Շաբաթվա հոդված
|
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Արգենտինա (իսպ.՝ Argentina, պաշտոնական անվանումը` Արգենտինայի Հանրապետություն (իսպ.՝ República Argentina, [reˈpuβlika aɾxenˈtina]), պետություն Հարավային Ամերիկայում: Տարածքի մեծությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում մայրցամաքում (Բրազիլիայից հետո), ութերորդը՝ աշխարհում, իսկ բնակչության թվաքանակով երրորդն է Հարավային Ամերիկայում (Բրազիլիայից և Կոլումբիայից հետո): Կազմված է 24 վարչական միավորից՝ 23 պրովինցիայից և Բուենոս Այրես դաշնային մայրաքաղաքային շրջանից: Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի հարավային մասը, որը կոչվում է Պատագոնիա։ Արևմուտքից սահմանակից է Չիլիին, հյուսիսից՝ Բոլիվիային և Պարագվային, հյուսիս-արևելքից՝ Բրազիլիային և Ուրուգվային։ Արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արգենտինային են պատկանում Ֆոլկլենդյան կղզիները, ինչպես նաև Հրո Երկիր կղզու արևելյան հատվածը։ Արգենտինայի արևմտյան հատվածը լեռնային է, այստեղ է գտնվում ամբողջ արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռը՝ Ակոնկագուան՝ 6960 մետր, իսկ արևելքով հոսում են Պարանա, Ռիո-Նեգրո, Պարագվայ և այլ գետեր։ Բնակչությունը կազմում է 44 938 712 մարդ:
Արգենտինան ժամանակին եղել է Իսպանիայի գաղութ, սակայն հետագայում՝ 1810 թվականի մայիսի 25-ին, ազատվել է իսպանական լծից՝ շնորհիվ Խոսե Սան-Մարտիի և այլ պայքարողների։ Արգենտինան զարգացած կապիտալիստական պետություն է, Մեծ քսանյակի անդամ է, հարուստ է նավթով և այլ օգտակար հանածոներով։ Ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ (կատվառյուծ, լամա, նանդու ջայլամ)։ Արգենտինայի քաղաքներից ամենախոշորը մայրաքաղաք Բուենոս Այրեսն է, գտնվում է Լա-Պլատայի ծովախորշի ափին։ Խոշոր քաղաքներ են նաև Կորդոբան, Լա Պլատան, Ռոսարիոն և այլն։ Արգենտինան ծնունդ է տվել մի շարք հայտնի մարզիկների (Դիեգո Մարադոնա, Լիոնել Անդրես Մեսսի, հայազգի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նույնպես բնակվում է Արգենտինայում), տանգոյին և այլն։Ավելին⇒
|
Գիտե՞ք, որ․․․
|
|
Մասնակցիր
|
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ:
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
|
|
Օգոստոսի 13-ը պատմության մեջ
|
Ձախլիկների միջազգային օրն է։
- 1173 թ. – մահացել է Ներսես Շնորհալին, հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, Ամենայն Հայոց Կաթողիկոս (ծն. 1102 թ.)։
- 1521 թ. – Իսպանիացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը գրավեց ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանը։
- 1826 թ. – մահացել է Ռենե Լաեննեկը, ֆրանսիացի բժիշկ և անատոմ, ախտորոշման կլինիկո-անատոմիական մեթոդի հիմնադիր, ստետոսկոպի ստեղծողը (ծն. 1781 թ.)։
- 1920 թ. – տեղի ունեցավ վարշավյան ճակատամարտը՝ ռուս-լեհական պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկը։
- 1926 թ. – ծնվել է Ֆիդել Կաստրոն, կուբացի հեղափոխական, Կուբայի նախկին նախագահներից (մահ. 2016 թ.)։
- 1943 թ. – ծնվել է Ազատ Գասպարյանը, կինոյի և թատրոնի հայ դերասան (մահ. 2013 թ.)։
- 1946 թ. – մահացել է Հերբերտ Ուելսը, գիտա-ֆանտաստիկ ժանրի բրիտանացի գրող և հրապարակախոս (ծն. 1866 թ.)։
- 2001 թ. – Մեթյու Հոլմանը և Բրետ Գլեդմանը հայտնաբերեցին Ուրանի 4 անկանոն արբանյակ՝ Լաոմեդեյա, Ֆրանցիսկո, Տրինկուլո և Ֆերդինանդ։
|
Նորություններ
|
|
Օրվա պատկերը Վիքիպահեստից
|
|
Ցուցափեղկ
|
«Ցուցափեղկում» ընդգրկված են Հայերեն Վիքիպեդիայի լավագույն՝ ընտրյալ, լավ և տարվա հոդվածները, ինչպես նաև ընտրյալ ցանկերը:
Այս պահին Հայերեն Վիքիպեդիան ունի 55 ընտրյալ, 39 լավ, 29 տարվա հոդված և 7 ընտրյալ ցանկ։
Վերջին ընտրյալ հոդվածներն են՝
|
Վերջին լավ հոդվածներն են՝
|
|
|
Նոր թեկնածուներ՝
|
Նոր թեկնածուներ՝
|
Վերջին ընտրյալ ցանկերն են՝
Նոր թեկնածուներ՝
|
|