Եվրոպական գրադարան
Եվրոպական գրադարան | |
---|---|
theeuropeanlibrary.org | |
Տեսակ | թվային գրադարան և միության կատալոգ |
Երկիր | Հունգարիա |
Սեփականատեր | Conference of European National Librarians? |
Բացված | 2005 |
Եվրոպական գրադարան, 49 եվրոպական ազգային գրադարանների ռեսուրսների[1] և աճող թվով հետազոտական գրադարանների մուտքի հնարավություն ընձեռող ինտերնետ ծառայություն: Որոնումը, մետատվյալների մատուցումը, ինչպես նաև թվային օբյեկտներ, հիմնականում անվճար են: Նյութերը ստացվում են Եվրախորհրդի անդամ երկրներում տեղակայված հաստատություններից և դասակարգվում են կատալոգային գրառումներից մինչև ամբողջական տեքստային գրքեր, ամսագրեր, աուդիո ձայնագրություններ: Որոնման համարկարգով կարելի է գտնել ավելի քան 200 միլիոն գրառում, այդ թվում 24 միլիոն լրիվ տեքստային բովանդակություն և ավելի քան 7 միլիոն թվային օբյեկտներ: Որոնվող առարկաների մեջ ներկայացված են երեսունհինգ տարբեր լեզուներ:
Եվրոպական գրադարանի բովանդակությունը սառեցվել է 2016 թվականի դեկտեմբերի 31-ից, որից հետո նոր թարմացումներ չեն իրականացվել[2]:
Պատմություն և հայեցակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս եվրոպական գրադարանը կազմավորվել է մի շարք ավելի վաղ ծրագրերից:
Մեկնարկը եղել է 1997 թվականին, երբ GABRIEL (Եվրոպայի ազգային գրադարանների դարպաս և կամուրջ) ծրագիրն սկսեց ստեղծել եվրոպական ազգային գրադարանների համատեղ վեբ-պորտալ: Հիմնական մակարդակում, պորտալը տեղեկատվություն էր տրամադրում յուրաքանչյուր գրադարանի հավաքածուների և դրանց առցանց հանրային մատչելիության կատալոգների (OPACs) մուտք գործելու մասին:
“ | Եվրոպական գրադարանը գոյություն ունի, որպեսզի եվրոպական ազգային գրադարանների գիտելիքը, տեղեկատվությունն ու մշակույթը հասանելի լինի: | ” |
- Եվրոպական գրադարանային առաքելություն[3]: |
GABRIEL-ին հաջորդեց TEL (Եվրոպական գրադարան) նախագիծը, որը գործել է 2001-2004 թվականներին և հիմք է ստեղծել Եվրոպայում հիմնական ազգային և ավանդային հավաքածուների հասանելիության համար: Ծրագիրը մասնակիորեն ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի 5-րդ ծրագրի շրջանակներում: TEL նախագծում ներգրավված ազգային գրադարաններն էին՝ Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի (Ֆլորենցիա), Իտալիայի (Հռոմի), Նիդերլանդների, Պորտուգալիայի, Սլովենիայի, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության գրադարանները[4]:
Սա հանգեցրել է 2005 թվականի մարտի 17-ին TheEuropeanLibrary.org պորտալի մեկնարկին:
2005-2007 թթ. TEL-ME-MOR նախագիծը նպաստել է Եվրոպական գրադարանի լիիրավ գործընկերների շարքում ներգրավվել Եվրամիության նոր անդամ երկրների ավելի քան 10 ազգային գրադարանների: 2008 թվականի սկզբին ծառայությանն են միացել Եվրոմիության և Եվրոպական ազատ առևտրի միության հետագա 9 ազգային գրադարան:
Եվրոպական գրադարանը քայլեր է ձեռնարկել EDL ծրագրի հետ ընդլայնելու ուղղությամբ, որի ընթացքում ազգային գրադարանները շարունակում էին միանալ Եվրոպական գրադարանին: Ծրագիրը նաև կենտրոնացել է բազմալեզվության վրա, ձեռնարկել է Եվրոպական մետատվյալների ռեեստրի առաջին քայլերը և պոտենցիալ քարտեզագրման համար ստեղծել թվայնացման հնարավորություն:
Միանալու տարին | Ազգային գրադարաններ |
---|---|
2005 | Նիդերլանդներ, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Պորտուգալիա, Իտալիա-Ֆլորենցիա |
2006 | Մալթա, Կիպրոս, Չեխիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Սլովենիա, Էստոնիա, Լեհաստան, Սլովակիա, Ավստրիա, Սերբիա, Խորվաթիա |
2007 | Բելգիա, Հունաստան, Իսլանդիա, Իռլանդիա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Նորվեգիա, Իսպանիա, Շվեդիա, Ռուսաստան-Մոսկվա |
2008 | Ալբանիա, Ադրբեջան, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Մոլդովա, Մոնտենեգրո, Ռումինիա, Թուրքիա, Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ, Ուկրաինա |
* | Սան Մարինո, Վատիկան քաղաք (հավաքածուները որոնելի չեն) |
2011 | Ուելս |
Եվրոպական գրադարան և Europeana[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպական գրադարանը ապահովեց Europeana-ի (Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնություն, որը Europeana կայքէջի միջոցով հանրությանը հասանելի է դարձնում գրադարաններից, թանգարաններից և արխիվներից միլիոնավոր թվային օբյեկտներ), ստեղծման համար անհրաժեշտ աջակցությունը:
Երբ Եվրոպական խորհրդարանը կոչ արեց ստեղծելու Europeana, Եվրոպական ազգային գրադարանների կոնֆերանսը (ԵԱԳԿ), Նիդերլանդների ազգային գրադարանի և ԵԱԳԿ-ի եվրոպական գրադարանի հովանու ներքո, խնդրեցին այն ընդգրկել «Contentplus» ծրագրի շրջանակներում: 2007 թվականին սկսվեց նախատիպը, և Europeana-ն գործարկվեց 2008 թվականի նոյեմբերին:
Europeana այժմ գործում է ինքնուրույն, բայց Եվրոպական գրադարանը շարունակում է սերտորեն համագործակցել Europeana-ի հետ: Եվրոպական գրադարանը Europeana-ի համար հանդիսանում է ազգային գրադարանների թվային բովանդակության ագրեգատորը և ամսական կտրվածքով Europeana-ին թվային բովանդակություն է տրամադրում ազգային գրադարաններից:
2012 թվականի հուլիսի դրությամբ Եվրոպական գրադարանը դարձավ Europeana-ի համար երկրորդ ամենամեծ բովանդակության մատակարարը[5] Europeana-ի տվյալների շտեմարանում ավելացված 3,45 միլիոն նյութերով:
Europeana-ն և Եվրոպական գրադարանը կիսում են որոշակի մարդկային և տեխնիկական ռեսուրսներ:
Ֆինանսավորում և սեփականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպական գրադարանը ֆինանսավորվում է սեփականատերերի կողմից: Պորտալը վարում է Եվրոպական գրադարանային գրասենյակը, որը գտնվում է Նիդերլանդների ազգային գրադարան (Հաագա) շենքում: Ծրագրի տնօրենն է Ջիլ Քուզինսը[6]:
Գործընկեր գրադարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպական գրադարանին մասնակցող 48 ազգային գրադարանները՝
Հետազոտական գրադարաններ, որոնք «Europeana Libraries» նախագծի արդյունքում Եվրոպական գրադարանին բովանդակություն են տրամադրել՝
|
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Singer, Natasha "Playing Catch-Up in a Digital Library Race." New York Times, 8 January 2011. Accessed 17 January 2011.
- ↑ «Europe's national libraries and CENL commit to collaboration and mutual support as they build on the legacy of The European Library: TEL services to be discontinued from 31 December 2016»։ 2016-12-13
- ↑ The European Library Vision and Mission. TheEuropeanLibrary.org. Accessed January 18, 2011.
- ↑ Van Veen, Theo and Oldroyd, Bill. "Search and Retrieval in The European Library." D-Lib Magazine Volume 10 Number 2 (2004). Accessed 18 January 2011.
- ↑ List of Europeana contributors Archived 21 January 2011 at the Wayback Machine.. Europeana.eu. Accessed 18 January 2011.
- ↑ About Us TheEuropeanLibrary.org. Accessed 18 January 2011.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|