< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Ինգմար Բերգման (շվեդ.՝ Ernst Ingmar Bergman, հուլիսի 14, 1918, Ուփսալա, Շվեդիա - հուլիսի 30, 2007, Ֆյորյո, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա), կինոյի և թատրոնի շվեդ նշանավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան։ Ճանաչված է որպես հեղինակային կինոյի մեծագույն ռեժիսորներից մեկը։
«Օսկարի» և բազում այլ կինոմրցանակների դափնեկիր է, նրա ֆիլմերից երեքը ստացել են Օսկար մրցանակ։ Գեղարվեստական ու վավերագրական ավելի քան վաթսուն ֆիլմերի ռեժիսոր է, ընդ որում դրանցից շատերի սցենարի հեղինակն է նաև։ Նրա հանրահայտ ֆիլմերից են` «Ամառային գիշերվա ժպիտները»,
«Յոթերորդ կնիքը»,
«Մորու բացատը»,
«Աղջկական աղբյուր», «Մութ ապակու միջով»,
«Ձմեռային լույս»,
«Գայլի ժամը»,
«Շշուկներ և ճիչեր», «Աշնանային սոնատ»,
«Ֆաննին և Ալեքսանդրը» և այլն: Բերգմանը համարվում է փիլիսոփայական, հոգեբանական դրամաների վարպետ, ում սիրած թեման էր կյանքի ճգնաժամը։ Բերգմանը հեղինակել է նաև ավելի քան 170 թատերական ներկայացում: 1953 թվականին ձևավորվել է Բերգմանի և կինոօպերատոր Սվեն Նյուկվիստի երկարամյա բեղմնավոր գործունեությունը: Նրա ֆիլմերում հաճախ նկարահանվել են Հարիեթ Անդերսոնը,
Լիվ Ուլմանը, Գուննար Բյորնստրանդը, Բիբի Անդերսոնը, Էրլանդ Յուզեֆսոնը, Ինգրիդ Տուլինը և
Մաքս ֆոն Սյուդովը...
Ավելին⇒