Որպես գրական հնարք՝ երազատեսությունը «ծառայում է ամենաբազմազան նպատակների ֆորմալ ձևավորման և ամբողջ ստեղծագործության գեղարվեստական կոմպոզիցիայի ու նրա բաղկացուցիչ մասերի, գործող դեմքերի գաղափարախոսական և հոգեբանական բնութագրերի և, վերջապես, ներկայացնում է հենց հեղինակի հայացքները»։
Գրական հուշարձաններում սյուժեները որոշակիորեն բաժանվում են տեսիլքների երկու խմբի, որոնք գործում են վերացարկման տարբեր մակարդակներում և ըստ էության ունեն տարբեր ծագումներ․
ներկայացվում են սեղմ ձևով՝ որպես լրացում (հիմնականում մարգարեական, մեկնական երազները՝ սկսած «Գիլգամեշի մասին էպոսից»)
ավելի ազատ ձևով, որպես պատմողական շրջանակ, ստեղծագործության ամբողջական երիզում (դրանից գրեթե չի տարբերվում տեսիլքի ժանրը)։ «Գրական-գեղարվեստական ստեղծագործության գործող անձերից մեկի երազը կարող է շրջանակ ծառայել և եզերել հիմնական սյուժեն՝ յուրօրինակ ձևով ընդգծելով այն և դրա ֆոնին առանձնացնել երկրորդական մանրամասները» (Շեքսպիրի«Անսանձ կնոջ սանձահարումը»):
Առաջին ձևը մեծամասամբ ներկայացված է էպիկական ավանդույթներով։ Երկրորդ ձևը փուլային առումով ավելի ուշ է եղել, ծագել է հռոմեական գրականությունում։ Միջնադարյան քնարերգությունում երազատեսությունը ամենահաճախ հանդիպող շրջանակային կառուցվածքի տեսակներից է (օրինակ՝ հայտնի «Վեպ վարդի մասին», Ժան Ֆրուասարի «Սիրային գանձ» տրակտատը, Էստաշ Դեշանի «Սիրային լե», Ռաուլ դե Ուդանի «Երազ գեհենի մասին» պոեմները)։ Երբեմն... Ավելին⇒