Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Նապոլեոն I Բոնապարտ (կորսիկերեն՝ Napulione Buonaparte, իտալ.՝ Napoleone Buonaparte, ֆր.՝ Napoléon Bonaparte, ֆրանսիացիների կայսր 1804 թվականի մայիսի 18-ից 1814 թվականի ապրիլ 6-ը և 1815 թվականի մարտի 20-ից հունիսի 22-ը, զորավար և պետական գործիչ, ով դրել է ժամանակակից ֆրանսիական պետության հիմքերը, Արևմուտքի պատմության ամենաականավոր գործիչներից մեկը։
Նապոլեոնե Բուոնապարտեն (կորսիկական ձևով նա այդպես է կոչել իրեն մինչև 1796 թվականը) իր պրոֆեսիոնալ ռազմական կարիերան սկսել է 1785 թվականին որպես հրետանու կրտսեր լեյտենանտ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ ստացել է բրիգադային գեներալի աստիճան 1793 թվականի դեկտեմբերի 18-ին Տուլոնի գրավումից հետո։ Դիրեկտորիայի օրոք դարձել է դիվիզիոնի գեներալ և թիկունքի ռազմական ուժերի հրամանատար այն բանից հետո, երբ վճռական դեր է կատարել 1795 թվականին վանդեմիերի 13-ի խռովության ճնշման ընթացքում։ 1796 թվականի մարտի 2-ին նշանակվել է Իտալական բանակի հրամանատար։ 1798-1799 թվականներին գլխավորել է ռազմական արշավանք դեպի Եգիպտոս։ 1799 թվականի նոյեմբերին իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- ապրիլի 3-ին, Թայվանում՝ տեղական ժամանակով 07:58-ին, տեղի է ունեցել 7.4 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժը։
- մարտի 26-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Բալթիմոր քաղաքում Ֆրենսիս Սքոթ Քի կամուրջը փլուզվել է (լուսանկարում) կոնտեյներային նավի հարվածից հետո:
- մարտի 22-ին մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Կրոկուս սիթի հոլում տեղի է ունեցել ահաբեկչություն։
- մարտի 15-ին Մարսելի հայաբնակ Պոմոն թաղամասի «Պաստյոր» հրապարակում, հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ հանդիսավոր բացվել է հայ վրիժառու, «Նեմեսիս» գործողության մասնակից Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը։
- մարտի 11-ին Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակների հանձնման 96-րդ արարողության ժամանակ Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմեր» կինոնկարը առաջադրվել է 13 անվանակարգերի և ստացել 7 մրցանակ։
- մարտի 7-ին Շվեդիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ։
Գիտե՞ք, որ․․․
- ... Մյանմայի միակ հայկական եկեղեցին (լուսանկարում) ստիպված էին վերաօծել ինքնակոչ քահանայի պատճառով։
- ...1980 թվականի Բոստոնի մարաթոնում կանանց մրցավազքում «հաղթել է» քաղաքի մետրոն։
- ...կենդանիների նոր տեսակը (լուսանկարում) գիտնականները փնտրել են համացանցում։
- ...բրիտանացի Էդ Սթաֆորդն առաջինն է եղել, ով քայլել է Ամազոնի ակունքից մինչև նրա գետաբերանը. ավելի քան երկու տարում՝ 859 օրում՝ անցնելով 6400 կմ։
- ...Անտարկտիդայում ևս մարդիկ են ծնվում, և նրանցից առաջինն այս արգենտինացին է։
- ...դիրիժորական փայտիկի նախնին դարձել է հայտնի կոմպոզիտորի մահվան պատճառ։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
307 401 հոդված |
678 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- CEE Spring 2024
- Ֆինանսատնտեսական միամսյակի դասընթաց
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Եվրո 2024-ին ընդառաջ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- Գիտական միտքը Վիքիպեդիայում
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հայաստանի ազգային գրադարանի աշխատասեղան
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- Մ. թ. ա. 56 – Հուլիոս Կեսարը, Մարկոս Կրասոսը և Գնեոս Պոմպեոսը կազմեցին առաջին Հռոմեական եռապետությունը:
- 1792 թ. — Ջորջ Վաշինգտոնը առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ կիրառեց վետոի իր իրավունքը:
- 1840 թ. – ծնվել է Ղազարոս Աղայանը, հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս (մահ. 1911 թ.):
- 1908 թ. – ծնվել է Բեթ Դեյվիսը, ամերիկացի նշանավոր դերասանուհի, 11 անգամ ներկայացվել է Օսկարի (ստացել 2-ը) (մահ. 1989 թ.):
- 1913 թ. – ծնվել է Ազատ Շերենցը, հայ նշանավոր դերասան (մահ. 1993 թ.):
- 1953 թ. – Երևանում բացվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։
- 1992 թ. — Բոսնիա և Հերցեգովինան հայտարարեցին Հարավսլավիայի կազմից դուրս գալու մասին:
- 1993 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ Հայկական զինված խմբավորումները դաժան մարտերից հետո, դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ։ Ադրբեջանական բանակը մեծ կորուստներ տալով, անցավ Մռավի լեռնաշղթան, թողնելով Քելբաջարի շրջանը։ Հայերը գրավեցին Քելբաջարը Գանձակին միացնող խաչմերուկը:
- 1998 թ. — շահագործման հանձնվեց աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը` Ակասի Կայկիոն (երկարությունը 3911 մ):
Օրվա պատկեր