U2
U2 | |
---|---|
U2 խումբը 2005 թվականի նոյեմբերին Մադիսոն հրապարակի այգում. ձախից աջ՝ The Edge, Լարի Մյուլեն, Jr, Բոնո, Ադամ Կլեյթոն | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Իռլանդիա, Դուբլին |
Ժանրեր | ռոք, ալտերնատիվ ռոք, փոսթ-փանկ |
Գործունեություն | 1976 | –մինչ այսօր
Լեյբլ | Island, Interscope, Mercury |
Կապված | Passengers |
Պարգևներ | Ռոքնռոլի փառքի սրահ, Artist of the Year? և Խղճի դեսպան մրցանակ |
Կայք | u2.com |
Անդամներ | |
The Edge, Լարի Մյուլեն, Jr, Բոնո, Ադամ Կլեյթոն | |
U2 (band) Վիքիպահեստում |
U2, իռլանդական ռոք խումբ Դուբլինից։ Ձևավորվել է 1976 թվականին։ Խմբի անդամներն են The Edge-ը, Լարի Մյուլեն Jr-ը[1], Բոնոն, Ադամ Կլեյթոնը։ U2-ի արմատները փանկ-ռոք խմբերն են, սակայն խումբը շատ ազդեցությունների է ենթարկվել հայտնի երաժշտության տարբեր ժանրերից։ Խմբի երգերի բառերը, որ հիմնականում գովաբանում են հոգևոր պատկերներ, կենտրոնացված է անձնական թեմաների և հասարակական-քաղաքական մտահոգությունների վրա։
Խումբը ձևավորվել է Mount Temple Comprehensive դպրոցում 1976 թվականին, երբ խմբի անդամները դեռահասներ էին՝ երաժշտական սահմանափակ արհեստավարժությամբ։ 4 տարվա ընթացքում նրանք պայմանագիր են ստորագրում Island Records-ի հետ և թողարկում իրեն առաջին ալբոմը՝ Boy-ը։ Մինչ 1980-ական թվականների կեսերը U2-ն դարձել էր միջազգային մեծություն։ Նրանք ավելի հաջողակ էին որպես շրջագայող խումբ։ Արձագանքելով երաժշտական լճացմանը և քննադատությանը՝ U2-ն վերագտավ իրեն իր 1991 թվականի Achtung Baby ալբոմում. նրանք պար, ինդուստրիալ և ալտերնատիվ ռոք ներդրեցին իրենց երաժշտության մեջ և ունեցան ավելի դեպրեսիային պատկեր։
U2-ն թողարկել է 13 ստուդիական ալբոմներ և բոլոր ժամանակների ամենաշատ վաճառքներ ունեցող խմբերից է։ Խումբն ունի վաճառված մոտ 170 միլիոն ձայնագրություն[2]։ Խումբը հաղթել է 22 գրեմմի մրցանակ՝ ավելին, քան որևէ ուրիշ խումբ։ Rolling Stone ամսագիրը U2-ին դասել է 22-րդ հորզոնականում իր բոլոր ժամանակների 100 լավագույն արտիստների ցանկում[3]։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձևավորում և վաղ շրջան (1976-1980)[խմբագրել | խմբագրել կոդը]
Խումբը ձևավորվել է Դուբլինում 1976 թվականի սեպտեմբերի 25-ին[4]։ Լարի Մյուլենը, ով 14 տարեկան էր, մի նշում էր արել դպրոցի ցուցատախտակում, որ փնտրում է 6 պատասխանու մարդկանց իր նոր խմբի համար։ Խումբը հավաքվեց, իսկ որպես անուն ընտրվեց Feedback-ը, որովհետև դա այն եզակի տեխնիկական բառերից էր, որ նրանք գիտեին։
1977 թվականի մարտին խումբը փոխեց իր անունը The Hype։ Սթիվ Ավելրիլը, ով պանկ ռոք երաժիշտ էր և Քլեյթոնների ընտանիքի ընկեր, առաջարկել էր 6 պոտենցիալ անուններ, որոնցից խումբն ընտրեց U2-ն, քանի որ դա այն անունն էր, որ նրանք ամենաքիչը չհավանեցին։
1978 թվականին սուրբ Պատրիկի օրը U2-ն հաղթեց Limerick-ի տաղանդների մրցույթը։ Մրցանակը 500 ֆունտ էր և մեկ երգի ձայնագրություն, որ պետք է հնչեր Իռլանդիայի CBS-ով։ 1978 թվականի մայիսին խումբը Keystone ստուդիայում ձայնագրեց իր առաջին երգը։ Hot Press ամսագիրը ազդեցիկ էր խմբի ձևավորման համար. մայիսին Փոլ ՄաքԳյունեսը, ում նախկինում ներկայացրել էր խմբին լրագրող Բիլ Գրահամը, ով այնուհետև համաձայնվեց լինել U2-ի մենեջերը։ Խմբի առաջին թողարկումը՝ Three-ն տեղի ունեցավ 1979 թվականի սեպտեմբերին և նրանց առաջին իռլանդական վարկանշային աղյուսակի հաջողությունն էր։ 1979 թվականի դեկտեմբերին U2-ն կատարեց իր առաջին շոուն Իռլանդիայից դուրս՝ չնայած նրանք ի վիճակի չէին շատ ուշադրություն գրավել հանդիսատեսի և քննադատների շրջանում։ 1980 թվականի փետրվարին նրանց երրորդ սինգլը՝ Another Day-ը թողարկվեց թողարկվեց CBS-ի լեյբլում, սակայն կրկին այն միայն իռլանդական շուկայում[5]։
Տղան, հոկտեմբերը և պատերազմը (1980-1984)[խմբագրել | խմբագրել կոդը]
Island Records-ը պայմանագիր կնքեց U2-ի հետ 1980 թվականի մարտին խումբը թողարկեց 11 O'Clock Tick Tock ալբոմը որպես իրենց առաջին միջազգային սինգլ[6]։ Խմբի առաջին ալբոմը՝ Boy-ը թողարկվեց հոկտեմբերին։ Արտադրված Սթիվ Լիլիուայթի կողմից՝ այն ստացավ հիմնականում դրական արձագանքներ։ Չնայած Բոնոն կենտրոնացված չէր բառերի վրա և այն իրականում էքսպերիմենտ էր՝ նրանք դրանով արտահայտում էին հասարակական թեմա. երազների և դառնությունների սայլ։ Ալբոմը ներառված էր խմբի ԱՄՆ-ի հիթ երգերի մեջ[7]։
Խմբի երկրորդ ալբոմը՝ October-ը, թողարկվել է 1981 թվականին և պարունակում է բացահայտ հոգեկան թեմաներ[8]։ Ալբոմի ձայնագրման ընթացքում Բոնոն և The Edge-ը պատրաստվում էին լքել խումբը տարաձայնությունների պատճառով։ Բոնոն, The Edge-ը և Մյուլենը միացել էին Դուբլինում մի քրիստոնեական խմբի, որ կոչվում էր "Shalom Fellowship", և դա տարավ նրան տարաձայնության քրիստոնեական և ռոք ն՛ ռոլ ապրելակերպերի միջև։ Բոնոն և The Edge-ը շրջագայությունների ընթացքում ժամանակ վերցրին և որոշեցին լքել Շալոմին, որ շարունակեն աշխատել նախկին խմբի հետ։
Լուծելով խմբի խնդիրները հոկտեմբերի՝ U2-ն թողարկեց թողարկեց իր War ալբոմը 1983 թվականի փետրվարին[9]։ Ալբոմի ձայնագրությունը խմբին տարավ խաղաղությունից դեպի խաչակրաց արշավանք։ Ալբոմը ներառված էր քաղաքականությամբ լցված "Sunday Bloody Sunday"-ում, որում Բոնոն ցանկանում էր միաձուլել արյունոտ կիրակիի և սուրբ ծննդյան կիրակիի իրադարձությունները։ Rolling Stone ամսագիրը երգի մասին գրել է, որ երգը ցույց է տալիս, որ խումբը ի վիճակի է գրել խորը և իմաստալի բառեր։ War-ը U2-ի առաջին ալբոմն էր, որ ցուցադրում էր Անտոն Կորբիյնի լուսանկարը, ով մնում էր U2-ի գլխավոր լուսանկարիչը և ունեցել է մեծ ազդեցություն խմբի մասին հասարակակն կարծիքի վրա։ U2-ի առևտրական առաջին հաջողությունն այն էր, որ War ալբոմը գրավեց առաջին հորիզոնականը Մեծ Բրիտանիայում։
Հետագայում իրականացած War շրջագայության ժամանակ խումբը կատարեց մի քանի համերգներ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Այնուհետև խումբը ձայնագրեց Under a Blood Red Sky կենդանի ալբոմը և Live at Red Rocks համերգային ֆիլմը, որոնցից երկուսն էլ ստացան մեծ արձագանք MTV-ով և ռադիոյով։
Անմոռանալի կրակը և Live Aid-ը (1984-1985)[խմբագրել | խմբագրել կոդը]
Խումբը կարծում էր, որ նոր ալբոմը կհետևի War-ի հաջողությանը։
Մենք փնտրում էինք ինչ-որ նոր բան, որ փոքր-ինչ ավելի լուրջ կլիներ: - Ադամ Քլեյթոն
|
Այնուհետև Բրայան Էնոն Դանիել Լանոյսի հետ միասին համաձայնվեցին արտադրել նոր ձայնագրությունը։
Մասնապես արտադրված Slane Castle-ում՝ The Unforgettable Fire-ը թողարկվեց 1984 թվականին և այդ ժամանակ խմբի ամենամեծ նշանակալի փոփոխությունն էր երաժշտական ուղղության առումով[10]։
Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոնո՝ վոկալ, ռիթմ կիթառ, հարմոնիկա
- The Edge՝ լիդ կիթառ, ստեղնաշարային գործիքներ, վոկալ
- Ադամ Կլայթոն՝ բաս կիթառ
- Լարի Մյուլեն՝ հարվածային գործիքներ
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Boy (1980)
- October (1981)
- War (1983)
- The Unforgettable Fire (1984)
- The Joshua Tree (1987)
- Rattle and Hum (1988)
- Achtung Baby (1991)
- Zooropa (1993)
- Pop (1997)
- All That You Can't Leave Behind (2000)
- How to Dismantle an Atomic Bomb (2004)
- No Line on the Horizon (2009)
- Songs of Innocence (2014)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ երաժշտության հանրագիտարան
- ↑ What they're still looking for
- ↑ Բոլոր ժամանակների 100 լավագույն արտիստներն ըստ Rolling Stone-ի
- ↑ McCormick (2006), էջ 27
- ↑ Stokes (1996), էջ 142; McCormick (2006), էջ 88
- ↑ Stokes (1996), էջ 142
- ↑ de la Parra (2003), էջ 16–17
- ↑ McCormick, Neil (2008).
- ↑ Stokes (1996), էջ 36
- ↑ de la Parra (2003), էջ 52–55