Կազմակերպեք առցանց փորձառություն
Միացեք հյուրընկալողների համայնքին, որը միանգամայն նորովի իրար է կապում աշխարհը։
Միացեք հյուրընկալողների համայնքին, որը միանգամայն նորովի իրար է կապում աշխարհը։
Airbnb փորձառությունները տեղացիների կողմից մշակված միջոցառումներ են, որոնք դուրս են գալիս սովորական շրջայցի կամ դասի շրջանակներից։ Եվ այժմ հնարավոր է հյուրընկալել աշխարհի ցանկացած կետում գտնվող անձանց։

Հյուրընկալեք տնից
Կիսվեք սեփական փորձով և պատուհան բացեք դեպի ձեր աշխարհը։
Հյուրեր ամբողջ աշխարհից
Թող աշխարհն ավելի փոքր և ընկերական թվա։
Ստեղծեք բիզնես
Վաստակեք Airbnb-ի օգնությամբ՝ անելով այն, ինչ սիրում եք։
Ինչպես է դա աշխատում
Ինչպես է դա աշխատում
Եթե արդեն փորձառություններ եք կազմակերպում, բարի վերադարձ։ Առցանց հյուրընկալումն սկսելու համար հարկավոր է ստեղծել բոլորովին նոր փորձառություն և ներկայացնել հաստատման՝ հետևելով ստորև նշված գործընթացին։

Նախագծեք ձեր փորձառությունը
Բոլոր փորձառությունները պետք է բավարարեն մեր որակի ստանդարտները՝ գործիմացություն, հասանելիություն և կապ։ Բայց նաև մտածեք այն մասին, թե ինչպես առցանց զբաղեցնել հյուրերին և նվազագույնի հասցնել մասնակցության համար անհրաժեշտ պարագաները։ Երբ գաղափար ունենաք, սկսեք հայտի ներկայացման գործընթացը։

Կիսվեք ձեր գաղափարով
Հաջորդ քայլում պետք է գրեք ձեր միջոցառման նկարագիրը։ Այն տեղ կգտնի ձեր հայտում և փորձառության ապագա էջում։ Խորհուրդ ենք տալիս մանրամասնորեն ներկայացնել ձեր առաջարկի գին/որակ հարաբերակցությունը։ Սկսեք ավելի ցածր գնից (մինչև ստանաք որոշ կարծիքներ) և սահմանեք 90 րոպե կամ ավելի կարճ տևողություն։

Ներկայացրեք ձեր փորձառությունը
Գրեթե պատրաստ է։ Երբ հասնեք Գտնվելու վայրը քայլին, նշեք Այո, սա առցանց փորձառություն է վանդակը։ Հենց որ մնացած ամեն ինչ լրացվի, պատրաստ կլինեք ներկայացնելու։ Մեր թիմը կկարդա այն և 2–4 շաբաթվա ընթացքում կտեղեկացնի հաստատման կամ մերժման մասին։

Պատրաստվեք և սկսեք հյուրընկալել
Սպասելու ընթացքում կարող եք ընտրել ձեզ ու ձեր միջոցառումը ներկայացնող վայր և մտածեք, թե ինչպես կարգավորել տեսախցիկը, լուսավորությունն ու ձայնը։ Կարող եք նաև ծանոթանալ կոնֆերանսների Zoom հարթակին։ Մի անհանգստացեք․ նախքան կսկսեք հյուրեր ընդունել, մենք ձեզ կտրամադրենք բազմաթիվ ռեսուրսներ, որոնք կօգնեն հաջողության հասնել։

Ինչպես են հյուրընկալողները կիսվում իրենց աշխարհով
Ինչպես են հյուրընկալողները կիսվում իրենց աշխարհով
Այս հյուրընկալողները փորձառության յուրօրինակ մթնոլորտ են ստեղծում փոքր խմբերի համար, որոնց մասնակցում ենք միասին՝ լինելով իրարից հեռու։
Մենք ձեր կողքին ենք
Մենք ձեր կողքին ենք
Դուք միայնակ չեք. մենք ձեզ կտրամադրենք ուսումնական նյութեր և հնարավորություններ, որոնք կօգնեն զարգանալ որպես հյուրընկալող և ձեռներեց։
Ռեսուրսներ
Ուղեցույցներ, խորհուրդներ և հնարքներ, որոնք կօգնեն կազմակերպել հաջողված առցանց փորձառություններ։
Առցանց միջոցառումներ
Սովորեք հյուրընկալման հմտություններ՝ առցանց և այլ միջոցներով։
Համայնքի աջակցման թիմ
Շփվեք այլ հյուրընկալողների հետ՝ ֆեյսբուքյան խմբերի և հանդիպումների միջոցով։
Հաճախ տրվող հարցեր
Հաճախ տրվող հարցեր
Օգտագործելու եք հայտի ներկայացման այն նույն ձևը, որը գործում է բոլոր այլ փորձառությունների համար։ Երբ հասնեք Գտնվելու վայրը քայլին, նշեք Այո, սա առցանց փորձառություն է վանդակը։ Այնուհետև մեր թիմը հնարավորինս շուտ կուսումնասիրի ձեր հայտը և 2–4 շաբաթվա ընթացքում կտեղեկացնի հաստատման կամ մերժման մասին։
Առավել գրավիչ և ներառական առցանց փորձառություններն ընդամենը 1–2 ժամ և նվազագույն պարագաներ են պահանջում մասնակցության համար։ Բացի այդ, առցանց փորձառության ծախսերն ընդհանուր առմամբ ավելի քիչ են, քան ֆիզիկական մասնակցությամբ փորձառության դեպքում, ուստի ձեր գները պետք է արտացոլեն այդ հանգամանքը։ Պահանջվում է նաև տեսախցիկ և հուսալի ինտերնետ կապ, որպեսզի կարողանաք հոսքային եղանակով աուդիո և վիդեո փոխանցել փորձառության ընթացքում։
Դուք կօգտագործեք Zoom հարթակը, որը միանգամից բոլոր հյուրերին թույլ է տալիս միանալ փորձառությանը, ակտիվացնում է աուդիոն և վիդեոն, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա շփվել, և առաջարկում է այլ գործիքներ, որոնք ձեզ կօգնեն հյուրընկալել։ Երբ ձեր առցանց փորձառությունը հաստատվի, կստանաք անվճար Zoom հաշիվ գրանցելու հրավեր։ Գրանցվելուց հետո ստուգեք ձեր ինտերնետ կապը՝ միանալով փորձնական հանդիպմանը, և ծանոթացեք հարթակի գործառույթներին։
Ճիշտ ինչպես ֆիզիկական մասնակցությամբ փորձառությունների դեպքում, առցանց փորձառությունները հյուրերին ծանոթացնում են փորձառու հյուրընկալողների հետ, տալիս են նոր մարդկանց հանդիպելու ու նրանց հետ շփվելու հնարավորություն և առաջարկում են հեռավար ձևաչափ բոլոր նրանց համար, ովքեր գտնվում են կարանտինում և տանը։ Մարդիկ կարող են առցանց փորձառությունների միանալ տնից կամ աշխարհի ցանկացած կետից․ միակ պայմանը ինտերնետի առկայությունն է։ Մասնակցելու համար պետք չէ լինել որևէ կոնկրետ տեղում կամ բերել շատ բաներ։