ԿՏԱԿ-ը հայտարարում է բաց մրցույթ

Նոյեմբերի 12, 2021
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը «2022-2024թթ․ Հայաստանի կրթական ցանցում ընդգրկված 1420 ուսումնական հաստատություններին ինտերնետի մատակարարման, հաստատությունների ներքին համակարգչային ցանցերի, աշխատող համակարգիչների ծրագրային ու տեխնիկական սպասարկման ծառայություն» ձեռքբերման նպատակով  հայտարարում է բաց մրցույթ։ Մրցույթի փաստաթղթերը կցվում են։ «ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ` «2022-2024ԹԹ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ 1420…

ԿՏԱԿ-ի ներկայացուցիչները ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու կրթական համակարգի աշխատակիցների VI համագումարին

Նոյեմբերի 1, 2021
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հոկտեմբերի 27-29 տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու կրթական համակարգի աշխատակիցների VI համագումարը: «ԱՊՀ կրթական տարածքը՝ որպես նրա կայուն զարգացման ռազմավարական ռեսուրս» խորագրով համագումարում ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Պատվիրակության կազմում էին ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Մանկավարժահոգեբանական կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենները, ինչպես նաև նախադպրոցական…

Խնդրում ենք քվեարկել․ ԲԿԳ «Ամենափոխակերպիչ հանձնառություն» անվանակարգում ներկայացված է ԿՏԱԿ-ի «Կրթական տեղեկատվական միասնական պորտալը»

Հոկտեմբերի 20, 2021
Հարգելի գործընկերներ, Տեղեկացնում ենք, որ  ԲԿԳ (Բաց կառավարման գործընկերություն) «Ամենափոխակերպիչ հանձնառություն» անվանակարգով մրցանակաբաշխության հայտերը ներկայացված են հանրային քվեարկության:   ԲԿԳ-Հայաստան «Կրթական տեղեկատվական միասնական պորտալ» հանձնառությունը հանրային քվեարկության համար հասանելի է հետևյալ հղմամբ ՝ https://www.opengovpartnership.org/open-government-awards/ogp-impact-awards-asia-pacific-region/    Խնդրում ենք քվեարկել և տարածել: Քվեարկությունը փակվում է հոկտեմբերի 22-ին (մինչև օրվա ավարտ):   Տեղեկացնում…

ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը՝ Ինֆորմացիոն ազատության կենտրոնի հատուկ մրցանակակիր

Հոկտեմբերի 19, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Հատուկ մրցանակի»։ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշել է, որ տեղեկատվության ազատությանը նվիրված մրցանակաբաշխությունն ազդեցիկ միջոց է խրախուսելու բաց և հրապարակային աշխատանքը, ապահովելու Կառավարության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։…

Մասնակցություն Մոսկվայի միջազգային կրթական էքսպոին

Հոկտեմբերի 11, 2021
2021 թ. հոկտեմբերի 6-8-ը Մոսկվայում տեղի ունեցավ միջազգային կրթական էքսպո միջոցառումը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը` ի դեմս Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի։ ԿՏԱԿ֊ի նպատակն էր դիտարկել կրթական ծառայությունների արտահանման հնարավորությունները: Միջոցառման ծրագիրը, ցուցադրությունները և այլ մանրամասներ՝ Московский международный салон образования կայքում։
Բոլոր նորությունները

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.
«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը կմեկնարկի նոյեմբերի 8–ին

Նոյ 03, 2021

Ամփոփվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով դասընթացը, որը ստեղծել և կազմակերպել էին ԿՏԱԿ-ի ՏՀՏ բովանդակության և վերապատրաստումների բաժնի աշխատակիցները՝…