Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Ելդըզի մահափորձ.png

Ելտըզի մահափորձ կամ Ելդըզի մահափորձ, ահաբեկչական գործողություն, որն իրականացվել է 1905 թվականին Ելտըզի պալատի մոտ գտնվող Սուլթանիե մզկիթի բակում։ Դեռևս 1896 թվականին՝ Համիդյան կոտորածներից հետո Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Հնչակյան կուսակցությունը իրարից անկախ ընդունել էին Աբդուլ Համիդ II-ի մահապատժի որոշում։ Այդ ժամանակ՝ 1896 թվականի փետրվարին, ՀՅԴ-ն ամենամոտն էր Աբդուլ Համիդի մահապատժի իրականացմանը, սակայն նոր կոտորածների տեղիք չտալու համար ծրագիրը հետաձգվեց։

Հետագայում Քրիստափոր Միքայելյանի կողմից այս հարցը վերաբացվեց։ Նրա համար սկզբունքային էր ձևավորել մի խումբ, անցնել Կոստանդնուպոլիս և իրականացնել Աբդուլ Համիդի սպանությունը։ ՀՅԴ-ի 4-րդ ընդհանուր ժողովի ժամանակ՝ 1904 թվականին, երբ զուգահեռ ընթանում էր Սասունի ապստամբությունը, նորից որոշում ընդունվեց պատուհասել սուլթանին, ինչը պետք է լրացուցիչ հնչեղություն հաղորդեր Սասունի ապստամբությանը և այն դարձներ միջազգային խնդիր։

Կազմավորվում է Ցուցական մարմինը, որի ղեկավար է դառնում Քրիստափոր Միքայելյանը։ Նա ահաբեկչությունը կազմակերպող և իրականացնող խումբ է ձևավորում, որոնց մեջ էին Սաֆոն (Մարտիրոս Մարգարյան), Սև Աշոտը (Կարապետ Եղիկյան), Թորգոմը (Արտաշես Սերեմճյան), Հոնան Դավթյանը և այլն։ Այս կազմը հետագայում ենթարկվեց փոփոխությունների․ անդամագրվեցին նաև Ռուբինա Արեշյանը, Մարի Զայցը, տիկին Անչուկովան, Քրիս Ֆանարջյանը, Համբարձում Աղաջանյանը (Կարո), Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս), Լևոն Գյուլումյանը, Գրիգոր Սայանը (Ջահիլ), Սամաթիացի Զարեհը, Արամ Անդրեսայանը և այլք։ Ցուցական մարմնին տրամադրվեց 50 հազար ռուսական ոսկե ռուբլի։

Գործողությունը ստացավ «Նժույգի գործ» անվանումը, որի միայն մի մասն էր կազմում Ելտըզի մահափորձը։ Խմբի անդմաները օտարերկրացիների անվանումներով մուտք գործեցին Կոստանդնուպոլիս և սկսեցին իրականացնել ահաբեկչության պատրաստությունները։ Որոշվեց երկու ձևով միաժամանակ կատարել հարձակում․ սուլթանի վրա ձեռնառումբեր նետել և կառքի մեջ մեծ քանակությամբ մելինիտ պայթուցիկ նյութ դնելով՝ պայթեցնել այն, երբ սուլթանը կլիներ ամենափոքր հեռավորության վրա։ Քրիստափոր Միքայելյանը, որը ձեռնառումբերը փորձարկելու նպատակով գնացել էր Բուլղարիա, մարտի 4-ին Սոֆիայի մոտ գտնվող Վիտոշ լեռան լանջին փորձերը իրականացնելու ժամանակ նահատակվում է․ նրա հետ մահանում է նաև խմբի կարևոր անդամ Վռամշապուհ Քնեդիրյանը։ Սակայն ահաբեկչությանը պատրաստվող խումը շարունակում է իր գործունեությունը և ձեռք բերում 124 կգ մելիտին, շքեղ մի կառք, որի մեջ էլ տեղադրվում է գերհզոր պայթուցիկը։

1905 թվականի հուլիսի 21-ին Ռուբինան իրականցնում է ահաբեկչական գործողությունը։ Նա ռումբի ժամացույցը լարում է մզկիթի զանգը լսելուց հետո ուղիղ 1 րոպե 48 վայրկյանի վրա և լքում կառքը։ Մինչ այդ հաշվարկված էր, որ սուլթանը հենց այդքան ժամանակ անց էր լինում կառքից նվազագույն հեռավորության վրա։ Ռումբը պայթում է, որի հետևանքով զոհվում է 26 և վիրավորվում 59 մարդ, սակայն դրանց թվում չէր սուլթան Աբդուլ Համիդ II-ը, քանի որ սովորականից փոքր ինչ ուշ էր դուրս եկել մզկիթից՝ խոսքի բռնվելով պաշտոնյաներից մեկի հետ... Ավելին

Նորություններ

Նովակ Ջոկովիչ

Շարունակվող իրադարձություններ՝ COVID-19 համավարակ  • բողոքի ցույցեր (Բելառուս, Հայաստան, ԱՄՆ)  • Տիգրայի հակամարտություն

Վերջերս մահացածներ՝ Եկատերինա Գրադովա  • Ջորջե Բալաշևիչ  • Անդրեյ Մյագկով  • Միխայիլ Եմելյանով  • Ֆիլիպ Ժակոտե  • Վլադիմիր Զույկով  • Ահմեդ Յամանի

Գիտե՞ք, որ․․․

կադր Օսկարի 1-ին մրցանակաբաշխությունից


Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
281 461
հոդված
730
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Writing star.svgՄասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Join, Edit, Check.png



Այս օրը պատմության մեջ

Վիկտոր Հյուգո


Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2021-26-26 (hy)