Թամարա Թումանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թամարա Թումանովա
Դիմանկար
Ծնվել էմարտի 2, 1919(1919-03-02)[1][2][3]
ԾննդավայրՏյումեն, Tyumen Governorate
Մահացել էմայիսի 29, 1996(1996-05-29)[1][3] (77 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, ԱՄՆ
ԳերեզմանHollywood Forever Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1954–1991).svg ՌԽՖՍՀ
Ազգությունամերիկահայ
Մասնագիտությունպարուսույց, բալետի պարող, Բալետի պարուհի, դերասանուհի և կինոդերասանուհի
Tamara Toumanova Վիքիպահեստում

Թամարա Վլադիմիրի Թումանովա (մարտի 2, 1919(1919-03-02)[1][2][3], Տյումեն, Tyumen Governorate - մայիսի 29, 1996(1996-05-29)[1][3], Սանտա Մոնիկա, ԱՄՆ), հայ-լեհական ծագումով ռուսաստանցի բալետի պարուհի, կինոդերասանուհի, երգչուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Թումանովան ծնվել է Շանհայում։ Զինվորական Վլադիմիր Թումանովի (Թումանյանց) դուստրը: Այլ աղբյուրներ նրան վերագրում են վրացական ծագում, քանի որ մայրը Վրաստանի իշխանուհի էր։ Համարվել է ժամանակի բալետի լավագույն մանուկ պարուհիներից: 1920 թվականից կյանքի զգալի մասն անցկացրել է Փարիզում, սովորել կոնսերվատորիայում, երգել Գրանդ օպերայում: 1932 թվականից պարել է Մոնտե Կառլոյի ռուսական «Օրիժինալ Բալե Ռյուս», «Ֆեստիվալ Բալե» բալետային խմբերում, Ջ. Բալանչինի ամերիկյան բալետի դպրոցում: Գլխավոր դերապարերով հանդես է եկել Ադանի «Ժիզել, Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» և այլ բալետներում: 1940 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: Նկարահանվել է «Փառքի օրեր», «Մենք երգում ենք երեկոյան», «Շերլոկ Հոլմսի անձնական կյանքը» և այլ ֆիլմերում: Ամուսնացած է եղել ֆիլմարտադրիչ Քեյսի Ռոբինսոնի հետ:

Մահացել է 1996 թվականին, թաղված է Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա

Դերապարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ժիզել»:
  • «Քնած գեղեցկուհին»:
  • «Բյուրեղապակե դղյակը»:
  • «Ֆեդրա»:
  • «Անծանոթուհին»:

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փառքի օրեր»:
  • «Խորը իմ սրտում»:
  • «Պատռված վարագույրը»:
  • «Մենք երգում ենք երեկոյան»:
  • «Պարի հրավեր»:
  • «Շերլոք Հոլմսի անձնական կյանքը»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]