Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Վլադիմիր Վիսոցկի, խորհրդային բանաստեղծ, թատրոնի և կինոյի դերասան, երգերի հեղինակ (բարդ), արձակ ստեղծագործությունների և սցենարների հեղինակ։ ԽՍՀՄ պետական մրցանակի («Հանդիպման վայրը փոխել չի կարելի» հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմում Ժեգլովի կերպարի ստեղծման և հեղինակային երգերի կատարման համար, 1987, հետմահու), Ռուսաստանի ՆԳՆ մրցանակի դափնեկիր։
Որպես բանաստեղծ՝ Վլադիմիր Վիսոցկին հանդես է եկել առաջին հերթին հեղինակային երգի ժանրում։ Նրա գրած ստեղծագործություններից առաջինները վերաբերում են 1960-ական թվականների սկզբին։ Սկզբում դրանք կատարվել են ընկերների շրջապատում, ավելի ուշ լայն ճանաչում են ստացել երկրում տարածված մագնիտոֆոնային ձայնագրությունների շնորհիվ։ Վիսոցկու պոեզիան աչքի է ընկնում թեմաների բազմազանությամբ (փողոցային, ճամբարային, ռազմական, երգիծական, կենցաղային, հեքիաթային, «մարզական» երգեր), իմաստային ենթատեքստի սրությամբ և սոցիալ-բարոյական շեշտադրմամբ։ Նրա ստեղծագործություններում, որոնք պատմում են էքստրեմալ հանգամանքների մեջ հայտնված մարդկանց ներքին ընտրության մասին, երևում էին էկզիստենցիալ մոտիվներ։ Վիսոցկու ստեղծագործական էվոլյուցիան անցել է մի քանի փուլ․ նրա վաղ ստեղծագործություններում գերակշռում են փողոցային և բակային երգերը, 1960-ականների կեսերից ստեղծագործությունների թեմատիկան սկսել է ընդլայնվել, իսկ երգերի շարքերը՝ ստանալ նոր «ռուսական կյանքի հանրագիտարանի» տեսք։ 1970-ական թվականներին Վիսոցկու ստեղծագործության զգալի մասը կազմել են դավանաբանական-փիլիսոփայական բնույթի երգերն ու բանաստեղծությունները, բանաստեղծը հաճախ է անդրադարձել գոյության հավերժական հարցերին։
1960 թվականին ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան ավարտած Վիսոցկու թատերական կենսագրությունը հիմնականում կապված է... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ COVID-19 համավարակ • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան • Թուրքիայի անտառային հրդեհներ
- Տոկիոյում մեկնարկել է ամառային պարաօլիմպիկ խաղերը։
- Գվինեայում երկրի զինված ուժերը պետական հեղաշրջում են իրականացրել։
- Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ազգային հավաքականների պատմության մեջ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:
- ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Աֆղանստանից՝ վերջ դնելով ԱՄՆ-ի պատմության ամենաերկար պատերազմին։
- Անգլիական Լիվերպուլ քաղաքը հանվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից։
Վերջերս մահացածներ՝ Իվան Պացայկին • Ֆելիքս Դանիելյան • Միկիս Թեոդորակիս • Ալեքսանդր Թոփչյան • Գորան Օբրադովիչ
Գիտե՞ք, որ․․․
- ...ՀՀ Կարմիր գրքում գրանցված այս ծառի վրա կարելի է տեսնել ուռենիներին և բարդիներին հատուկ բոլոր ձևերի տերևները։
- ...այս դերասանը 8 անգամ ներկայացված է եղել Օսկարի, սակայն այդպես էլ չի ստացել որպես լավագույն դերասան, իսկ 2003 թվականին ստացել է պատվավոր Օսկար՝ կինոյում ունեցած ներդրման համար։
- ...ՌԴ-ի այս քաղաքի հեռավորությունը Մոսկվայից կազմում է 1000 կմ, իսկ Տոկիոյից՝ 8000 կմ:
- ...ճապոնացի այս աստղագետն իր հայտնաբերած երկու աստերոիդները անվանել է «Իմ հարևան Տոտորոն» լիամետրաժ անիմեի ռեժիսորի և գլխավոր հերոսի անուններով:
- ...ծրագրավորման այս լեզվով գրված ծրագրի կոդը կարելի է «թաքցնել» այլ ծրագրի կոդերի մեջ՝ շնորհիվ օգտագործվող երեք նշանների:
- ...այս ֆիլմն Օսկարի է արժանացել նկարահանումից քսան տարի անց՝ սահմանելով յուրատեսակ ռեկորդ:
- ...այս թերթն ավանդաբար տպագրում են շիկակարմրավուն թղթի վրա:
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
288 256 հոդված |
481 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Զբոսանք աշխարհով
- Ամառային Վիքիդասընթաց 2021
- Հայերեն Վիքիպեդիայի ստուգաթոն
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1143 թ. – Պորտուգալիան անկախացավ Լեոնի թագավարությունից, իսկ սկսած 1910 թվականից այս օրը նշվում է որպես Հանրապետության տոն:
- 1864 թ. – ծնվել է Լուի Ժան Լյումիերը, ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ, կինեմատոգրաֆիայի գյուտարարներից մեկը (մահ. 1948 թ.):
- 1936 թ. – ծնվել է Վացլավ Հավելը, չեխ նշանավոր գրող, քաղաքական գործիչ (մահ. 2011 թ.):
- 1948 թ. – Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, տարբեր հաշվարկներով զոհվեց ավելի քան 100 000 մարդ:
- 1986 թ. – Լիոնում ֆրանսիացի երաժիշտ Ժան Միշել Ժառը Հովհաննես Պողոս II-ի այցի կապակցությամբ բացօթյա համերգ տվեց, որին ներկա էին մոտ 800 000 մարդ:
- 1994 թ. – սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվում է ուսուցիչների օրը:
- 2000 թ. – Հարավսլավիայում Բուլդոզերյան հեղափոխությամբ վերջ տրվեց Սլոբոդան Միլոշեվիչի կառավարմանը:
- 2011 թ. – մահացել է Վանուշ Խանամիրյանը, հայ նշանավոր պարուսույց, հայկական պարարվեստի մեծագույն երախտավորներից մեկը (ծն. 1927 թ.):