կապված է... Ավելին

Նորություններ

Կրիշտիանու Ռոնալդու

Շարունակվող իրադարձություններ՝ COVID-19 համավարակ  • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան  • Թուրքիայի անտառային հրդեհներ

Վերջերս մահացածներ՝ Իվան Պացայկին  • Ֆելիքս Դանիելյան  • Միկիս Թեոդորակիս  • Ալեքսանդր Թոփչյան  • Գորան Օբրադովիչ

Գիտե՞ք, որ․․․

Financial Times-ի մի էջը
  • ...ՀՀ Կարմիր գրքում գրանցված այս ծառի վրա կարելի է տեսնել ուռենիներին և բարդիներին հատուկ բոլոր ձևերի տերևները։
  • ...այս դերասանը 8 անգամ ներկայացված է եղել Օսկարի, սակայն այդպես էլ չի ստացել որպես լավագույն դերասան, իսկ 2003 թվականին ստացել է պատվավոր Օսկար՝ կինոյում ունեցած ներդրման համար։
  • ...ՌԴ-ի այս քաղաքի հեռավորությունը Մոսկվայից կազմում է 1000 կմ, իսկ Տոկիոյից՝ 8000 կմ:
  • ...ճապոնացի այս աստղագետն իր հայտնաբերած երկու աստերոիդները անվանել է «Իմ հարևան Տոտորոն» լիամետրաժ անիմեի ռեժիսորի և գլխավոր հերոսի անուններով:
  • ...ծրագրավորման այս լեզվով գրված ծրագրի կոդը կարելի է «թաքցնել» այլ ծրագրի կոդերի մեջ՝ շնորհիվ օգտագործվող երեք նշանների:
  • ...այս ֆիլմն Օսկարի է արժանացել նկարահանումից քսան տարի անց՝ սահմանելով յուրատեսակ ռեկորդ:
  • ...այս թերթն ավանդաբար տպագրում են շիկակարմրավուն թղթի վրա:


Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
288 256
հոդված
481
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Writing star.svgՄասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։



Այս օրը պատմության մեջ

Լուի Ժան Լյումիեր


Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2021-05-05 (hy)