Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Դաոսականություն, չինական կրոնական կամ փիլիսոփայական ուղղություն, որը ընգծում է Դաոյի հետ ներդաշնակ կյանքը (չինարեն ավանդ. 道 , պինին: 'Dào'), գրական՝ ճանապարհ։ Դաոն հիմնարար գաղափար է չինական շատ փիլիսոփայական ուղղություններում։ Դաոսականությունում արտահայտվում է սկզբունք, որ «դաոն» ամեն ինչի գոյության օրինակի ու բովանդակության աղբյուր է։ Դաոսականությունը տարբերվում է կոնֆուցիականությունից՝ չհակասելով ծեսերին և հասարակական կարգին։ Դաոսականության էթիկան մեծապես կախված է հատուկ դպրոցից, բայց հակված է ընդգծելու Վու-վեյը (անջանք գործողություն), բանականությունը, պարզությունը, ինքնահոսությունը և երեք գանձերը՝ 慈 կարեկցանքը, 儉 զգուշավորությունը և 不敢為天下先 խոնարհությունը։
Դաոսականության արմատները հասնում են առնվազն մ.թ.ա. 4-րդ դար։ Վաղ դաոսականությունն իր տիեզերական պատկերացումները վերցրել է Յինյանգի բնագիտական դպրոցից և խորապես ազդվել է չինական մշակույթի ամենահին տեքստերից։ Յիջինգը փիլիսոփայական համակարգ է այն մասին, թե ինչպես պահել, վարվել մարդկանց հետ՝ հետևելով բնության այլընտրանքային փուլերին։ Լեգալիստ Շեն Բուհայը (մ.թ.ա. 400-337 թթ., հնարավոր է լինի նաև դաոսականության հիմնադիրը) Վու-վեյի իսկական քաղաքականության բացահայտողն է։ Դաո Դե Ցզինը, ամփոփ գիրք է Լաո Ցզիի ուսմունքների մասին (չինարեն 老子, արտասանություն։ Lǎozǐ, Wade–Giles։ Lao Tzu), որը Հուանցզիի ավելի ուշ գրությունների հետ միասին համարվում է դաոսականության ավանդույթների անկյունաքարային աշխատանքներից։
Հան դինաստիայի (մ.թ.ա. 206 – մ.թ. 220) կողմից դաոսականության տարբեր աղբյուրներ համակցվել են կրոնական կառույցների ավանդույթներին և ծեսերին Շու (ժամանակակից Սիչուան) նահանգում։ Վաղ Անտիկ Չինաստանում, դաոսականները համարվում էին ճգնավորներ կամ մենակյացներ, ովքեր քաղաքական կյանքին չէին մասնակցում։ Հուանցզին ամենահայտնին էր, և էական է, որ նա, ապրելով հարավում, տեղական չինական շամանական ավանդույթների մի մասն էր։
Կին շամանները մեծ դեր են խաղացել այս ավանդույթներում, որոնք հատկապես ուժեղ էին հարավային Չու նահանգում։ Վաղ դաոսականության շարժումը, հակադրվելով շամանիզմին, զարգացրեց իր իսկ ինստիտուտը, բայց կլանեց հիմնական շամանական տարրերը։ Շամանները երևան բերեցին դաոսականության հիմնական տեքստերը վաղ ժամանակներից մինչև 20-րդ դար։ Դաոսականության ինստիտուցիոնալ պատվիրանները զարգացան տարբեր եղանակներով, որոնք ավելի ուշ ժամանակներում պայմանականորեն խմբավորված են երկու հիմնական ճյուղերում՝ Հուանխեն դաոսականություն և Զենգայի դաոսականություն}։ Լաո Ցզիից և Հուան Ցզիից հետո դաոսականության գրականությանն աճել է կայուն կերպով և ձևավորվել է կանոնի ձևով՝ Դաո զենգը, որը տպագրվել է կայսեր հրամանով։ Չինաստանի պատմության ընթացքում դաոսականությունը մի քանի անգամ ընդունվել է որպես պետական կրոն։ 17-րդ դարից հետո այն զիջել է իր դիրքերը։ Դաոսականությունը դարերի ընթացքում խորը ազդեցություն է թողել... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ COVID-19 համավարակ • բողոքի ցույցեր (Հայաստան) • Տիգրայի հակամարտություն
- 99 տարեկան հասակում մահացել է Էդինբուրգի դուքս նորին մեծություն արքայազն Ֆիլիպը։
- Եգիպտոսի հարավում պեղումների ժամանակ ավելի քան 3000 տարվա կորուսյալ քաղաք են հայտնաբերվել։
- Բեռնարկղային «Էվըր Գիվեն» նավը 2021 թվականի մարտի 23-ին Սուեզի ջրանցքում ծանծաղուտի մեջ է խրվել և խցանել երթևեկությունը։
- Ճապոնիայում մեկ տարվա դադարից հետո վերսկսել է ամառային օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը։
- Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլիի մահվանից հետո նրան փոխարինել է փոխնախագահ Սամիա Սուլուհուն՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին կին նախագահը։
- 2021 թվականի Աբելի մրցանակին են արժանացել Լասլո Լովասը և Ավի Վիգդերսոնը տեսական ինֆորմատիկայի և դիսկրետ մաթեմատիկայի ոլորտում։
- 2021 թվականի Պրիցկերի ճարտարապետական մրցանակին են արժանացել ճարտարապետներ Անն Լակատոնը և Ժան-Ֆիլիպ Վասալը։
Վերջերս մահացածներ՝ Հարություն Պզտիկյան • Արքայազն Ֆիլիպ • Հրայր Հովնանյան • DMX (ռեփեր) • Կոնստանտին Պրովալով • Բեռնարդ Մեյդոֆ • Ադոլֆ Մանթաշյան • Լեոկադիա Դրոբիժևա • Յըլդըրըմ Աքբուլթի
Գիտե՞ք, որ․․․
- ...էկոլոգիական սպասքը կարող է լինել նաև ուտելի։
- ...այս պատկերասրահը գտնվում է Նորվեգիայի թագուհու ախոռում:
- ...ԽՍՀՄ հիմնադրի մոսկովյան հուշարձաններից մեկը պտտվում է և այն հնարավոր է տեղափոխել երկաթուղով։
- ...բացի Խաղաղության Նոբելյան մրցանակից, կա նաև «Իրավապաշտպանների Նոբելյան մրցանակ»:
- ...աշխարհի ամենահին գլխուղեղը հայտնաբերվել է Հայաստանի Արենի-1 քարանձավների համակարգում։
- ...հայտնի ռուսական պատկերասրահը հիմնել է կտորեղեն արտադրողը, իսկ համանման բրիտանական պատկերասրահը՝ շաքարագործարանատերը:
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
283 407 հոդված |
653 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Աշխարհի հայտնի մարդիկ
- CEE Spring 2021
- Հայերեն Վիքիպեդիայի ստուգաթոն
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1824 թ. – մահացել է Ջորջ Բայրոնը, անգլիացի նշանավոր բանաստեղծ (ծն. 1788 թ.):
- 1839 թ. – Լոնդոնում կնքված պայմանագրի համաձայն Բելգիան անկախացել է Հոլանդիայից:
- 1850 թ. – ԱՄՆ-ն և Անգլիան պայմանագիր կնքեցին Պանամայի ջրանցքի կառուցման համար, ավելի ուշ ԱՄՆ-ը սեփական միջոցներով կառուցեց այն:
- 1960 թ. – ծնվել է Արա Գևորգյանը, հայ երաժիշտ, ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի որդին:
- 1915 թ. – Մեծ Եղեռնի ժամանակ սկսվեց Վանի հերոսամարտը, Վան քաղաքի և Վան նահանգի հայկական բնաչության ինքնապաշտպանական մարտերը, որոնք տևեցին մոտ 1 ամիս:
- 1992 թ. – Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից հաստատվեց Հայաստանի Հանրապետության զինանշանը:
- 1995 թ. – ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Օկլահոմա Սիթի քաղաքում տեղի ունեցավ ահաբեկչություն: Ավտոմեքենայի մեջ տեղադրված սարքի պայթյունի հետևանքով մահացավ 168 մարդ:
- 2000 թ. – մահացել է Գրիգոր Խանջյանը, հայ ճանաչված նկարիչ (ծն. 1926 թ.):